ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2022 թվականի N 1530-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 52-րդ, 53-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2023 թվականի տարեկան ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն հավելվածի:
2. Տարեկան ծրագիրը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացվում պետական բյուջեի նախագծի կազմում:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականիսեպտեմբերի 30-ի N 1530-Լ որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
1. ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Թմրամիջոցների տարածման դեմ պայքարի պատմությունը տևում է արդեն մեկ դարից ավելի, իսկ մասնագետներն այն համարում են 21-րդ դարի գլոբալ խնդիրներից մեկը, քանի որ դրանց չարաշահումները լուրջ վտանգ են ներկայացնում ոչ միայն անհատի, այլև ամբողջ հասարակության և պետության համար: Ավելին, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն սպառնում է պետության անվտանգությանն ու կայունությանը, աղետալի վնասներ է հասցնում երկրի տնտեսությանը, ազգի գենոֆոնդին:
2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության համաձայն` թմրամիջոցների տարածումն ու տարանցումն անմիջական սպառնալիք են ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար, իսկ Հայաստանի Հանրապետության մասնակցությունն անդրազգային հանցագործությունների, այդ թվում` թմրամիջոցների տարածման դեմ միջազգային պայքարին, հանդիսանում է պետության և ժողովրդի անվտանգության ոլորտում ազգային անվտանգության ապահովմանն ուղղված գործողություն:
3. Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու կայուն զարգացումը, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում պետական իրավասու մարմինների կարողությունների զարգացումն ու դրանց գործունեության արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ներպետական և միջազգային համագործակցությունն ամրապնդելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը համագործակցում է բոլոր շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների հետ:
4. Նշված ոլորտում միջգերատեսչական համագործակցությունն ակտիվացնելու նպատակով անհրաժեշտ է մշակել միջոցառումների տարեկան ծրագիր, որը նպատակաուղղված կլինի կանխելու, հայտնաբերելու թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունները:
5. Բազմաթիվ երկրներում անվտանգության հիմնական սպառնալիքը մնում են միջազգային ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, թրաֆիքինգը, ինչպես նաև կազմակերպված հանցավորության այլ տեսակները, որոնց ֆինանսավորման հիմնական աղբյուրը միջազգային «սև շուկաներում» թմրամիջոցների իրացումից ստացվող եկամուտներն են: Ընդ որում, չնայած Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության շրջափակմամբ պայմանավորված, հարևան երկրների հետ սահմանային հաղորդակցության սահմանափակությանը, այնուամենայնիվ, Հայաստանի աշխարհագրական դիրքը կարող է գրավիչ լինել անդրազգային կազմակերպված հանցավոր խմբերի համար ինչպես թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների` Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներկրման, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տարածքն օգտագործելով՝ դրանց տարանցիկ տեղափոխման համար:
6. Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը միջազգային հանրության անվտանգությանն ուղղված լուրջ սպառնալիք է, որի դեմ պայքարը պահանջում է մարդկային և ֆինանսական հսկայական միջոցներ և պետությունների համատեղ ջանքեր և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդումը` կապված տարբեր երկրների ակտիվ քաղաքական, տնտեսական, մշակութային ինտեգրացման հետ, մեկ երկրի, առավել ևս մեկ ծառայության շրջանակներում` հնարավոր չէ լուծել: Անհրաժեշտ է մշակել և իրականացնել կանխարգելիչ համատեղ ծրագրեր` ուղղված թմրամիջոցների պահանջարկի նվազեցմանը, որը կբերի վերջինիս առաջարկի նվազեցմանը:
7. Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և թմրամոլությունը, որպես տարածական և խիստ հակահասարակական ուղղվածություն ունեցող երևույթներ, համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում են: Այնքանով, որ իրենց ծավալներով և մասշտաբներով ներառել են բոլոր աշխարհամասերը, ժողովուրդներին` անկախ վերջիններիս ազգությունից, սեռից, դավանանքից և սոցիալական պատկանելիությունից:
8. Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարն ակտիվացնելու, դրանց հակազդման գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով 2021 թվականի և 2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության շահագրգիռ գերատեսչությունների կողմից իրականացվել են մի շարք օպերատիվ-կանխարգելիչ և կազմակերպչական բնույթի միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են եղել այդ երևույթների կանխարգելմանն ու հայտնաբերմանը:
2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՔՈՂԱՐԿՎԱԾՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ), ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՔԱՆԱԿԱԿԱՆ ՈՒ ՈՐԱԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ, ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՇԱՐԺԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
9. Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարն ակտիվացնելու, դրանց հակազդման գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով 2021 թ. ընթացքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են եղել այդ երևույթների կանխարգելմանն ու բացահայտմանը:
10. 2021 թ. ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործության 1544 դեպք, նախորդ տարվա 1226-ի դիմաց: Գրանցվել է աճ 318 դեպքով կամ 25.9%-ով: Բացահայտման տոկոսը կազմում է 41 (2020 թ.` 43):
11. Հանցագործության 1544 դեպքերից 529-ը վերաբերել են թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի իրացմանը, այդպիսով՝ 2020 թ. նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է նվազում` 3 իրացման դեպքով կամ 0.5 տոկոսով (2020 թ.` 532):
12. Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարչական իրավախախտումների 298 դեպք (նախորդ տարի` 256): Աճը կազմել է 42 դեպք կամ 16.4 տոկոս:
13. Չնայած այն հանգամանքին, որ հաշվետու ժամանակահատվածում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների դեմ պայքարի ցուցանիշներն աճել են, այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ:
14. 2020-2021 թթ. ընթացքում հայտնաբերված թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ շարունակում է բարձր մնալ այս հանցատեսակի լատենտայնությունը, և հանցավորության ամբողջական պատկերը չի արտացոլվում գրանցված հանցագործությունների քանակական ցուցանիշներում:
15. 2020-2021 թթ. թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների սխեմատիկ պատկերը հետևյալն է՝
ՀՀ քր. օր-ի հոդվածներ |
2020 թ. |
2021 թ. |
դեպք +/- | |
266-274-րդ հոդվածներ |
1226 |
1544 |
+318 | |
266 հ |
532 |
529 |
-3 | |
Այդ թվում՝ |
266 հոդ. 1 և 2 մասեր |
436 |
434 |
-2 |
266 հոդ. 3 մաս |
88 |
90 |
+2 | |
266 հոդ. 4 մաս |
8 |
5 |
-3 | |
267 հոդ. |
35 |
3 |
-32 | |
267.1 հոդ. |
222 |
420 |
+198 | |
268 հոդ. |
341 |
445 |
+104 | |
269 հոդ. |
2 |
7 |
+5 | |
270 հոդ. |
0 |
0 |
- | |
272 հոդ. |
0 |
1 |
+1 | |
273 հոդ. |
94 |
139 |
+45 | |
274 հոդ. |
0 |
0 |
- |
16. Նշված դեպքերից չբացահայտված են մնացել 555-ը (2020 թ.` 409), որից 230-ը` ՀՀ քր. օր-ի 266-րդ հոդվածի, 3-ը՝ 267-րդ, 293-ը՝ 267.1-ին, 20-ը` 268-րդ հոդվածի, իսկ մնացածը՝ այլ հոդվածների հատկանիշներով:
17. 2020-2021 թթ. թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործություններով պատասխանատվության ենթարկված անձանց սխեմատիկ պատկերը հետևյալն է՝
2020 թ. |
2021 թ. |
Անձինք |
Տոկոսը |
Անձինք |
Տոկոսը | ||
Ընդամենը |
490 |
X |
595 |
X | |
Այդ թվում՝ |
Կին |
21 |
4.2 |
29 |
4.9 |
Օտարերկրացի |
23 |
4.7 |
21 |
3.5 | |
Նախկինում դատապարտված |
6 |
1.2 |
17 |
2.8 | |
Անչափահաս |
4 |
0.8 |
7 |
1.1 | |
18-24 տարեկան |
40 |
8.1 |
49 |
8.2 | |
25-29 տարեկան |
65 |
13.3 |
68 |
11.4 | |
30-49 տարեկան |
240 |
49 |
294 |
49.5 | |
49-ից բարձր |
141 |
28.8 |
177 |
29.8 |
18. Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպություն փորձաքննության ներկայացված անձանց օրգանիզմներում հայտնաբերված թմրամիջոցները` ըստ խմբերի՝
2020 թ. |
2021 թ. |
Անձինք |
Տոկոսը |
Անձինք |
Տոկոսը | |
Ընդամենը |
498 |
X |
448 |
X |
Կաննաբիս |
379 |
76.1 |
333 |
74.3 |
Ափիոն |
28 |
5.6 |
16 |
3.6 |
Սինթետիկ |
91 |
18.3 |
99 |
22.1 |
Կոկաին |
0 |
0 |
0 |
0 |
Հիշյալ անձանց տարիքային կազմը հետևյալն է՝
2020 թ. |
2021 թ. |
Անձինք |
Տոկոսը |
Անձինք |
Տոկոսը | ||
Ընդամենը |
498 |
X |
448 |
X | |
Այդ թվում՝ |
Կին |
8 |
1.6 |
10 |
2.2 |
Օտարերկրացի |
5 |
1 |
2 |
0.4 | |
Անչափահաս |
10 |
2 |
8 |
1.8 | |
18-25 տարեկան |
124 |
24.8 |
146 |
32.5 | |
26-35 տարեկան |
150 |
30.2 |
132 |
29.5 | |
35-ից բարձր |
214 |
43 |
162 |
36.2 |
19. Համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված տվյալների՝ 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ «թմրամոլ» ախտորոշմամբ հաշվառման մեջ է 7392 անձ:
3. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
20. Սույն ծրագրով սահմանված են բազմապիսի նպատակներ, որոնք հասցեագրված են թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բոլոր ոլորտներին և ներառում են նախորդ տարեկան ծրագրերով սահմանված ուղղությունները:
21. Սույն ծրագրում ներկայացված գործողություններն ուղղված են Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպմանը և իրականացվում են՝ պահպանելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 6-րդ հոդվածով սահմանված սկզբունքները:
22. Ելնելով Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարության դրույթներից` Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2023 թվականի ծրագրի հիմնական նպատակներ են`
1) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցավորության նվազեցման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.
2) թմրամոլության, թմրամիջոցների հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությանը նպաստող պայմանների և ծնող պատճառների վերացումը.
3) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության նախականխումն ու բացահայտումը, այդ նպատակով իրավապահ մարմինների և այլ կազմակերպությունների համակարգված գործունեության ապահովումը.
4) նվազեցնել և արդյունքում բացառել անչափահասների և երիտասարդության շրջանում թմրամիջոցների գործածումը:
23. Ծրագրի հիմնական խնդիրներն են`
1) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության և դրա հետ կապված հանցագործությունների նախականխման և բացահայտման ուղղությամբ պետական մարմինների համագործակցության արդյունավետության բարձրացում.
2) օրենսդրական դաշտի կատարելագործում և կիրառելիության ապահովում, մասնավորապես, թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի համակողմանի վերլուծություն, դրանց կատարելագործում, համապատասխանեցում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին.
3) թմրամոլության առաջնային կանխարգելում, թմրամոլության նվազեցում` դրա կանխման և արդյունավետ բուժման իրականացման միջոցով.
4) թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության ծավալի նվազեցում.
5) թմրամիջոցներից կախում ունեցող անձանց բուժման արդյունավետ կազմակերպում, նարկոլոգիական ծառայության արդիականացում և սոցիալական վերականգնման համակարգի ներդրում.
6) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում միջազգային, ինչպես նաև միջգերատեսչական համագործակցության զարգացում և ամրապնդում.
7) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի օգտագործման վտանգի վերաբերյալ բնակչության իրազեկվածության բարձրացում.
8) պրեկուրսորների մեծածախ առևտրի նկատմամբ վերահսկողության, ապօրինի առևտրի կամ ընդհատակյա լաբորատորիաների հայտնաբերմանն ուղղված քայլերի ապահովում.
9) թմրամոլության և դրա հասցրած վնասի մասին անչափահասների իրազեկվածության բարձրացում, քանի որ աշխարհի բազում երկրներում որպես ապօրինի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի սպառող օգտագործվում են երեխաները, ինչն իրենից ահռելի վտանգ է ներկայացնում:
24. Սույն ծրագրով սահմանված նպատակներից և խնդիրներից ելնելով` Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններն ակտիվորեն մասնակցում և իրականացնում են տարբեր միջոցառումներ: Մասնավորապես`
1) Հայաստանի Հանրապետության տարածք մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ներմուծումը կանխելու և հայտնաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններն ակտիվորեն մասնակցում են «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների շրջանակներում մշտապես անցկացվող «Կանալ» հակաթմրանյութային գործողությանը.
2) յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում իրականացվում է նաև «կանեփ-կակաչ» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որին ներգրավվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության,
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ստորաբաժանումների ծառայողները, տեղական ինքնակառավարման մարմինների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:
4. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ (ՀԱՏԿԱՊԵՍ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ) ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ, ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ՀԱԿԱԹՄՐԱՄՈԼԱՅԻՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
25. Թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով 2023 թվականի ընթացքում նպատակահարմար է իրականացնել մի շարք միջոցառումներ՝ հետևյալ ուղղություններով`
1) կատարելագործել Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերը և դրանք համապատասխանեցնել միջազգային պայմանագրերին` միաժամանակ ապահովելով դրանց կիրառելիությունը: Այս նպատակով անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի համակարգային շարունակական վերլուծություն, անհրաժեշտության դեպքում, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացում` ՄԱԿ-ի 1961 թ., 1971 թ., և 1988 թ. կոնվենցիաների և միջազգային փաստաթղթերի դրույթներին համապատասխան.
2) թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների դեմ պայքարում անցկացնել օպերատիվ-կանխարգելիչ և հատուկ միջոցառումներ: Այս ուղղությամբ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում և մաքսային հսկողության գոտիներում ուժեղացնել հսկողությունը թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների՝ մաքսանենգ ճանապարհով փոխադրումների նկատմամբ, ապահովել սահմանային արդյունավետ վերահսկողություն.
3) զարգացնել զինվորականների շրջանում թմրամոլության դեմ պայքարի արդյունավետությունը` համագործակցել զինվորականների շրջանում թմրամիջոցիհայտնաբերման յուրաքանչյուր դեպքի համակողմանի և ամբողջական բացահայտման աշխատանքներում.
4) ինտենսիվացնել լրատվամիջոցներով թմրամոլության հասցրած վնասների և հետևանքների վերաբերյալ հաղորդումները, դրանց մասնակից դարձնել համապատասխան մասնագետների` բժիշկների, հոգեբանների, մանկավարժների.
5) բարձրացնել բնակչության իրազեկվածությունը թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հասցրած վնասի վերաբերյալ: Այս ուղղությամբ անհրաժեշտ է շարունակել բնակչությանն իրազեկման և տեղեկացվածության բարձրացման աշխատանքները թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վերաբերյալ` հատկապես ռիսկային խմբերում.
6) ուսումնասիրել թմրամիջոցների տարածման դեմ պայքարի առաջավոր միջազգային փորձը, այդ թվում` կազմակերպել տվյալ ոլորտում ներգրավված ծառայողների մասնագիտական վերապատրաստում Անկախ պետությունների համագործակցության մասնակից, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ և եվրոպական այլ պետությունների իրավապահ մարմինների ուսումնական հաստատություններում, Հայաստանի Հանրապետությունում միջազգային փորձը ներդնելու նպատակով անցկացնել սեմինարներ, խորհրդակցություններ.
7) իրականացնել թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց բուժման և վերականգնողական միջոցառումներ. այս ուղղությամբ նպատակային կլինի արդիականացնել նարկոլոգիական ծառայությունները, ապահովել բնակչության և թմրամիջոցներ գործածող անձանց շրջանում կանխարգելման ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպությունների և նարկոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունների միջև սերտ համագործակցությունը, ապահովել արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում հաշվառված և դադարի (ռեմիսիայի) շրջանում գտնվող անձանց զբաղվածությունը.
8) անչափահասների և երիտասարդության շրջանում իրականացնել առողջ ապրելակերպին նվիրված միջոցառումներ. այս նպատակով անհրաժեշտ կլինի կազմակերպել և անցկացնել սպորտային-առողջարարական և զանգվածային մարզական միջոցառումներ, թմրամոլության դեմ պայքարի թեմաներով սեմինարներ, էլեկտրոնային և զանգվածային լրատվական միջոցներով իրականացնել քարոզչություն` անչափահասների զբաղվածությունն ապահովվելու և նրանց կողմից թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի հավանական գործածումը կանխելու նպատակով:
5. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
26. Ծրագրով նախատեսված միջոցառումների իրագործման համար պահանջվող ֆինանսական ծախսերը նախատեսվում է իրականացնել հետևյալ աղբյուրներից`
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով համապատասխան պետական մարմնին տվյալ տարվա համար հատկացված գումարներ.
2) միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև տեխնիկական և խորհրդատվական գծով դոնոր-պետությունների միջոցներ.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված միջոցներ:
6. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
27. Ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումներն իրենց դրական անդրադարձը կունենան թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման գործում: Մասնավորապես, ծրագրի իրագործումից ակնկալվող արդյունքներն են`
1) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար անհրաժեշտ օրենսդրական բազայի կատարելագործումը` այն համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության միջազգային հանձնառություններին.
2) բնակչության շրջանում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված՝ հասցրած վնասի վերաբերյալ տեղեկատվության մակարդակի բարձրացումը, դրա դեմ պայքարելու հնարավորությունների մասին իրազեկվածությունը.
3) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, այդ թվում` սահմանային մաքսակետերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների` մաքսանենգությունների նկատմամբ հսկողության ուժեղացումը.
4) միջազգային համագործակցության ամրապնդում և կապերի սերտացում.
5) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների առաջարկի և պահանջարկի նվազեցումը.
6) թմրամոլությամբ հիվանդների բուժման որակի և արդյունավետության բարձրացումը.
7) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում իրավապահ մարմինների գործունեության և համագործակցության արդյունավետության բարձրացումն ու ամրապնդումը.
8) նյութատեխնիկական բազայի վերազինումը կնպաստի ի հայտ եկած նոր թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների հետազոտման և նույնացման օպերատիվությանը, մասնավորապես, ծխախառնուրդներում` սփայսերում, սինթետիկ կաննաբինոիդների հայտնաբերմանը, քանի որ առկա տեխնիկան շատ հնամաշ է և հետագա օգտագործման համար գրեթե անպիտան:
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Ակնկալվող արդյունքը |
Կատարող մարմինը |
Կատարման ժամկետը |
Ֆինանսավորման աղբյուրը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտը կանոնակարգող՝ Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի կատարելագործումը և դրանց համապատասխանեցումը միջազգային պայմանագրերին | |||||
1. |
Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտը կանոնակարգող՝ ՀՀ ներպետական իրավական ակտերի համակարգային վերլուծության իրականացում և, անհրաժեշտության դեպքում, փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը՝ ՄԱԿ-ի կոնվենցիաների և միջազգային փաստաթղթերի դրույթներին համապատասխան |
ՀՀ գործող օրենսդրության կատարելագործում և համապատասխանեցում ՀՀ միջազգային հանձնառություններին |
ՀՀ ոստիկանություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
2023 թվականի ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
2. |
2022 թ. իրականացված աշխատանքների արդյունքների հիման վրա ՀՀ-ում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարին վերաբերող դիդակտիկ նյութերի և դրանց կից նկարագրական զեկույցների նախապատրաստում (հայերեն, ռուսերեն, անգլերեն) |
Հնարավորություն կտա ներկայացնելու հանրապետությունում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ իրականացված աշխատանքները միջազգային հանդիպումներում |
ՀՀ ոստիկանություն ՀՀ ազգային անվտանգության ծառայություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
2023 թ. փետրվարի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
3. |
ՄԱԿ-ի Թմրամիջոցների միջազգային վերահսկման գրասենյակի կողմից տրամադրված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում ի հայտ եկած նոր թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ընդգրկումը ՀՀ-ում հսկման ենթակա նյութերի ցանկում, համապատասխան փոփոխությունների և լրացումների կատարումը դրանց չափերը սահմանող ենթաօրենսդրա- կան ակտերում |
Կնվազեցնի թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը |
ՀՀ ոստիկանություն ՀՀ ազգային անվտանգության ծառայություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
2023 թվականի ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
2. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում օպերատիվ-կանխարգելիչ և հատուկ միջոցառումների անցկացում | |||||
4. |
Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջպետական համաձայնագրերի, միջազգային ծրագրերի դրույթների իրականացում |
Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում միջազգային համագործակցության ամրապնդում |
ՀՀ ոստիկանություն ՀՀ ազգային անվտանգության ծառայություն ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
2023 թվականի ընթացքում |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
5. |
5.1. ՀՀ պետական սահմանի անցման կետերում և մաքսային հսկողության գոտիներում հսկողության ապահովման կատարելագործում 5.2. ՀՀ ոստիկանության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կինոլոգիական կենտրոնների նյութատեխնիկական բազայի ընդլայնում և հզորացում |
ՀՀ մաքսային սահմաններով ապօրինի տեղափոխվող թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների հայտնաբերում |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե ՀՀ ոստիկանություն |
2023 թվականի ընթացքում |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
6. |
«Կանալ» տարածաշրջանային օպերատիվ-կանխարգելիչ համալիր միջոցառմանը մասնակցության ապահովում |
