ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 օգոստոսի 2009 թվականի N 962-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի N 965-Ն որոշման 9-րդ կետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում ապահովել «Գյումրու «Շիրակ» օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերությունից առանձնացված անշարժ գույքի նկատմամբ պետության սեփականության իրավունքի պետական գրանցումը` «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի «10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների հաշվին կոմիտեի համակարգի պահպանում» ծրագրի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածի շրջանակներում:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքից` 261.88 հեկտար հողամասից և շինություններից`
1) 75.846 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերը` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և դրանց վրա գտնվող ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի N 965-Ն որոշմամբ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված և «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության օգտագործմանը հանձնված գույքից առանձնացնել 2475.23 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 105.385.324 դրամ մնացորդային արժեքով շինությունները` համաձայն N 3 հավելվածի, հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.
2) մնացած 186.034 հեկտար մակերեսով հողամասը Հայաստանի Հանրապետության կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»-ի միջև 2001 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրին համապատասխան օգտագործման իրավունքով հանձնել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը:
(2-րդ կետը փոփ. 22.07.10 N 905-Ա)
3. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ժամանակավորապես` մինչև վառելիքաքսուքային նյութերի նոր բազա կառուցելը կարող է անհատույց օգտվել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության օգտագործմանը հանձնված վառելիքաքսուքային նյութերի բազայի պահեստային, տեխնիկական և այլ հնարավորություններից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 |
ԳՅՈՒՄՐՈՒ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 |
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
ԳՅՈՒՄՐՈՒ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN |
Շինության անվանումը |
Տարեթիվը |
Մակերեսի չափը |
Սկզբնական արժեքը |
Մնացորդային արժեքը |
1. |
Թռչնանոց |
1986 թ. |
663.75 |
112.906.000 |
33.905.000 |
2. |
Գոմ |
1989 թ. |
821.34 |
99.622 |
30.324 |
3. |
(3-րդ կետը կետն ուժը կորցրել է 22.07.10 N 905-Ա) | ||||
4. |
Օժանդակ գյուղ. |
1990 թ. |
990.14 |
216.922.000 |
71.450.000 |
Ընդամենը |
2475.23 |
329.927.622 |
105.385.324 |
(Հավելվածը փոփ. 22.07.10 N 905-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.07.2010, N 905-Ա | 27.07.2010, N 962-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|