ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի մայիսի 17-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 20610-րդ հոդվածով.
«Հոդված 20610. | Պրոբացիայի ծառայության հարցմանը չպատասխանելը կամ պահանջվող նյութերը չտրամադրելը |
1. Պրոբացիայի ծառայության հարցումներին սահմանված ժամկետներում չպատասխանելը կամ սահմանված ժամկետներում պահանջվող նյութերը չտրամադրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը՝ վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20611-րդ հոդվածով.
«Հոդված 20611. | Պրոբացիայի ծառայության ծանուցագրով սահմանված ժամկետում անհարգելի պատճառով պրոբացիայի ծառայության մարմին չներկայանալը |
1. Պրոբացիայի ծառայության ծանուցագրով սահմանված ժամկետում անհարգելի պատճառով պրոբացիայի ծառայության մարմին չներկայանալը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20612-րդ հոդվածով.
«Հոդված 20612. | Պրոբացիայի ծառայողին իրավասու մարմնի որոշմամբ սահմանված վայր մուտքը և ելքն արգելելը կամ պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձևով խոչընդոտելը |
1. Պրոբացիայի ծառայողին իրավասու մարմնի որոշմամբ սահմանված վայր մուտքը և ելքն արգելելը կամ պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձևով խոչընդոտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20613-րդ հոդվածով.
«Հոդված 20613. | Պրոբացիայի շահառուի կողմից պրոբացիայի ծառայողի որոշման հիման վրա իր օրգանիզմում ոգելից խմիչքների (ալկոհոլի), թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութերի առկայության վերաբերյալ հետազոտություն անցնելուց խուսափելը կամ հրաժարվելը |
1. Պրոբացիայի շահառուի կողմից պրոբացիայի ծառայողի որոշման հիման վրա իր օրգանիզմում ոգելից խմիչքների (ալկոհոլի), թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութերի առկայության վերաբերյալ հետազոտություն անցնելուց խուսափելը կամ հրաժարվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 5. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «2068» թվից հետո լրացնել «20610, 20611, 20612, 20613» թվերով:
Հոդված 6. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով.
«12) սույն օրենսգրքի 20610-20613-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով՝ պրոբացիայի պետական ծառայությունը:»:
Հոդված 7. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում Պրոբացիայի պետական ծառայության ստեղծման պահից:
Հայաստանի Հանրապետության 2016 թ. մայիսի 23 Երևան ՀՕ-51-Ն
ՆախագահՍ. Սարգսյան