«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 նոյեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 2001 թվականի N 1164
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 298 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի N 855, 1999 թվականի փետրվարի 25-ի N 97, օգոստոսի 27-ի N 547, դեկտեմբերի 31-ի N 800 և 2000 թվականի մարտի 17-ի N 124, մարտի 31-ի N 144, ապրիլի 19-ի N 192, մայիսի 30-ի N 271, հուլիսի 3-ի N 349, հոկտեմբերի 10-ի N 627, հոկտեմբերի 31-ի N 698 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկի`
ա) 4-րդ կետի «ե2» ենթակետում «2002 թվականի հունվարի 1-ին» և «1 հունվարի 2002 թ.» բառերը փոխարինել համապատասխանաբար «2003 թվականի հունվարի 1-ին» և «1 հունվարի 2003 թ.» բառերով.
բ) 6-րդ կետի «գ2» ենթակետում «2002 թվականի հունվարի 1-ին» և «1 հունվարի 2002 թ.» բառերը փոխարինել համապատասխանաբար «2003 թվականի հունվարի 1-ին» և «1 հունվարի 2003 թ.» բառերով.
գ) 8-րդ կետի «82» ենթակետում «2002 թվականի հունվարի 1-ին» և «1 հունվարի 2002 թ.» բառերը փոխարինել համապատասխանաբար «2003 թվականի հունվարի 1-ին» և «1 հունվարի 2003 թ.» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|