Գլխավոր տեղեկություն
Համար
N 1079-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.05.2005-05.04.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.09.17/47(282) Հոդ.862
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.08.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.09.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.09.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.04.2012

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

5 սեպտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 օգոստոսի 2003 թվականի N 1079-Ն

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(որոշումը բարձրագույն մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների մասով ուժը կորցրել է 14.04.05 N 449-Ն)

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ, մինչև մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական նոր չափորոշիչների հաստատումը, Հայաստանի Հանրապետության մասնագիտական ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում կարող են հիմք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված կամ հաստատված` համապատասխան պետական ուսումնական հաստատությունում կիրառվող չափորոշիչները կամ դրանց բաղկացուցիչ մասերը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

2003 թ. սեպտեմբերի 4

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

օգոստոսի 14-ի N 1079-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը:

2. Մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները (այսուհետ` չափորոշիչ) ձևավորվում և հաստատվում են Հայաստանի Հանրապետությունում գործող` մասնագիտական կրթության յուրաքանչյուր մասնագիտության համար:

3. Չափորոշիչների բաղադրիչները սահմանում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:

II. ՉԱՓՈՐՈՇՉԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՈՒՄԸ

4. Չափորոշիչները ձևավորվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության սահմանած կարգով ստեղծվող մասնագիտական խորհուրդների (այսուհետ` խորհուրդ) և դրանց աշխատանքային խմբերի միջոցով:

5. Բարձրագույն կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների ձևավորման խորհուրդն ստեղծվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով:

6. Միջին և նախնական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման խորհուրդն ստեղծվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի ու սույն կարգի NN 1 և 2 աղյուսակներով՝ ըստ մասնագիտությունների սահմանված` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի ղեկավարի համատեղ հրամանով:

7. Խորհուրդը կազմվում է առնվազն 11 անդամից և ընդգրկում է տվյալ ոլորտի զարգացման համար պատասխանատու քաղաքացիական ծառայողներին, բնագավառի առաջատար մասնագետներին, գործատուներին: Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել նաև գիտական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ մասնագետներ:

8. Չափորոշչի առանձին բաղադրիչների նախագծերի մշակման նպատակով խորհուրդն ստեղծում է մասնագիտական աշխատանքային խմբեր` կազմված համապատասխան որակավորում ունեցող մասնագետներից:

9. Խորհուրդն աշխատանքային խմբերի մշակած նախագծերի հիման վրա ձևավորում է չափորոշչի նախագիծը և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն` հաստատման:

III. ՉԱՓՈՐՈՇՉԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

10. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը մեկամսյա ժամկետում իր հրամանով հաստատում է չափորոշիչը կամ վերադարձնում նույն կամ նոր ստեղծված խորհուրդ՝ լրամշակման:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան 

Աղյուսակ N 1

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ` ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՁԵՎԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆԸ

0101 Ջրաբանություն

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

0102 Օդերևութաբանություն

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

0201 Իրավագիտություն

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

0202 Իրավունք և սոցիալական ապահովության կազմակերպում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն

0205 Սոցիալական աշխատանք

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն

0206 Հրատարակչական գործ

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման

նախարարություն

Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

0207 Թարգմանություն և գործավարություն

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

0208 Թարգմանություն և մաքսավարություն

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն
Հայաստանի Հանրապետության կառավարությանն
առընթեր մաքսային պետական կոմիտե

0209 Թարգմանություն և արխիվավարություն

Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

0210 Թարգմանություն և սպասարկման կազմակերպում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

0211 Համրահաղորդակցման (սուրդոհաղորդակցման) կազմակերպում

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն

0301 Հայոց և օտար լեզուների դասավանդում

-

0307 Ֆիզիկական կուլտուրա և սպորտ

Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

0308 Մասնագիտական ուսուցում /ըստ ճյուղերի/         

-

0310 Երաժշտական կրթություն

Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

0312 Դասավանդում տարրական դասարաններում

-

0313 Նախադպրոցական կրթություն

-

0314 Սոցիալական մանկավարժություն

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն

0401 Բուժական գործ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

0402 Մանկաբարձական գործ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

0403 Բուժկանխարգելման գործ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

0404 Բժշկական օպտիկա

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

0405 Դեղագործություն

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

0406 Քույրական գործ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

0407 Լաբորատոր ախտորոշում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

0408 Լաբորատոր գործ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

0415 Քույրական գործի կազմակերպում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

0416 Ատամնատեխնիկական գործ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

0501 Գործիքային կատարողական արվեստ (ըստ գործիքների տեսակների)

Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

0502 Երգեցողություն

Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

0503 Երգչախմբավարություն

Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

0504 Երաժշտության տեսություն

Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

0505 Էստրադային երաժշտարվեստ

Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

0506 Պարարվեստ

Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

0507 Դերասանական արվեստ

Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

0508 Կրկեսային արվեստ

Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

0509 Ռեժիսուրա (ըստ տեսակների)

Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

0510 Թատերային ձևավորման արվեստ

Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

0511 Էստրադային արվեստ

Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

0512 Գեղանկարչություն

Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

0513 Քանդակագործություն

Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

0514 Դիզայն (ըստ ճյուղերի)

Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

0515 Զարդային-կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ

Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

0516 Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում

Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

0517 Գրադարանային գործ

Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

0518 Սոցիալ-մշակութային գործունեություն և ժողովրդական գեղարվեստական ստեղծագործություն

Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

0601 Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ (ըստ ճյուղերի)

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

0602 Մենեջմենթ (կառավարում)՝ ըստ ճյուղերի

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

0603 Ֆինանսներ (ըստ ճյուղերի)

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

0604 Բանկային գործ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

0605 Վիճակագրություն

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն

0606 Ապահովագրական գործ (ըստ ճյուղերի)

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

0607 Շուկայաբանություն (ըստ ճյուղերի)

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

0608 Առևտուր (ըստ ճյուղերի)

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

0612 Ապրանքագիտություն (ըստ համասեռ ապրանքների խմբերի)

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

0613 Հողային ռեսուրսների կառավարում

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

0801 Երկրաբանական հանույթ, օգտակար հանածոների հանքավայրերի որոնում և հետախուզում

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

0802 Օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման երկրաֆիզիկական մեթոդներ

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

0803 Ջրաերկրաբանություն և ճարտարագիտական երկրաբանություն

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

0804 Օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման տեխնոլոգիա և տեխնիկա

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

0806 Նավթային և գազային հանքավայրերի երկրաբանություն և հետախուզում

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
էներգետիկայի նախարարություն

0809 Գեոտեխնիկա

Հայաստանի Հանրապետության
բնապահպանության նախարարություն
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

0810 Գեմոլոգիա

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն
Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

0901 Մարկշեյդերական գործ

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

0902 Բաց լեռնային աշխատանքներ

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

0903 Օգտակար հանածոների հանքավայրերի ստորերկրյա շահագործում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

0904 Օգտակար հանածոների հարստացում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

0905 Գազանավթամուղների և գազանավթապահեստարանների կառուցում և շահագործում

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն

0906 Նավթագազային հանքավայրերի մշակում և շահագործում            

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
Հայաստանի Հանրապետության
բնապահպանության նախարարություն

0907 Նավթագազային հորատանցքերի հորատում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

0908 Հանքահորային և ստորերկրյա շինարարություն

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

Հայաստանի Հանրապետության
բնապահպանության նախարարություն

1001 Էլեկտրական կայաններ, ցանցեր և համակարգեր

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն

1002 Էլեկտրահաղորդման գծերի տեղակայում և շահագործում

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն

1003 Հիդրոէլեկտրաէներգետիկական կայանքներ

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն

1004 Էլեկտրամատակարարում (ըստ ճյուղերի)

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն

1005 Ջերմաէլեկտրակայաններ          

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն

1006 Ջերմամատակարարում և ջերմատեխնիկական սարքավորումներ

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն

1007 Ատոմային և միջուկային էներգետիկական կայանքներ

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն

1008 Ջրի, վառելիքի և քսանյութերի տեխնոլոգիա՝ էլեկտրակայաններում

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն

1101 Սև մետաղների մետաղագործություն

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

1102 Գունավոր մետաղների մետաղագործություն

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

1103 Սև և գունավոր մետաղների ձուլման արտադրություն

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

1104 Մետաղագիտություն և մետաղների ջերմային մշակում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

1105 Մետաղների ճնշամշակում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

1106 Փոշեմետաղագործություն, կոմպոզիցիոն նյութեր, ծածկույթներ

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

1201 Մեքենաշինության տեխնոլոգիա

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

1202 Թռչող մեքենաների արտադրություն  

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

1203 Ավիացիոն շարժիչների արտադրություն              

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

1204 Նավաշինություն

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

1205 Ավտոմոբիլաշինություն և տրակտորաշինություն

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

1206 Երկաթուղիների շարժակազմի արտադրություն

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

1207 Եռակցման արտադրություն

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

1208 Հղկիչ և ալմաստե գործիքներ

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

1209 Հատուկ մեքենաներ և սարքեր

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

1210 Իրերի արտադրություն ավտոմատ ռոտորային և ռոտորային-հոսքային գծերի վրա

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

1211 Հաստոցաշինություն

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

1701 Արդյունաբերական սարքավորումների տեղակայում և տեխնիկական սպասարկում (ըստ ճյուղերի)

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

1703 Թռչող ապարատների և ավիաշարժիչների տեխնիկական շահագործում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

1705 Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

1706 Վերամբարձ տրանսպորտային, շինարարական, ճանապարհային մեքենաների և սարքավորումների շահագործում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

1707 Երկաթուղային շարժակազմի տեխնիկական շահագործում

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

1708 Էլեկտրոնային տեխնիկայի արտադրության համար կիրառվող սարքավորումների տեխնիկական շահագործում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

1709 Երկրաբանահետախուզական սարքավորումների տեխնիկական սպասարկում և նորոգում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

1710 Սարքավորումների տեխնիկական շահագործում առևտրում և հանրային սննդում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

1711 Սառնարանաճնշակային մեքենաների տեղակայում, տեխնիկական սպասարկում և նորոգում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

1713 Հիդրավլիկական մեքենաների, հիդրոշարժաբերների և հեղուկաօդաճնշական ավտոմատիկայի տեխնիկական սպասարկում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

1715 Բժշկական տեխնիկայի տեղակայում, տեխնիկական սպասարկում և նորոգում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

1716 Հաստոցների շահագործում և սպասարկում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

1801 Էլեկտրական մեքենաներ և ապարատներ

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

1802 Էլեկտրամեկուսիչ, մալուխային և խտարարման տեխնիկա

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

1803 Լուսատեխնիկա և լույսի աղբյուրներ

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

1804 Տրանսպորտային էլեկտրասարքավորումների և ավտոմատիկայի շահագործում (ըստ տրանսպորտի տեսակների)

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

1805 Էլեկտրատեխնիկական սարքեր

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

1806 Էլեկտրական և էլեկտրամեխանիկական սարքավորումների տեխնիկական շահագործում և սպասարկում (ըստ ճյուղերի)

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

1901 Սարքաշինություն

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

1902 Որակի հսկման և ախտորոշման սարքեր

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

1903 Ավիացիոն սարքեր և համալիրներ

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

1904 Ձայնային սարքեր և համակարգեր

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

1905 Կենսատեխնիկական և բժշկական ապարատներ
ու համակարգեր

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

1906 Պրոթեզավնասքաբանական և վերականգնողական տեխնիկա

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

1907 Վնասվածքաբանական և վերականգնողական տեխնիկա

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն

1908 Օպտիկական և օպտիկական-էլեկտրոնային սարքեր և համակարգեր

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

1909 Հոլակային սարքեր

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

1910 Ռադիոէլեկտրոնային գործիքային սարքեր

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

1911 Էլեկտրամեխանիկական գործիքային սարքեր

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2001 Միկրոէլեկտրոնիկա և պինդմարմնային միկրոէլեկտրոնիկա

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2002 Էլեկտրոնային սարքեր և սարքավորումներ

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2003 Ռադիոսարքաշինություն

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2004 Կապի ցանցեր և հաղորդակցման (կոմուտացիոն) համակարգեր

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

2005 Բազմուղի հեռուստահաղորդակցման համակարգեր

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

2006 Ռադիոկապ, ռադիոհաղորդում և հեռուստատեսություն

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

2007 Էլեկտրավորված և օդանավարկման համալիրների տեխնիկական շահագործում

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

2008 Օդերևութաբանական ռադիոտեխնիկական համակարգերի շահագործում

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

2009 Կապի միջոցների շահագործում

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

2010 Տրանսպորտային ռադիոէլեկտրոնային սարքավորումների տեխնիկական շահագործում (ըստ տրանսպորտի տեսակների)

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

2011 Նավերի ռադիոկապի և էլեկտրառադիոնավիգացիոն սարքավորումների շահագործում

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

2012 Ռադիոազդանշանների նույնականացման և առաջացման սարքեր

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

2013 Լսատեսողական տեխնիկա և լսատեսողական ծրագրերի ձայնատեխնիկական ապահովում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2014 Ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում (ըստ ճյուղերի)

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2015 Փոստային կապ

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

2018 Ռադիոտեխնիկական համալիրներ և տիեզերական թռչող ապարատների կառավարման համակարգեր

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

2019 Կինոսարքավորումների և տեսատեխնիկայի շահագործում

Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

2020 Հնչյունային տեխնիկայի սպասարկում              

Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

2101 Տեխնոլոգիական գործընթացների և արտադրությունների ավտոմատացում (ըստ ճյուղերի)

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2102 Էլեկտրաէներգետիկական համակարգերի ռելեային պաշտպանություն և ավտոմատացում

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն

2103 Ավտոմատիկան և հեռուստամեխանիկան տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)

Հայաստանի Հանրապետության կապի և տրանսպորտի նախարարություն

2104 Կառավարման ավտոմատ համակարգեր

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

2105 Ջերմաէլեկտրակայանների տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացում

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն

2106 Էլեկտրաէներգետիկական գործավարական կառավարման համակարգեր և միջոցներ

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն

2107 Մեքենայացման և ավտոմատացման միջոցներ (ըստ ճյուղերի)             

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2201 Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

2202 Տեղեկատվության մշակման և կառավարման ավտոմատացված համակարգեր (ըստ ճյուղերի)

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

2203 Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

2204 Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

2301 Սպասարկման կազմակերպում

Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն
Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2302 Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում

Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն
Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2303 Իրերի քիմիական մշակման սպասարկում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2304 Վարսավիրական արվեստ

Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2305 Լուսանկարչական գործ

Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

 Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2306 Տնային տնտեսության վարում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2307 Զբոսաշրջություն

Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն
Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2308 Գովազդ

2311 Հասարակական սննդի սպասարկման կազմակերպում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2312 Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ

Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

2401 Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

2402 Օդային տրանսպորտի երթևեկության կառավարում

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

2403 Թռչող ապարատների թռիչքային շահագործում

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

2404 Թռչող ապարատների սպասարկում վառելիքաքսուքային նյութերով

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

2409 Տրանսպորտային էներգետիկական կայանքների շահագործում (ըստ տրանսպորտի տեսակների)

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

2501 Օրգանական նյութերի քիմիական տեխնոլոգիա

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2502 Անօրգանական նյութերի քիմիական տեխնոլոգիա

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2503 Էլեկտրաքիմիական արտադրություն

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2504 Կոքսաքիմիական արտադրություն

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2505 Նավթի և գազի վերամշակում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2506 Պոլիմերային նյութերից պատրաստվող իրերի և ծածկույթների արտադրություն

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2507 Կինոլուսանկարչանյութերի և մագնիսական կրիչների տեխնոլոգիա

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2508 Սիլիկատային և դժվարահալ ոչ մետաղական նյութերի և իրերի արտադրություն

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2509 Կենսաքիմիական արտադրություն

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2510 Երկրորդական հումքի վերամշակում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2511 Բարձրմոլեկուլային և բարձրարդյունավետ միացությունների և սարքերի տեխնոլոգիա

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2512 Հրատեխնիկական միացությունների և իրերի տեխնոլոգիա

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2513 Իզոտոպների անջատման տեխնոլոգիա

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2514 Քիմիական միացությունների որակի անալիտիկ հսկում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2515 Վերամշակման արտադրության քիմիական տեխնոլոգիա

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2601 Փայտամթերման տեխնոլոգիա

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

2602 Փայտամշակման տեխնոլոգիա

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2603 Փայտանյութի վերամշակման տեխնոլոգիա

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2604 Անտառային և անտառապուրակային տնտեսություն

