Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-233-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.31-2021.06.13 Պաշտոնական հրապարակման օրը 10.06.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.05.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

       

Օ Ր Ե Ն Ք Ը

         

Ընդունված է 2021 թվականի մայիսի 26-ին

       

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      

Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 4-րդ մասի «դ» կետը «նախագծման» բառից հետո լրացնել «ելակետային տվյալներ կամ» բառերով:

         

Հոդված 2. Օրենքի 22.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասում՝

ա. առաջին պարբերությունը «էլեկտրամատակարարում» բառից հետո լրացնել «, գազամատակարարում» բառով, իսկ «նախագծման» բառից հետո՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ելակետային տվյալները (այսուհետ` ելակետային տվյալներ) կամ» բառերով,

բ. երկրորդ պարբերության «Տեխնիկական» բառը փոխարինել «Ելակետային տվյալները կամ տեխնիկական» բառերով,

գ. երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Ինժեներական սպասարկում իրականացնող ծառայությունները ելակետային տվյալները կամ տեխնիկական պայմանները տրամադրում են ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրող մարմնի հարցումն ստանալուց հետո՝ Կառավարության սահմանած ընթացակարգով և ժամկետներում: Նշված ընթացակարգի կամ ժամկետների խախտմամբ ելակետային տվյալի կամ տեխնիկական պայմանի տրամադրումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Ելակետային տվյալները կամ տեխնիկական պայմանները տրամադրվում են՝ ելնելով քաղաքաշինական օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների համակարգի թողունակության, հուսալիության, այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը չխախտելու և կառուցապատողի համար դրանց միացման համար անհրաժեշտ աշխատանքները նվազագույն ծախսերով իրականացնելու պայմաններից: Նշված պայմաններն ապահովելու անհնարինությունը պետք է լինի հստակ հիմնավորված:

Համայնքի ղեկավարի կողմից ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության հարցման պատասխանի ժամկետը սահմանում է Կառավարությունը:».

2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6․Ճարտարապետահատակագծային առաջադրանքը համայնքում տալիս է համայնքի ղեկավարը քաղաքաշինական բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից համակարգվող քաղաքաշինական թույլտվությունների առցանց տրամադրման համակարգի միջոցով՝ Կառավարության սահմանած ընթացակարգով և ժամկետներում:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

 «8. Համայնքի ղեկավարը ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը կարող է մերժել միայն օրենսդրությամբ նախատեսված որևէ հիմքի առկայության դեպքում:»:

      

Հոդված 3. Oրենքի 23-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը «համայնքի ղեկավարը» բառերից հետո լրացնել «քաղաքաշինական բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից համակարգվող քաղաքաշինական թույլտվությունների առցանց տրամադրման համակարգի միջոցով՝» բառերով:

     

Հոդված 4. Oրենքի 24-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը «համայնքի ղեկավարը» բառերից հետո լրացնել «քաղաքաշինական բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից համակարգվող քաղաքաշինական թույլտվությունների առցանց տրամադրման համակարգի միջոցով» բառերով:

     

Հոդված 5. Oրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը «համայնքի ղեկավարը» բառերից հետո լրացնել «քաղաքաշինական բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից համակարգվող քաղաքաշինական թույլտվությունների առցանց տրամադրման համակարգի միջոցով» բառերով:

         

Հոդված 6.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Կառավարությունը պարտավոր է անհրաժեշտ լրացումներ և փոփոխություններ կատարել Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն և Կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 1317-Ն որոշումներում՝ այն համապատասխանեցնելով սույն օրենքների պահանջներին սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ ամսվա ընթացքում։

3. Սույն օրենքով սահմանված կարգավորումները գործելու են Կառավարության որոշումներն ուժի մեջ մտնելու պահից, բացառությամբ սույն օրենքով սահմանված հոդվածների:

4. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, 3-5-րդ հոդվածներով սահմանված կարգավորումները գործելու են Կառավարության սահմանած կարգերն ուժի մեջ մտնելու պահից, բայց ոչ ուշ, քան 2024 թվականի դեկտեմբերի 30-ը:

         

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. հունիսի 9
Երևան
ՀՕ-233-Ն

                     

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան