040.0374.30.04.01
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
30 ապրիլի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2001 թվականի N 374
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ԵՎ ՄԱՐՏԻ 30-Ի N 255 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առողջապահության բնագավառում նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման նպատակով և «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 05 խմբի 02 ենթախմբի «1. Հիվանդանոցային բուժօգնություն» ծրագրով նախատեսված գումարը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով) պակասեցնել 400,000.0 հազ. դրամով և նույն չափով ավելացնել 14 խմբի 06 ենթախմբի «10. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված գումարը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:
3. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 14 խմբի 06 ենթախմբի «10. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված գումարից 3,400,000.0 հազ. դրամն ուղղել առողջապահության բնագավառում առաջացած պարտքերի մարմանը` համաձայն N 2 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 30-ի «2001 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 255 որոշման NN 1 և 3 հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) N 1 հավելվածի 05 խմբի («Առողջապահություն») 4-րդ սյունակում «18,252,116.7» թիվը փոխարինել «17,852,116.7» թվով, իսկ 05 խմբի 02 ենթախմբի («Հիվանդանոցային բուժօգնություն») 4-րդ սյունակում «9,843,280.0», «9,526,610.0» և 7-րդ սյունակում «9,526,610.0» թվերը` համապատասխանաբար «9,443,280.0», «9,126,610.0» և «9,126,610.0» թվերով.
բ) N 3 հավելվածի 16-րդ կետի առաջին նախադասությունից հանել «80 տոկոսի» բառերը և երրորդ պարբերությունը, 23-րդ ու 29-րդ կետերի առաջին նախադասություններից` «80 տոկոսի» բառերը և երկրորդ պարբերությունները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 30-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հավելված N 1 |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածում կատարվող փոփոխությունները
(հազ. դրամ)
Խումբը |
Ենթախումբը |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Ընդամենը |
2-րդ |
3-րդ |
4-րդ |
05 | 02 | 1. Հիվանդանոցային բուժօգնություն | -400000.0 | 1820000.0 | -1000000.0 | -1220000.0 |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն | -400000.0 | 1820000.0 | -1000000.0 | -1220000.0 | ||
այդ թվում` |
||||||
- այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր | -400000.0 | 1820000.0 | -1000000.0 | -1220000.0 | ||
05 | 03 | 1. Առողջության առաջնային պահպանում | 0.0 | 580000.0 | -280000.0 | -300000.0 |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն | 0.0 | 580000.0 | -280000.0 | -300000.0 | ||
- այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր | 0.0 | 580000.0 | -280000.0 | -300000.0 | ||
14 | 06 | 10. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում | 400000.0 |
-2400000.0 |
1280000.0 |
1520000.0 |
|
|
ՀՀ կառավարություն |
400000.0 |
-2400000.0 |
1280000.0 |
1520000.0 |
այդ թվում` |
||||||
|
|
- այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր |
400000.0 |
-2400000.0 |
1280000.0 |
1520000.0 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ 14 ԽՄԲԻ 06 ԵՆԹԱԽՄԲԻ «10. ՆԱԽՈՐԴ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
(հազ. դրամ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
(հավելվածը խմբ. 18.09.01 N 870)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.12.2001, N 1321 | 29.12.2001, N 374 | |
18.09.2001, N 870 | 18.09.2001, N 374 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|