Գլխավոր տեղեկություն
Համար
N 1652-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (29.03.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.12.13/63(518) Հոդ.1288
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.11.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.11.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 նոյեմբերի 2006 թվականի N 1652-Ն

«ԵՐԵՎԱՆԻ N 7 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ» ԵՎ «ԳՅՈՒՄՐՈՒ ՈՐԲ, ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻՑ ԶՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ N 4 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2179-Ն ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1646-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի N 7 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Երևանի N 9 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. «Գյումրու որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 4 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Գյումրու N 12 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության:

3. Սահմանել, որ`

ա) «Երևանի N 9 միջնակարգ դպրոց» և «Գյումրու N 12 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություններ) գործունեության հիմնական առարկան և նպատակը հանրակրթական բնույթի գործունեության իրականացումն է.

բ) կազմակերպություններին սեփականության իրավունքով հանձնվում է համապատասխանաբար «Երևանի N 7 հատուկ դպրոց» և «Գյումրու որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 4 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություններին պատկանող գույքը` իր ամբողջ կազմով և արժեքով, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի.

գ) կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում են շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքը` իր ամբողջ կազմով և արժեքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

«Երևանի N 9 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն է ամրացվում Երևանի Ծարավ աղբյուրի N 14 հասցեում գտնվող դպրոցական շենքային համալիրը` 3600 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 4080,5 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ուսումնական մասնաշենքը, 900 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 15899,7 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ննջարանային 1-ին մասնաշենքը, 900 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 2184,5 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ննջարանային 2-րդ մասնաշենքը, 1020 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 1068,6 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով գլխավոր մասնաշենքը:

«Գյումրու N 9 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն է ամրացվում Գյումրի քաղաքի Շիրակացու N 5 հասցեում գտնվող դպրոցական շենքային համալիրը` 995 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 77970,836 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ուսումնական մասնաշենքը, 1033 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 140160 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ննջարանային մասնաշենքը, 546 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 400 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով օժանդակ կառույցը:

4. Թույլատրել կազմակերպություններին իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) լրացուցիչ հանրակրթական ծրագրերի իրականացում.

բ) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում.

գ) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.

դ) սովորողների սննդի կազմակերպում.

ե) ուսումնաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում:

5. Կազմակերպությունների կառավարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ»,«դ»,«ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել համապատասխանաբար Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին:

6. Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին`

ա) մինչև 2007 թվականի սեպտեմբերի 1-ը կատարել սույն որոշման 1-3-րդ կետերի պահանջները, ինչպես նաև հաստատել կազմակերպությունների կանոնադրությունները.

բ) կազմակերպությունների կանոնադրությունները հաստատելիս դրանցում նախատեսել դրույթ, համաձայն որի կազմակերպություններին ամրացված պետական գույքը վարձակալության հանձնելիս ստացված վարձավճարները և այդ գույքի վրա կատարված անբաժանելի բարելավումները կհանդիսանան Հայաստանի Հանրապետության սեփականությունը:

(6-րդ կետը խմբ. 07.03.07 N 239-Ն)

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշման N 2 հավելվածի`

ա) «Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ» բաժինը լրացնել «351. N 9 միջնակարգ դպրոց» բառերով.

բ) «Շիրակի մարզպետարանի ենթակայության դպրոցներ» բաժինը լրացնել «21. Գյումրու N 12 միջնակարգ դպրոց» բառերով.

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների տիպերը սահմանելու, «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2179-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի «Երևան քաղաք» բաժնի 9-րդ և «Շիրակի մարզ» բաժնի 1-ին կետերը:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում որբ և ծնողական խնամքից զրկված երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները մինչև 2007 թվականի ավարտը վերակազմակերպելու, գործունեության բնագավառը փոխելու, ինչպես նաև երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ ստեղծելու ժամանակացույցը հաստատելու մասին» N 1646-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման հավելվածի`

ա) 4-րդ կետում «ռազմամարզական N 7 հանրակրթական ուսումնական հաստատություն» բառերը փոխարինել «N 9 միջնակարգ դպրոց» բառերով.

բ) 13-րդ կետում «ռազմամարզական N 4 հանրակրթական ուսումնական հաստատություն» բառերը փոխարինել «N 12 միջնակարգ դպրոց» բառերով:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. նոյեմբերի 23
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.03.2007, N 239-Ն 29.03.2007, N 1652-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան