ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 2014 թվականի N 721-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 74-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի «Հարկային մարմնի կողմից պարտադիր կուտակային վճարների և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը մասնակիցների ռեեստր վարողին փոխանցելու հետ կապված սխալները շտկելու կարգը հաստատելու մասին» N 74-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում, 1-ին կետում, 1-ին կետով հաստատված կարգի վերնագրում և կարգի 1-ին կետում «պարտադիր կուտակային վճարների» բառերը փոխարինել «կուտակային հատկացումները և դրանց մասին անձնավորված» բառերով.
2) որոշման նախաբանում «9-րդ հոդվածի 4-րդ մասը» բառերը փոխարինել «9-րդ հոդվածի 9-րդ մասը» բառերով.
3) որոշման 1-ին կետով հաստատված կարգի՝
ա. 2-րդ կետում «օրենքով» բառը փոխարինել «օրենքով (այսուհետ՝ օրենք)» բառերով, իսկ «մուտքագրվել» բառը` «մուտքագրվել սոցիալական վճարների վերաբերյալ» բառերով,
բ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Եթե սոցիալական վճարների վերաբերյալ շտկված տեղեկությունները հանգեցնում են մասնակիցների համար (օգտին) կատարված կուտակային հատկացումների չափի փոփոխության, ապա կուտակային հատկացումների`
1) պակաս վճարած գումարները փոխանցվում են մասնակիցների ռեեստր վարողի հաշվին՝ սոցիալական վճարի առաջացած պարտավորությունն օրենքով սահմանված կարգով մարվելուց հետո.
2) ավելի փոխանցված գումարները, սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով սոցիալական վճարների վերաբերյալ շտկված տեղեկություններ ներկայացնելու դեպքում, չեն վերադարձվում, դրանք հաշվի են առնվում հետագա կուտակային հատկացումները հաշվարկելիս և վճարելիս.
3) ավելի փոխանցված գումարները` սույն կարգի 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով սոցիալական վճարների վերաբերյալ շտկված տեղեկություններ ներկայացնելու դեպքում`
ա. ավելի վճարված սոցիալական վճարի գումարի չափով վերադարձվում են գործատուին (նրա իրավահաջորդին), մասնակցին (նրա իրավահաջորդին) կամ հաշվի են առնվում հետագա սոցիալական վճարները հաշվարկելիս և վճարելիս,
բ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող միջոցների չափով վերադարձվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:»,
գ. 4-րդ կետում «կուտակային վճարները» բառերը փոխարինել «կուտակային հատկացումները» բառերով, իսկ և «կուտակային վճարների» բառերը` «կուտակային հատկացումների» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հուլիսի 24 Երևան |