ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 01-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 10-րդ կետերը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը
որոշում է`
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 15-ի «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1. Հավելվածի 105-րդ, 106-րդ, 108-րդ և 111-րդ կետերի «Հաստիքների քանակը» սյունակի «1» թիվը փոխարինել «2» թվով.
2. Հավելվածի 157-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «3» թիվը փոխարինել «4» թվով.
3. Հավելվածի 272-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «2» թիվը փոխարինել «1» թվով.
4. Հավելվածի 277-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «3» թիվը փոխարինել «2» թվով.
5. Հավելվածի 278-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «5» թիվը փոխարինել «4» թվով.
6. Հավելվածի 280-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «2» թիվը փոխարինել «1» թվով.
7. Հավելվածի 283-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «2» թիվը փոխարինել «1» թվով.
8. Հավելվածը լրացնել 101.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.
101.1. |
ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի քաղաքացիական և վարչական պալատի գրասենյակի ավագ մասնագետ |
առաջատար, 1-ին |
1 |
9. Հավելվածի «Ընդամենը» տողի «Հաստիքների քանակը» սյունակի «974» թիվը փոխարինել «975» թվով։
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ |
Ա. Մկրտումյան |
2012 թ. մարտի 24 ք. Երևան |
|