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

2605 Պարտեզապուրակային և երկրապատկերային շինարարություն

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

2701 Հացահատիկի պահպանման և վերամշակման տեխնոլոգիա

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

2702 Հացաթխման, մակարոնային և հրուշակեղենի տեխնոլոգիա             

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

2703 Շաքարամթերքի տեխնոլոգիա

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

2704 Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

2706 Ճարպերի և ճարպափոխարինիչների տեխնոլոգիա

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

2707 Պահածոների և սննդախտանյութերի տեխնոլոգիա

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

2708 Մսի և մսամթերքների տեխնոլոգիա

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

2709 Ձկան և ձկնամթերքի տեխնոլոգիա

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

2710 Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

2711 Հանրային սննդամթերքի տեխնոլոգիա

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

2801 Մանրաթելային նյութերի նախնական վերամշակում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2802 Մանվածքային իրերի տեխնոլոգիա

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2807 Մանվածքային և թեթև արդյունաբերական իրերի երանգավորում և գեղարվեստական ձևավորում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2808 Հագուստի մոդելավորում և նախագծում                      

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2809 Հագուստի պատրաստման տեխնոլոգիա

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2810 Կաշվի և մորթու տեխնոլոգիա

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

2811 Կաշվե իրերի արտադրություն

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2812 Մորթու և ոչխարամուշտակային իրերի արտադրություն

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

2813 Թղթե և ստվարաթղթե իրերի արտադրություն

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2814 Պոլիգրաֆիական արտադրություն

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2815 Նվագարանների արտադրություն

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

2816 Խաղալիքի գեղարվեստական նախագծում, մոդելավորում և ձևավորում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

2817 Մորթե արտադրանքի մոդելավորում և նախագծում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2818 Կաշվե արտադրանքի մոդելավորում և նախագծում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2819 Սպառողական ապրանքների որակի փորձաքննություն

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2901 Ճարտարապետություն

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

2902 Շենքերի և կառույցների շինարարություն և շահագործում

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն

2903 Քաղաքային հաղորդակցության ուղիների շինարարություն և շահագործում

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն

2904 Երկաթուղիների շինարարություն, երկաթգիծ և գծային տնտեսություն

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

2905 Ավտոմոբիլային ճանապարհների և օդանավակայանների շինարարություն և շահագործում

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

2906 Հիդրոտեխնիկական շինարարություն

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն

2907 Թունելների և մետրոպոլիտենների շինարարություն                  

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն

2908 Կամուրջների շինարարություն

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն

2909 Ոչ մետաղական շինարարական իրերի և կոնստրուկցիաների արտադրություն

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն
Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2910 Մետաղական կոնստրուկցիաների պատրաստում

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն
Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2911 Արդյունաբերական սարքավորումների տեղակայում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2912 Ջրամատակարարում և ջրահեռացում

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե

2913 Արդյունաբերական և քաղաքացիական շենքերի էլեկտրական սարքավորումների տեղակայում, կարգավորում և շահագործում

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

2914 Ներքին ջեռուցման և օդափոխման համակարգերի սանիտարատեխնիկական սարքավորումների և օդափոխման համակարգերի տեղակայում և շահագործում

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

2915 Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի տեղակայում և շահագործում

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն
Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2916 Քաղաքաշինական կադաստր

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

2917 Հանքահորային շինարարություն

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

3001 Կիրառական գեոդեզիա

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

3002 Աերոֆոտո և արբանյակային հանութագրում ու ֆոտոգրամետրիա

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

3003 Քարտեզագրություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

3101 Հողաշինարարություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

3102 Գյուղատնտեսագիտություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

3103 Անասնաբուծություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

3104 Անասնաբուժություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

3105 Մեղվաբուծություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

3106 Գյուղատնտեսության մեքենայացում

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

3107 Գյուղատնտեսության էլեկտրաֆիկացում և ավտոմատացում

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

3108 Բուսաբուծական արտադրանքի պահպանում և վերամշակում

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

3109 Ձկնաբանություն և ձկնաբուծություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

3110 Արդյունաբերական ձկնորսություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

3111 Որսագիտություն և գազանաբուծություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

3112 Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

3113 Շնաբանություն (կինոլոգիա)

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

3201 Շրջակա միջավայրի պահպանում և բնական պաշարների արդյունավետ օգտագործում

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

3202 Հողերի բարելավում, հողավերականգնում և պահպանություն    

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

3203 Հրդեհային անվտանգություն

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն

3204 Ճառագայթային անվտանգություն

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն

3401 Չափագիտություն

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

3404 Արտադրանքի ստանդարտացում և համապատասխանության հավաստում (սերտիֆիկացում) (ըստ ճյուղերի)

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

3405 Մետաղների և եռակցված միացությունների որակի հսկում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

3406 Դոզաչափություն և ճառագայթապաշտպանություն

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն
Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

3407 Շինարարական արտադրության որակի հսկում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն

3408 Շինարարական իրերի և կոնստրուկցիաների որակի հսկում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ` ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՁԵՎԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆԸ

0101 Գծագրություն

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

0102 Եռակցում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

0103 Հաստոցագործություն

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

0104 Մետաղամշակում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

0201 Քիմիական արտադրություն

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

0202 Անիլինաներկման արտադրություն

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

0203 Պոլիգրաֆիական ներկերի արտադրություն

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

0204 Լաքաներկման արտադրություն

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

0205 Քիմիական մանրաթելերի արտադրություն

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

0206 Դեղորայքի, վիտամինների, կենսաբանական պրեպարատների և նյութերի արտադրություն

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

0207 Սինթետիկ կաուչուկների և նավթաքիմիական արտադրանքների արտադրություն

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

0208 Ռետինային խառնուրդների արտադրման վերամշակում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

0209 Ռետինե իրերի, ռետինե կոշկեղենի և լայն սպառման ռետինե իրերի արտադրություն

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

0210 Անվադողերի վերականգնման և վերանորոգման արտադրություն

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

0211 Նավթի, նավթամթերքների, գազի, ածխի վերամշակում և գլխավոր գազախողովակների սպասարկում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

0301 Էլեկտրատեխնիկական և էլեկտրոնային տեխնիկայի արտադրություն

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

0302 Ռադիոէլեկտրոնային և տեսասարքավորման արտադրություն

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

0303 Բժշկական ապարատների սպասարկում և վերանորոգում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

0304 Ավիացիոն սարքավորումների վերանորոգում

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

0401 Շինարարական մոնտաժում

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

0402 Ներկարարություն

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

0403 Երեսապատում-սալիկապատում

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

0404 Մանրահատակագործություն, ատաղձագործություն

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

0405 Ծեփագործություն

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

0406 Շինարարական կոնստրուկցիաների եռակցում

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

0407 Քարտաշություն

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

0408 Սանտեխնիկա

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

0501 Երկաթուղային շարժակազմի նորոգում

Հայաստանի Հանրապետության
տրանսպորտի և կապի նախարարություն

0502 Երկաթուղային շարժակազմի սպասարկում

Հայաստանի Հանրապետության
տրանսպորտի և կապի նախարարություն

0503 Ավտոմոբիլային տրանսպորտի շահագործում և նորոգում

Հայաստանի Հանրապետության
տրանսպորտի և կապի նախարարություն

0504 Կապ

Հայաստանի Հանրապետության
տրանսպորտի և կապի նախարարություն

0601 Տեքստիլ արտադրություն

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

0602 Տրիկոտաժի արտադրություն

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

0603 Կաշվե կոշիկի արտադրություն

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

0604 Կարի արտադրություն

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

0605 Պոլիգրաֆիական արտադրություն

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

0701 Առևտրի սպասարկում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

0702 Սննդի սպասարկում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

0703 Կենցաղային սպասարկում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

0704 Արվեստի և ոսկերչական իրերի արտադրություն և պատրաստում

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

0705 Գրասենյակային աշխատանքների կազմակերպում

-

0801 Գինեգործություն և հյութերի արտադրություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

0802 Բուսաբուծություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

0803 Մեղվաբուծություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

0804 Անասնաբուծական մթերքների վերամշակում և պահպանում

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

0805 Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

0806 Գյուղատնտեսության մեքենայացում

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

0807 Գյուղատնտեսության էլեկտրաֆիկացում և ավտոմատացում

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

0808 Անասնաբուժություն և անասնաբուծություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

0809 Գյուղատնտեսական արտադրության հաշվետարություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.03.2012, N 333-Ն 05.04.2012, N 1079-Ն
14.04.2005, N 449-Ն 12.05.2005, N 1079-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան