ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2014 թվականի N 358-Ա
Ռ. ՄԱԿԱՐՅԱՆԻՆ ՍՏՈԿՀՈԼՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռ. Մակարյանին 2014 թվականի ապրիլի 28-30-ը գործուղել Ստոկհոլմ (Շվեդիայի Թագավորություն)՝ «Դե-Լավալ» ընկերության նախագահ Ի. Ռոզենգրենի հետ հանդիպելու և երկկողմ համագործակցության հնարավոր ուղղությունները քննարկելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ռ. Մակարյանի՝ Ստոկհոլմ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռ. Մակարյանի՝ Ստոկհոլմ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. ապրիլի 26 Երևան |