Գլխավոր տեղեկություն
Համար
N 1419-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 05.09.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.09.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 սեպտեմբերի 2024 թվականի N 1419-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը, հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1041-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1251-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետի 14-րդ և 15-րդ ենթակետերում, 3.1-ին կետում, որոշմամբ սահմանված N 14 և N 15 հավելվածների վերնագրերում ու ամբողջ տեքստում և որոշմամբ սահմանված N 1 հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետում «ճանապարհային ոստիկանություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

2) որոշման 2.2-րդ և 2.3-րդ կետերում «ճանապարհային ոստիկանության հաշվառման ստորաբաժանում» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

3) որոշման 3.2-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերում, 3.4-րդ կետում, որոշմամբ սահմանված N 6 հավելվածում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության» բառերով.

4) որոշմամբ սահմանված N 2 հավելվածի 3-րդ կետում, N 3 հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում, N 5 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում, N 10 հավելվածի 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն)» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչություն (այսուհետ՝ վարչություն)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

5) որոշմամբ սահմանված N 2 հավելվածի 28-րդ և 29-րդ կետերում, N 12 հավելվածի 15-րդ ենթակետում «ոստիկանության պետի» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարի» բառերով.

6) որոշմամբ սահմանված N 2 հավելվածի 29.1-ին կետում, N 3 հավելվածի 3-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերում, N 5 հավելվածի 3-րդ կետում, N 10 հավելվածի 6-րդ, 8-րդ, 11-րդ, 13-րդ և 14-րդ կետերում, N 12 հավելվածի 4.1-ին, 4.2-րդ, 4.3-րդ, 10-րդ, 14-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ, 20-րդ և 28-րդ կետերում «ճանապարհային ոստիկանություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «վարչություն» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.

7) որոշմամբ սահմանված N 7 հավելվածով սահմանված ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«

 

Ձ Ե Վ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԻ

 

Դիմերես

 

Ներմուծեք նկարագրությունը_23655

 

Դարձերես

 

Ներմուծեք նկարագրությունը_23656

».

 

8) որոշմամբ սահմանված N 7 հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի «ժդ» պարբերությունում «ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» և «POLICE RA» բառերը համապատասխանաբար փոխարինել «ՀՀ ՆԳՆ» և «MIA RA» բառերով.

9) որոշմամբ սահմանված N 8 հավելվածի 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության» բառերով.

10) որոշմամբ սահմանված N 9 հավելվածով սահմանված ձևի ամբողջ տեքստում «Ճանապարհային ոստիկանության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության» բառերով.

11) որոշմամբ սահմանված N 12 հավելվածի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ ճանապարհային ոստիկանություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության (այսուհետ՝ վարչություն)» բառերով.

12) որոշմամբ սահմանված N 12 հավելվածի 2-րդ կետում «ճանապարհային ոստիկանության» բառերը փոխարինել «վարչության» բառով, իսկ «ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանումներ» բառերը՝ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի և մարզային գումարտակների վաշտեր» բառերով.

13) որոշմամբ սահմանված N 12 հավելվածի 3-րդ կետում «ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության շարային» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության» բառերով.

14) որոշմամբ սահմանված N 12 հավելվածի 4-րդ կետում «Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

3. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետին համապատասխանող գրառումով հաշվառման վկայագրերը հատկացվում են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող հաշվառման վկայագրերի պատրաստման համար նախատեսված քարտերի առկա խմբաքանակի սպառումից հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

05.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 սեպտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան