«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 փետրվարի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 50414101
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ
13 փետրվարի 2014 թ. |
N 18-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 15-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման N 1 հավելվածի 11.3-րդ, 11.4-րդ և 11.5-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի N 1417-Ն որոշման 3-րդ կետի պահանջը.
Որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի 2006 թվականի փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզային ենթակայության մարզական և մշակութային գործունեություն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման ընթացակարգը հաստատելու մասին» N 15-Ն որոշմամբ հաստատված հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.3-րդ, 5.4-րդ և 5.5-րդ կետերով.
«5.3. Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար նշանակում է մինչև վեց ամիս ժամկետով։
5.4. Եթե գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը համարվում է չկայացած, ապա ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ` 3 ամիս ժամկետով։
5.5. Մինչև սույն կարգին համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու մրցույթի արդյունքներով պաշտոնի նշանակումը` տնօրենի թափուր պաշտոնը կարող է ժամանակավորապես զբաղեցնել միայն այն անձը, ով բավարարում է սույն կարգով և այլ իրավական ակտերով տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդ տասներորդ օրը։
Մարզպետ՝ |
Ռ. Գրիգորյան |