Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-353-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.07.01-2020.07.12 Պաշտոնական հրապարակման օրը 06.07.2020
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
18.06.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի հունիսի 18-ին

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «տառապում են հոգեկան հիվանդությամբ,» բառերը փոխարինել «ունեն հոգեկան առողջության խնդիր, տառապում են» բառերով, իսկ «հոգեկան հիվանդությամբ տառապող կամ հոգեկան հիվանդությամբ տառապելու մեջ կասկածվող» բառերը՝ «հոգեկան առողջության խնդիր ունեցող կամ հոգեկան առողջության խնդիր ունենալու վերաբերյալ կասկածներ առաջացնող» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում՝

1) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2) հասարակական վտանգը կանխելու նպատակով ոստիկանության հատուկ ընդունիչ կայաններ կամ հոգեբուժական կազմակերպություններ հասցնելու հոգեկան առողջության խնդիր ունեցող կամ հոգեկան առողջության խնդիր ունենալու վերաբերյալ կասկածներ առաջացնող անձանց:»․

2) երկրորդ պարբերության «հոգեկան հիվանդությամբ տառապելու» բառերը փոխարինել «հոգեկան առողջության խնդիր ունենալու» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո։

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. հուլիսի 3

Երևան

ՀՕ-353-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան