ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 2014 թվականի N 513-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի N 1469-Ն որոշմամբ նախատեսված քաղաքացիներին օտարերկրյա պետություններում վավերական Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու կամ այն փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատելու արդյունքում չգանձված պետական տուրքի գումարը վճարողների փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը 2014 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 41,275.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.12 և 12 աղյուսակներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. մայիսի 19 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի N 513-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) | |||||||||||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||||||||||
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | |||||||||
ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները | ||||||||||||||
1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքների ցուցանիշները | ||||||||||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը | |||||||||||||
Արտաքին հարաբերությունների ոլորտում պետական քաղաքականության մշակում և ծառայությունների մատուցում | ||||||||||||||
1001 |
ԱԾ04 |
Նկարագրությունը | ||||||||||||
ՀՀ Նախագահի ընդհանուր ղեկավարությամբ արտաքին գործերի բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականության մշակում և իրականացում, ԱԳՆ-ին վերապահված լիազորությունների շրջանակում դիվանագիտական ծառայության կազմակերպում և ղեկավարում | ||||||||||||||
Քանակական |
Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատելու արդյունքում չգանձված պետական տուրքի փոխհատուցում (շահառուների քանակը) |
635 |
635 |
635 |
0.0 |
0.0 |
0.0 | |||||||
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
x |
x |
x |
41,275.0 |
41,275.0 |
41,275.0 | ||||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը 1001 ՀՀ արտաքին քաղաքականության իրականացում | ||||||||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը ՀՀ անվտանգության ապահովման, հարաճուն զարգացման և տնտեսական առաջընթացի համար արտաքին պայմանների բարելավում | ||||||||||||||
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի N 513-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը |
Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |
2014 թ. բյուջե | |
ծրագիրը |
միջոցառումը |
(բաժինը/խումբը/դասը) |
(հազ. դրամ) | |
1001 |
Ծրագիրը |
|||
Պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիթորինգի ծրագիր |
41,275.0 | |||
Ծրագրի նկարագրությունը | ||||
Քաղաքականության մշակման և դրա կատարման համակարգման, պետական ծրագրերի պլանավորման, մշակման, իրականացման և մոնիթորինգի (վերահսկման) ծառայություններ | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||
Ծրագիրը նպաստում է ՀՀ նախարարությունների կողմից իրականացվող ծրագրերի գծով նախատեսված արդյունքների ապահովմանը | ||||
Քաղաքականության միջոցառումներ. ծառայություններ |
||||
ԱԾ04 |
Արտաքին հարաբերությունների ոլորտում պետական քաղաքականության մշակում և ծառայությունների մատուցում |
41,275.0 | ||
Մատուցվող ծառայության նկարագրությունը | ||||
ՀՀ Նախագահի ընդհանուր ղեկավարությամբ արտաքին գործերի բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականության մշակում և իրականացում, ԱԳՆ-ին վերապահված լիազորությունների շրջանակում դիվանագիտական ծառայության կազմակերպում և ղեկավարում | ||||
Ծառայություն մատուցողի անվանումը | ||||
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |