Գլխավոր տեղեկություն
Համար
N 1428-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.09.28/61(433) Հոդ.1178
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.09.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.09.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.09.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.10.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 սեպտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 սեպտեմբերի 2005 թվականի N 1428-Ն

ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ` ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅՈՎ ԵՎ ՍՊՈՐՏՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ կետին և «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի դ.10-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց., փոփ. 10.02.22 N 134-Ն)

1. Հաստատել մանուկների և պատանիների` ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների նվազագույն չափորոշիչները` համաձայն հավելվածի:

1.1. Սույն որոշումը տարածվում է պետական ոչ առևտրային կազմակերպություններ և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող մանկապատանեկան մարզադպրոցների վրա:

(1.1-ին կետը լրաց. 16.07.15 N 789-Ն, 01.10.15 N 1114-Ն, խմբ. 10.02.22 N 134-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. սեպտեմբերի 10
Երևան

     

  

 Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
սեպտեմբերի 1-ի N 1428-Ն որոշման


ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ` ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅՈՎ ԵՎ ՍՊՈՐՏՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

1. Մանուկների և պատանիների ֆիզիկական զարգացման, առողջ ապրելակերպի և մարզական հերթափոխի պատրաստման ծրագրերն իրականացնում են՝

1) մարզական ուղղվածության արտադպրոցական ուսումնական հաստատությունները (այսուհետ՝ մարզադպրոց)՝ մանկապատանեկան մարզադպրոցները, մարզական-տեխնիկական դպրոցները, օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցները.

2) օլիմպիական հերթափոխի ուսումնարանները և մարզական ուղղվածությամբ միջին մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող օլիմպիական հերթափոխի քոլեջները (այսուհետ՝ քոլեջ):

(1-ին կետը խմբ. 16.07.15 N 789-Ն)

1.1. Մարզադպրոցն ստեղծվում է մեկ կամ ավելի մարզաձևերի բաժանմունքներով (կառուցվածքային միավորներով ըստ մարզաձևերի) առնվազն 14 խմբի առկայության դեպքում: Բաժանմունքների քանակը սահմանում է նրա հիմնադիրը՝ հաշվի առնելով նյութատեխնիկական բազայի թողունակությունը և պայմանները, մասնագիտական կրթությամբ մարզիչ-մանկավարժների առկայությունը և անհրաժեշտ ֆինանսական միջոցներով ապահովվածությունը:

(1.1-ին կետը լրաց. 16.07.15 N 789-Ն)

1.2. Գյուղական այն համայնքներում, որտեղ հանրակրթական դպրոցներում սովորողների թիվը չի գերազանցում 300-ը, և առկա են սույն որոշման 1.1-ին կետում նշված անհրաժեշտ պայմանները, ավագանու որոշմամբ կարող են գործել մարզադպրոցներ՝ առնվազն 8 խմբով:

(1.2-րդ կետը լրաց. 16.07.15 N 789-Ն)

1.3. Մարզադպրոցում սահմանվում է 6-օրյա աշխատանքային շաբաթ:

(1.3-րդ կետը լրաց. 16.07.15 N 789-Ն)

2. Մարզական կազմակերպություններում ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ին և գործում ամբողջ տարվա ընթացքում՝ ապահովելով ուսումնական ծրագրերով 47 շաբաթվա համար նախատեսված շուրջամյա պարապմունքները: Համապատասխան պայմանների առկայության դեպքում դպրոցական արձակուրդների ժամանակ մարզական ուսումնական ծրագրերն իրականացվում են մարզական ճամբարներում: 

(2-րդ կետը փոփ. 16.07.15 N 789-Ն)

3. Մարզական կազմակերպությունների ուսումնամարզական խմբերի մեկ պարապմունքի տևողությունն է`

 

NN

Ուսումնական խմբերի անվանումը

Շաբաթական առավելագույն ծանրաբեռնվածությունը (դասաժամ)

Մարզադպրոցներում, քոլեջներում

Մեկ շաբաթվա
պարապմունքների թիվը

Մեկ պարապմունքի տևողությունը
(դասաժամ)

1.

Նախնական պատրաստության

6-8

մարզադպրոց

3-4

2

2.

Ուսումնամարզական
(1-3-րդ տարի)

12-18

մարզադպրոց

4-6

3

3.

Ուսումնամարզական
(4-5-րդ տարի)

20-22

մարզադպրոց

6

ոչ ավելի, քան 4

4.

Մարզական կատարելագործման
(1-ին տարի)

24

մարզադպրոց, քոլեջի 7-9-րդ դասարաններ

6

4

5.

Մարզական կատարելագործման
(2-3-րդ տարի)

26-28

քոլեջի 10-12-րդ դասարաններ,

1-4-րդ կուրսեր

10-12

2-3

6.

Մարզական վարպետության բարձրացման (միայն մարզական քոլեջներում)

30-36

քոլեջի 2-4-րդ կուրսեր

12

2-3

(3-րդ կետը խմբ. 16.07.15 N 789-Ն)

 3.1. Այն դեպքում, երբ անցկացվում է օրական 2 մարզում, 1 ուսումնամարզական պարապմունքի տևողությունը չի կարող գերազանցել 3 ակադեմիական ժամը:

(3.1-ին կետը լրաց. 16.07.15 N 789-Ն)

4. Ֆիզիկական արատ և բժշկական հակացուցում չունեցող մանուկներին ու պատանիներին մարզադպրոց ընդունվելու և ընտրած մարզաձևերով մարզվելու համար ապահովվում են հավասար և բարենպաստ պայմաններ: 

5. Մարզադպրոց ընդունվող երեխաների նվազագույն տարիքն ըստ մարզաձևերի սահմանել`

 

NN

ը/կ

Մարզաձևը

Ընդունման

տարիքը

1.

Սպորտային մարմնամարզություն (աղջիկներ և տղաներ), գեղարվեստական մարմնամարզություն, գեղասահք, շախմատ

5 տարեկան

2.

Սեղանի թենիս, սպորտային ակրոբատիկա, սպորտային պարեր, լող, ջրացատկ,
ֆուտբոլ, շաշկի

6 տարեկան

3.

Աթլետիկա, ըմբշամարտ, ձյուդո, սամբո, լեռնադահուկային սպորտ, բասկետբոլ,

բադմինթոն, դահուկավազք, մականախաղ

7 տարեկան

4.

Ջրագնդակ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ, սուսերամարտ, բռնցքամարտ, թիավարություն

8 տարեկան

5.

Հեծանվային սպորտ, առագաստանավային սպորտ, ձիասպորտ, հրաձգություն, բիաթլոն

9 տարեկան

6.

Նետաձգություն, տրիաթլոն, ծանրամարտ (տղաներ)

10 տարեկան

7.

Ծանրամարտ (աղջիկներ)

11 տարեկան

(5-րդ կետը լրաց. 16.07.15 N 789-Ն, լրաց., փոփ. 01.03.18 N 206-Ն, խմբ. 13.05.22 N 678-Ն)

6. Այն մարզիկները, որոնց 18 տարին չի լրացել և որոնք չեն իրացրել նախապատրաստական փուլի ծրագրերը, չեն անցել ամենամյա ատեստավորումը, շարունակում են մարզումները` նախապատրաստական խմբերի համար նախատեսված ծանրաբեռնվածությամբ:

6.1. Մարզական խմբերում պարապողների նվազագույն թիվը սահմանվում է հիմնադրի որոշմամբ և ամրագրվում է կազմակերպության կանոնադրությամբ` ըստ պատրաստության փուլերի:

(6.1-ին կետը լրաց. 16.07.15 N 789-Ն)

7. Մարզական կազմակերպություններում մանուկների և պատանիների հետ ուսումնամարզական ծրագրերն իրականացնում և պարապմունքներն անցկացնում են մասնագիտական կրթություն ունեցող մարզիչ-մանկավարժները, իսկ նրանց բժշկական և սանիտարահիգիենիկ հսկողությունն իրականացնում են սպորտային բժիշկը և բուժքույրը: 

(7-րդ կետը փոփ. 16.07.15 N 789-Ն)

8. Սպորտային բժիշկները`

ա) իրականացնում են ֆիզիկական կուլտուրայով և սպորտով պարապողների առաջնային բժշկական օգնություն և սպասարկում, վարակիչ հիվանդությունների հայտնաբերման ուղղությամբ հսկողություն՝ ներառյալ արտաքին զննությունները, միկոզի և այլ մաշկային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով անձանց մարզասրահից օգտվել չթույլատրելու նպատակով.

բ) անցկացնում են պարապողների ընթացիկ և փուլային բժշկական հետազոտում, բարձրակարգ մարզիկների դեպքում` նաև խորացված բժշկական հետազոտում (տարեկան ոչ պակաս, քան 2 անգամ).

գ) անցկացնում են բուժական միջոցառումներ պարապողների աշխատունակության վերականգնման համար, կազմակերպում մրցումների կամ մարզումների ընթացքում ստացված վնասվածքների բուժումը.

դ) իրականացնում են մարզական միջոցառումների, ուսումնամարզական հավաքների, մրցումների և ուսումնամարզական պարապմունքների նկատմամբ բժշկական հսկողությունը.

ե) գնահատում են մարզիկների մարդաչափական (անտրոպոմետրիկ) չափանիշները և ֆունկցիոնալ վիճակի մակարդակը, հրահանգներ տալիս մարզման բեռնվածության ծավալների շտկման վերաբերյալ.

զ) իրականացնում են հսկողություն՝ մրցումների կամ մարզումների ընթացքում վնասվածքների կանխարգելման և ստացված վնասվածքների բուժման համար: 

(8-րդ կետը փոփ., խմբ., լրաց. 16.07.15 N 789-Ն)

9. Մանուկների և պատանիների` ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ մարզական կառույցների չափերը պետք է լինեն`

NN
ը/կ
Մարզաձևը

Մարզաբազայի չափերը
(մետր)

երկարություն

լայնություն

բարձրություն

1.

 Բռնցքամարտ

18

12

4

2.

 Ըմբշամարտ

18

12

4

3.

 Ձյուդո

18

16

4

4.

 Ծանրամարտ

18

9

5

5.

 Սուսերամարտ

18

12

4

6.

 Սպորտային մարմնամարզություն,
 գեղարվեստական
 մարմնամարզություն

28
17

16
14

6
6

7.

 Բասկետբոլ

26

16

7

8.

 Վոլեյբոլ

24

15

7

9.

 Ձեռքի գնդակ

42

22

6

10.

 Թենիս

36

18

8

11.

 Սեղանի թենիս

7

4.5

5

12.

 Բադմինթոն

15

8

7

13.

 Լող

25/50

13/25

 


10. Մարզակառույցի միաժամանակյա թողունակությունը կախված է պարապողների մարզական որակավորման մակարդակից և սպորտով զբաղվելու ժամանակահատվածից, ինչպես նաև մարզաձևերի առանձնահատկություններից: 

11. Մասնագիտացված մարզակառույցներում տվյալ մարզաձևի մարզագույքից միաժամանակ օգտվող մարզիկների թիվը պետք է լինի`

NN ը/կ Մարզակառույցի անվանումն ըստ մարզաձևի  Պարապողների թիվն ըստ նրանց մարզական
որակավորման մակարդակի և մարզման
ժամանակահատվածի 
նախապատրաստական փուլի ժամանակահատվածում պարապողների թիվը ուսումնամարզական փուլի ժամանակահատվածում պարապողների
թիվը
մարզական կատարելագործման փուլ (1-ին տարի) նվազագույն տարածքը` մեկ պարապողի հաշվարկով (քառ. մ)
1. Բռնցքամարտի մեկ ռինգի և մարզագույքի հաշվարկով 15 10-6 4 13
2. Ըմբշամարտի մեկ գորգ մարզագույքի հաշվարկով 16 12-6 4 22
3. Ձյուդոյի մեկ տատամի մարզագույքի հաշվարկով 20 16-8 6 12
4. Ծանրամարտի մեկ հարթակ և մարզագույքի հաշվարկով 15 12-8 5 14
5. Սուսերամարտի մեկ մարտուղյակ մարզագույքի հաշվարկով 7 6-4 3 20
6. Գեղարվեստական մարմնամարզության մեկ մարզադահլիճի հաշվարկով 20 15-6 4 32
7. Սպորտային մարմնամարզության մեկ մարզագործիքի հաշվարկով 5-6 5-3 2 11
8. Բասկետբոլի մեկ խաղադաշտի հաշվարկով 18 16-12 12 30
9. Վոլեյբոլի մեկ  խաղադաշտի հաշվարկով  20 18-16 16 18
10. Ձեռքի գնդակի մեկ խաղադաշտի հաշվարկով 22 20-18 18 45
11. Թենիսի մեկ կորտի հաշվարկով 6 6-4 2 108
12. Սեղանի թենիսի մեկ սեղանի հաշվարկով 4 2 2 9
13. Բադմինթոնի մեկ խաղադաշտի հաշվարկով 8 6-4 2 16
14. Ֆուտբոլ 18 17 16 -
15. Մականախաղ 15 14-10 8 -
16. Աթլետիկա 14 10-6 4 -
17. Հեծանվային սպորտ 12 9-6 5 -
18. Գեղասահք 15 10-7 5 -
19. Հրաձգություն 12 8-6 5 -
20. Ձիասպորտ 10 10-7 4 -
21. Լող 12 10-5 4 -
22. Ջրագնդակ 14 13-9 9 -
23. Ջրացատկ 12 10-6 5 -
 

12. Մարզակառույցներում տեխնիկայի անվտանգության միջոցները նպատակաուղղված են՝

ա) ուսումնամարզական պարապմունքների և մրցումների անցկացման անվտանգության ապահովմանը,

բ) անվտանգության գոտիների որոշմանը,

գ) մարզական սարքավորումների, բոլոր տեսակի էլեկտրասարքավորումների և գործիքների օգտագործման կանոնների պահպանմանը: 

13. Մարզակառույցների սանիտարահամաճարակային ռեժիմի ապահովման նպատակով իրականացվում են՝

ա. մարզակառույցների (ցնցուղարան, հանդերձարան, սանհանգույց), ինչպես նաև լողավազանների շենքերի և մարզական գույքի ամենօրյա մաքրման և ախտահանման աշխատանքներ,

բ. մարզակառույցների շենքերի (ցնցուղարան, հանդերձարան, սանհանգույց), ինչպես նաև լողավազանների արտադրական հսկողություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված լիազոր մարմնի կողմից ընդունված սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի պահանջների,

գ. մարզակառույցների շենքերի մաքրման, ախտահանման աշխատանքների նկատմամբ ամենօրյա հսկողություն՝ տվյալ կազմակերպության ղեկավարի կողմից նշանակված պատասխանատուի կողմից՝ սեփական մարզակառույցի առկայության դեպքում,

դ. մարզակառույցների շենքերում միկրոկլիմայի պահանջների ապահովում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված լիազոր մարմնի կողմից հաստատված նորմերին համապատասխան:

(13-րդ կետը խմբ. 16.07.15 N 789-Ն)

(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 16.07.15 N 789-Ն, լրաց., փոփ. 01.03.18 N 206-Ն, խմբ. 13.05.22 N 678-Ն)



Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան