ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի մարտի 16-ին
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.9-րդ և 1.10-րդ կետերով.
«1.9) սովորող` սահմանված կարգով ուսումնական հաստատություն ընդունված և կրթական հիմնական ծրագրով (ծրագրերով) ուսումնառող անձ.
1.10) կրթության որակ՝ կրթական քաղաքականությամբ սահմանված նպատակների և խնդիրների իրագործմանը միտված կրթության կազմակերպման չափելի արդյունք, որը գնահատվում է՝
հաշվի առնելով սովորողի անհատական կարիքները, կրթության կազմակերպման միջավայրը, ուսուցման ծրագրային բովանդակությունը, կրթության կազմակերպման գործընթացը և ուսումնառության գնահատված արդյունքները՝ համաձայն սահմանված չափանիշների։»:
Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
«2.1) սահմանում է կրթության որակի գնահատման չափանիշները՝ ըստ ուղղությունների։ Դրանք կարող են հիմք դառնալ մասնագիտական կրթության հավատարմագրման չափանիշները սահմանելու համար.»։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2016 թ. մարտի 26 Երևան ՀՕ-34-Ն |