«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 նոյեմբերի 2006 թվականի N 1750-Ն
ԽԵՑԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՄԱՆԵՂԵՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով մարդու կյանքին և առողջությանը, շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել խեցեգործական ամանեղենի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:
3. Սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի 8-րդ կետի դրույթն ուժի մեջ է մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. դեկտեմբերի 9 |
Հավելված |
Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ԽԵՑԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՄԱՆԵՂԵՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սննդամթերքի հետ շփվող խեցեգործական ամանեղենի տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան` հետևյալ խեցեգործական ամանեղենի վրա՝
ճենապակուց ամանեղեն ճաշի և խոհանոցային |
6911 10 000 |
խեցեգործական ամանեղեն ճաշի և խոհանոցային, |
|
բացի ճենապակուց |
6912 00: |
2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են 1-ին կետում նշված խեցեգործական ամանեղենի անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց մակնշմանը, փաթեթավորմանը, պահմանը, փոխադրմանը ներկայացվող, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանման պահանջները և դրանց համապատասխանության հավաստման ընթացակարգերը։
3. Սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում ապակե և ապակեկերամիկական ամանեղենի վրա:
II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները՝
խեցեգործական ամանեղեն` սննդամթերքի հետ շփման համար նախատեսված խեցեգործական արտադրանքներ` պատրաստված հիմնականում կավից կամ սիլիկատների բարձր պարունակությամբ անօրգանական նյութերից` սահմանափակ քանակություններով օրգանական նյութերի ավելացմամբ կամ առանց ավելացման (օրինակ` ճենապակե, հախճապակե և կավի ամանեղեն` ջնարակած կամ առանց ջնարակի),
փորձարկման լուծույթ` 4 % ծավալային մասով քացախաթթվի ջրային լուծույթ, որն օգտագործվում է կապարի և կադմիումի լուծահանման և դրանց քանակությունների որոշման համար,
ճաշի և խոհանոցային ամանեղեն` արտադրանքներ, որոնք նախատեսված են սննդամթերքի կամ ըմպելիքների նախապատրաստման, պատրաստման, մատուցման և պահման համար,
հարթ ամանեղեն` խեցեգործական ամանեղեն, որոնք չեն կարող լցվել, ինչպես նաև ամանեղեն, որոնք կարող են լցվել, բայց որոնց խորությունը չի գերազանցում 25 մմ-ը` չափված ամենախոր կետից մինչև լցման կետով անցնող հորիզոնական հարթությունը,
խոր ամանեղեն` խեցեգործական ամանեղեն` 25 մմ-ից ավելի խորությամբ, չափված ամենախոր կետից մինչև լցման կետով անցնող հորիզոնական հարթությունը:
III. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
5. Կախված խեցեգործական ամանեղենի ձևից և տարողությունից` սննդամթերքի հետ շփվող մակերևույթից փորձարկման լուծույթ արտազատվող կապարի և կադմիումի թույլատրելի քանակությունները չպետք է գերազանցեն N 1 աղյուսակով սահմանված թույլատրելի նորմերը:
Աղյուսակ N 1
Խեցեգործական ամանեղենի ձևը և տարողությունը |
Չափման միավորը |
Կապարը |
Կադմիումը |
Հարթ ամանեղեն |
մգ/դմ2 |
0,8 |
0,07 |
Մնացած բոլոր ամանեղենը, որոնք կարող են լցվել |
մգ/լ |
4,0 |
0,3 |
Ամանեղեն կերակուր պատրաստելու համար և փաթեթավորման ու պահման համար նախատեսված 3լ-ից ավելի տարողությամբ ամանեղեն |
մգ/լ |
1,5 |
0,1 |
6. Խեցեգործական ամանեղենի սննդամթերքի հետ շփվող մակերևույթից ջրի մեջ արտազատվող և N 1 աղյուսակով չսահմանված մյուս վնասակար նյութերի թույլատրելի քանակությունները` կախված օգտագործված ջնարակի և ներկանյութի տեսակից, չպետք է գերազանցեն N 2 աղյուսակով սահմանված թույլատրելի նորմերը:
Աղյուսակ N 2
Արտազատվող վնասակար նյութի անվանումը |
Նորմը, մգ/լ |
Բոր (B) (բարիտային և ոչ կապարային ջնարակների օգտագործման դեպքում) |
0,500 |
Ցինկ (Zn) (ոչ կապարային ջնարակների օգտագործման դեպքում) |
1,000 |
Տիտան (Ti) |
0,100 |
Ալյումին (Al) (բարիտային և ոչ կապարային ջնարակների օգտագործման դեպքում) |
0,500 |
Բարիում (Ba) (բարիտային ջնարակների օգտագործման դեպքում) |
0,100 |
Մանգան (Mn) (վարդադարչնագույն երանգների, սև գույնի ներկանյութերի և վարդագույն ջնարակների օգտագործման դեպքում) |
0,100 |
Պղինձ (Cu) (կանաչ, սև գույների ներկանյութերի և երկնագույն ջնարակների օգտագործման դեպքում) |
1,000 |
Քրոմ (Cr+3, Cr+6) (կանաչ, սև, դեղին գույների ներկանյութերի և դեղին ջնարակների օգտագործման դեպքում) |
(գումարային) 0,100 |
Կոբալտ (Co) (կապույտ գույնի ներկանյութերի և երկնագույն ջնարակների օգտագործման դեպքում) |
0,100 |
7. Եթե խեցեգործական ամանեղենն ունի նաև կափարիչ, ապա ամանի և կափարիչի փորձարկումները պետք է կատարել առանձին-առանձին` միևնույն պայմաններում (նույն փորձարկման լուծույթում, նույն ջերմաստիճանում)` արդյունքների գումարը տարածելով ամանի ծավալի և կափարիչի ներքին մակերեսի վրա` կապարի և կադմիումի արտազատման թույլատրելի քանակությունները կիրառելով միայն ամանի համար:
8. Թույլատրվում է խեցեգործական ամանեղենը համարել սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող, եթե դրանցից արտազատվող կապարի և (կամ) կադմիումի քանակությունները գերազանցում են N 1 աղյուսակով սահմանված քանակությունները 50 %-ից ոչ ավելի, այն դեպքում երբ նույն պայմաններում փորձարկումների ենթարկված նույն չափերի, ձևերի, նույն զարդանկարով և ջնարակով 3 հատից ոչ պակաս խեցեգործական ամանեղենից արտազատված կապարի և (կամ) կադմիումի միջին քանակությունները, ինչպես նաև յուրաքանչյուր նմուշից արտազատված քանակությունները չեն գերազանցում N 1 աղյուսակով սահմանված քանակությունների 50 %-ը:
9. Խեցեգործական ամանեղենին ամրացված մանրակները (բռնակները, բռնիչները) պետք է ամուր կպած լինեն հիմնական արտադրանքին:
10. Խեցեգործական ամանեղենի ջերմակայունությունը պետք է լինի ոչ ցածր`
1850 C ջերմաստիճանից` ճենապակե ամանեղենի համար,
1150 C ջերմաստիճանից` գունավոր ջնարկով հախճապակե ամանեղենի համար,
1250 C ջերմաստիճանից` անգույն ջնարկով խեցե ամանեղենի համար:
11. Խեցեգործական ամանեղենի սննդամթերքի հետ շփվող մակերևույթը պետք է կայուն լինի թթուների լուծույթների նկատմամբ:
ԽԵՑԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՄԱՆԵՂԵՆԻ ՄԱԿՆՇՈՒՄԸ
12. Խեցեգործական ամանեղենի մակնշումը պետք է իրականացնել անմիջապես արտադրանքի վրա կամ դրան փակցված պիտակի կամ անմիջապես փաթեթվածքի (սպառողական տարայի), կամ փաթեթվածքին փակցված պիտակի կամ դրա մեջ դրված թերթիկ-ներդրակի, ինչպես նաև փոխադրական տարայի վրա:
13. Խեցեգործական ամանեղենի յուրաքանչյուր միավորի հատակի հակառակ կողմին, որը չի շփվում սննդամթերքի հետ և չի խաթարում ապրանքի արտաքին տեսքը, չջնջվող և անհոտ ներկով, հստակ, պարզ և դյուրընթեռնելի ձևով պետք է մակնշված լինի արտադրող կազմակերպության անվանումը:
14. Խեցեգործական ամանեղենի փաթեթվածքի (սպառողական տարայի) կամ պիտակի կամ թերթիկ-ներդրակի վրայի մականշվածքը պետք է պարունակի հետևյալ տվյալները`
ա) արտադրող կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը,
բ) խեցեգործական ամանեղենի անվանումը,
գ) փաթեթվածքում խեցեգործական ամանեղենի քանակը,
դ) փաթեթվածքի (սպառողական տարայի) համաքաշը,
ե) «Սննդամթերքի համար» բառերը կամ 1-ին նկարում տրված նշանը:
Նկար 1
15. Խեցեգործական ամանեղենի փոխադրական տարայի վրա պետք է նշված լինեն սույն տեխնիկական կանոնակարգի 14-րդ կետով սահմանված մականշվածքները և «Փխրուն է: Զգույշ» վարվելակարգային նշանը (նկար 2):
Նկար 2
ԽԵՑԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՄԱՆԵՂԵՆԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԸ, ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՈՒՄԸ
16. Խեցեգործական ամանեղենն առանձին-առանձին կամ լրակազմով (խմբակային), ըստ տեսակների, պետք է փաթեթավորված լինեն թղթով, ստվարաթղթով կամ այնպիսի նյութերով և միջոցներով, որոնք կապահովեն խեցեգործական ամանեղենի պահպանվածությունը և անվտանգությունը` դրանց պահման, փոխադրման և իրացման ժամանակ:
Խեցեգործական ամանեղենի փաթեթվածքի զանգվածը չպետք է գերազանցի 25 կգ-ը:
17. Փաթեթավորած խեցեգործական ամանեղենը փոխադրում են տրանսպորտի բոլոր փակ տեսակներով՝ համաձայն տվյալ տեսակի տրանսպորտով բեռների փոխադրման կանոնների։
18. Խեցեգործական ամանեղենը պետք է պահել մինուս 500C-ից մինչև 500C ջերմաստիճանային պայմաններում` փակ կամ առանց կլիմայական պայմանների արհեստական կարգավորման բնական օդափոխմամբ այլ տարածքներում, որտեղ օդի ջերմաստիճանի և խոնավության տատանումներն էապես ավելի փոքր են, քան բաց օդում:
ԽԵՑԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՄԱՆԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
19. Խեցեգործական ամանեղենի արտադրման ժամանակ աշխատանքային գոտու օդում անջատվող վնասակար նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները չպետք է գերազանցեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերը:
20. Խեցեգործական ամանեղենի արտադրական գործընթացներում շրջակա միջավայրը (մթնոլորտային օդը, հողը և ջրային ռեսուրսները) աղտոտող վնասակար նյութերի և թափոնների քանակությունները չպետք է գերազանցեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերը:
IV. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
21. Խեցեգործական ամանեղենի չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
V. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
22. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին խեցեգործական ամանեղենի համապատասխանության պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
VI. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ
Ստանդարտի նշագիրը |
Փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտի անվանումը |
ԳՕՍՏ 4974 |
Խմելու ջուր. Մանգանի պարունակության որոշման մեթոդներ |
ԳՕՍՏ 18293 |
Խմելու ջուր. Կապարի, ցինկի, արծաթի պարունակությունների որոշման մեթոդներ |
ԳՕՍՏ 24770 |
Ճենապակե և հախճապակե ամանեղեն. Ջերմակայունության որոշման մեթոդ |
ԳՕՍՏ 24970 |
Ճենապակե և հախճապակե ամանեղեն. Թթվակայունության որոշման մեթոդ |
ԳՕՍՏ 30178 |
Սննդահումք և սննդամթերք. Թունավոր տարրերի որոշման ատոմաաբսորբման մեթոդ |
ԳՕՍՏ Ռ 51210 |
Խմելու ջուր. Բորի պարունակության որոշման մեթոդ |
ԳՕՍՏ Ռ 51309 |
Խմելու ջուր. Ատոմային սպեկտրաչափական մեթոդներով տարրերի պարունակության որոշում |
ԻՍՕ 6486-1 |
Սննդամթերքի հետ շփվող խեցեգործական, ապակեկերամիկական և ապակե ամանեղեն. Կապարի և կադմիումի արտազատում. Մաս 1. Փորձարկման մեթոդ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.06.2022, N 831-Ն | 19.06.2022, N 1750-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|