«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 սեպտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 2006 թվականի N 1305-Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 13-ի N 809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Հովտաշատի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, փոխադրել`
ա) համայնքային սեփականություն հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության 4 հեկտար վարելահողերը և արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների կատեգորիայի 1 հեկտար հողերը` բնակավայրերի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման համար.
բ) քաղաքացիների սեփականությունը հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության 0.5 հեկտար խոտհարքը` ջրային հողերի կատեգորիա` ձկնաբուծության նպատակով:
|
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՀՈՎՏԱՇԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (Մ 1:0000)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.04.2011, N 364-Ն | 21.04.2011, N 1305-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|