ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2024 թվականի |
թիվ 22 |
քաղ. Մոսկվա |
ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՉԻ ԿԻՐԱՌՎՈՒՄ «ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՈՒՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 243-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 203 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ չի կիրառվում «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգը, կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի մարտի 19-ի թիվ 22 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
այն ապրանքների ցանկում կատարվող, որոնց նկատմամբ չի կիրառվում «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգը
1. 3-րդ կետը լրացնել «(կիրառվում է Հայաստանի Հանրապետության համար)» բառերով։
2. 5-րդ կետը «(տարայով)» բառից հետո լրացնել «(, փաթեթվածքով)» բառով։
3. 6-րդ կետում՝
ա) առաջին պարբերության մեջ «արտահանման մաքսատուրքերով հարկվող ապրանքներ» բառերը փոխարինել «ապրանքներ, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված են արտահանման մաքսատուրքեր» բառերով․
բ) լրացնել հետևյալ բովանդակության պարբերություն.
«մանրածախ վաճառքի համար պատրաստված և սպառողական տարայով (փաթեթվածքով) բաժնեծրարված այլ պատրաստի արտադրատեսակների, եթե այլ բան նախատեսված չէ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությամբ։»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|