ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1127-Ա |
«22» մարտի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԼԵՈՅԻ ՓՈՂՈՑԻ Հ.9 ՇԵՆՔԻ ԲԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հարություն Ճարակյանի լ/ա Իրինա Սողոմոնյանի դիմումը՝ Լեոյի փողոցի հ.9 շենքի բակում գտնվող, սեփականության իրավունքով Հարություն Ճարակյանին պատկանող ավտոտնակի զբաղեցրած հողամասի համար հողօգտագործման իրավունքը ձևակերպելու և հասցե տրամադրելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 11.06.2003թ. հ.1012805 վկայականը:
Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ քննարկվող հասցեում գտնվող գույքի զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 16.05քմ, վկայականում ամրագրված 17.6քմ-ի փոխարեն, որն ընդգրկված է հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 2-րդ գոտում:
ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծով հողամասը բնակավայրերի նպատակային նշանակության խառը կառուցապատման գոտում է, որն իր մեջ ներառում է և բնակելի, և հասարակական կառուցապատում՝ ընդհանուր օգտագործման տարածքների հավասարաչափ համադրությամբ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 207-րդ և 612-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 26-ի հ.50-Ն որոշմամբ, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշումներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-112414-23 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Լեոյի փողոցի հ.9 շենքի բակում գտնվող ավտոտնակի զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 16.05քմ, որի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
2. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Լեոյի փողոցի հ.9 շենքի բակում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 16.05քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունը` ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ ընդհանուր օգտագործման:
3. Լեոյի փողոցի հ.9 շենքի բակում գտնվող ավտոտնակին տրամադրել «Լեոյի փողոց, հ.9/1» հասցեն:
4. Լիազորել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին, Երևանի քաղաքապետի անունից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Լեոյի փողոցի հ.9 շենքի բակում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 16.05քմ մակերեսով հողամասի համար Հարություն Ճարակյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր՝ մինչև 2029 թվականի ապրիլի 1-ը ժամկետով և համաձայն Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ.50-Ն որոշման՝ տարեկան վարձավճարը սահմանել 34427 (երեսունչորս հազար չորս հարյուր քսանյոթ) ՀՀ դրամ (16.05 x 214500 x 1%): Պայմանագրի կնքման պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1քմ-ի համար կազմում է 214500 ՀՀ դրամ:
5. Ընդունել ի գիտություն, որ հողամասի վարձակալության պայմանագրում «Վարձատուն իրավունք ունի» կետում անհրաժեշտ է ներառել ենթակետեր՝ հետևյալ բովանդակությամբ.
1) «6.7Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:».
2) «6.8 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված՝ վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված կամ դադարած՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի գ ենթակետի համաձայն՝ վարձատուի դիմումի հիման վրա:».
3) «6.9 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 6.8-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձատուի գրավոր ծանուցումն իրականացվում է հետևյալ երեք եղանակներով միաժամանակ.
ա) Վարձատուի գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքերում,
բ) Վարձատուի գրավոր ծանուցումը ուղարկվում է Վարձակալի էլեկտրոնային հասցեին (փոստին)՝ առկայության դեպքում,
գ) Վարձատուի գրավոր ծանուցումը ուղարկվում է փոստային առաքմամբ՝ պատվիրված նամակով:».
4) «6.10 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 6.9-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Վարձակալը անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am, ինչպես նաև www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորությունն է:».
5) «9. Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) Երևան քաղաքի ավագանու որոշումներով վարձավճարի չափի փոփոխման (աճի դեպքում) դեպքերում Վարձատուն պարտավոր է նոր արժեքի (վարձավճարի) մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) վարձավճարի աճի դեպքում հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման (պայմանագիրը համարվում է փոփոխված) ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոխվում, եթե Վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը Վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման (պայմանագրից հրաժարվելու) մասին:»:
6. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին:
7. Ընդունել ի գիտություն, որ որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
8. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
9. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա:
10. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|