«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հուլիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 50615317
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ
18 հուլիսի 2015 թ. |
N 191-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 32-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի N 992-Ն որոշումը` ոՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2012 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» N 32-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի «ը» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ը. չի լրացել թեկնածուի 65 տարին».
2) որոշման հավելվածի 4-րդ կետում «ընկերության» բառը փոխարինել «կազմակերպության» բառով.
3) որոշման հավելվածի 71-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«71. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո սույն կարգով սահմանված կարգով տրված բողոքի բացակայության դեպքում հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ իր որոշումը ներկայացնում է մարզպետին, ով որոշումն ստանալուց հետո եռօրյա ժամկետում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի հետ, սահմանված կարգով, կնքում է աշխատանքային պայմանագիր` առավելագույնը 5 տարի ժամկետով, և որոշմամբ նշանակում է պաշտոնում: Պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալուց հետո այն կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ` ոչ ավելի, քան 3 տարի ժամկետով, բացառությամբ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ կնքվող կամ երկարաձգվող պայմանագրի, որի ժամկետը սահմանվում է ոչ ավելի, քան տնօրենի 65 տարին լրանալը».
4) որոշման հավելվածի 80-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«80. Սույն ընթացակարգի 5.1-ին, 20-րդ, 51-րդ, 62-րդ և 63-րդ կետերով նախատեսված դեպքերում, ինչպես նաև այն դեպքում, երբ մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, մեկամսյա ժամկետում հրապարակվում է հայտարարություն նոր մրցույթ անցկացնելու մասին: Նոր մրցույթն անցկացվում է սույն ընթացակարգին համապատասխան:».
5) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 80.1-ին կետով.
«80.1. Եթե մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած և անցկացվում է կրկնակի մրցույթ: Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, և այն անցկացվում է տասնօրյա ժամկետում՝ ընդհանուր հիմունքներով:».
6) որոշման հավելվածի 81-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«81. Եթե նոր կամ կրկնակի մրցույթը սույն ընթացակարգի համաձայն համարվում է չկայացած, ինչպես նաև նոր կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա նոր կամ կրկնակի մրցույթ անցկացնելուց մեկ ամիս հետո կրկին հայտարարվում է մրցույթ: Մրցույթն անցկացվում է սույն ընթացակարգին համապատասխան:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ Կոտայքի մարզպետ |
Կ. Գուլոյան |