ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգի 44-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Ն-218-2 որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն» օրենքի նախագծի և «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններ» նախագծի նախնական քննարկման և Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»:
2. Որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Ազգային ժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն» օրենքի նախագծի և «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններ» նախագծի քննարկումների ժամանակ հանձնաժողովը ներկայացնում է եզրակացություններ այդ նախագծերի վերաբերյալ:»:
3. Որոշման 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«10. Հանձնաժողովն իր գործունեության ժամկետի ավարտին հաջորդող Ազգային ժողովի եռօրյա նիստում ներկայացնում է հաղորդում՝ իր գործունեության արդյունքների մասին:»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
|