ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունվարի 2010 թվականի N 31-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 861-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի N 591-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 861-Ա որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Գ. Պետրոսյան» բառերը փոխարինել «Մ. Մնացականյան» բառերով.
2) «Գ. Ղալաչյան» բառերը փոխարինել «Ա. Ապիտոնյան» բառերով.
3) «Ա. Սարգսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ» բառերը փոխարինել «Ա. Օսիկյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ» բառերով.
4) «Գ. Հակոբյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն» բառերը փոխարինել «Հ. Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ» բառերով.
5) «Ա. Հովսեփյան - ՀՀ գլխավոր դատախազ» բառերը փոխարինել «Մ. Սարգսյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|