Տարածաշրջանային համագործակցության ամրապնդում, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների` մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն ներմուծման կանխում |
ՀՀ ոստիկանություն ՀՀ ազգային անվտանգության ծառայություն ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
2023 թվականի ընթացքում |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
7. |
Զինծառայողների շրջանում թմրամոլության դեմ պայքարի արդյունավետության բարձրացում և այդ գործընթացում իրավապահ մարմինների հետ համագործակցության ապահովում |
Զինծառայողների շրջանում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի գործածման կանխարգելում և դրանց գործածման դեպքերի բացահայտում |
ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ ոստիկանություն ՀՀ ազգային անվտանգության ծառայություն ՀՀ առողջապահության նախարարություն |
2023 թվականի ընթացքում |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
3. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված՝ հասցրած վնասի վերաբերյալ բնակչությանն իրազեկության բարձրացում | |||||
8. |
8.1. Հանրային և մասնավոր հեռուս- տաընկերությունների հետ համատեղ հատուկ հաղորդումների, թեմատիկ ֆիլմերի և սոցիալական տեսահոլովակների պատրաստում և ցուցադրում, ինչպես նաև զետե- ղում վարկանիշային էլեկտրոնային լրատվամիջոցների կայքերում 8.2. Թմրամոլության կանխարգելման նպատակով քարոզչական աշխատանքների կազմակերպում և անհրաժեշտ տեղեկատվության տարածում |
Թմրամոլության և դրա հասցրած վնասի մասին բնակչության իրազեկվածության բարձրացում |
ՀՀ ոստիկանություն ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ԶԼՄ-ներ (համաձայնությամբ) |
2023 թվականի ընթացքում |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
9. |
Ուսումնական հաստատություն- ներում սովորողների, ուսուցիչների և ծնողների շրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամոլության դեմ պայքարի թեմաներով զեկույցների և սեմինարների անցկացում |
Ուսումնական հաստատու- թյուններում սովորողների շրջանում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման կանխարգելում, թմրամոլության և դրա հասցրած վնասի մասին անչափահասների իրազեկվածության բարձրացում |
ՀՀ ոստիկանություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ՀՀ մարզպետարաններ, համայնքապետարաններ (համաձայնությամբ) Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) ԶԼՄ-ներ (համաձայնությամբ) |
2023 թվականի ընթացքում |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
4. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ոլորտի ծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործում, միջազգային համագործակցության զարգացում | |||||
10. |
ԱՊՀ մասնակից և ՀԱՊԿ անդամ պետությունների իրավապահ մարմինների ուսումնական հաստատություններում հանրապետության իրավապահ մարմինների իրավասու ստորաբաժանումների ծառայողների վերապատրաստման կամ գիտելիքների կատարելագործման այլ ծրագրերին ներգրավում |
Համապատասխան աշխատակիցների մասնագիտական գիտելիքների կատարելագործում, փորձի փոխանակում |
ՀՀ ոստիկանություն ՀՀ ազգային անվտանգության ծառայություն ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
2023 թվականի ընթացքում |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
11. |
2019-2023 թթ. համար հանցավո- րության դեմ պայքարում համատեղ միջոցների միջպետական ծրագրի իրագործման ուղղությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկա- վարների խորհրդի որոշման կետերի շարունակական իրականացում |
Համատեղ օպերատիվ- կանխարգելիչ միջոցառում- ների անցկացման արդյուն- քում թմրամիջոցների, հո- գեմետ (հոգեներգործուն) նյութերի իրացման հետ կապված հանցագործու- թյունների նախականխում և հայտնաբերում |
ՀՀ ոստիկանություն |
2023 թվականի ընթացքում |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
12. |
12.1. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ՀՀ-ում միջազգային փորձի ներդրման նպատակով խորհրդակցություններին, սեմինարներին մասնակցության ապահովում 12.2. Փորձագիտական և աշխատանքային խմբերում ակտիվ մասնակցություն |
Օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների հետ համագործակցության ամրապնդում, ծառայողների տեսական գիտելիքների և գործնական հմտությունների բարձրացում, առաջավոր գիտական փորձի փոխառում ու ներդրում |
ՀՀ ոստիկանություն ՀՀ ազգային անվտանգության ծառայություն ՀՀ պետական եկամուտների կոմիտե ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն |
2023 թվականի ընթացքում |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
13. |
ՀՀ ոստիկանության, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավասու ստորաբաժանումների նյութատեխնիկական վերազինման ապահովում |
Իրավասու ստորաբաժանումների առկա տեխնիկական միջոցների բարելավում |
ՀՀ ոստիկանություն ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
2023 թվականի ընթացքում |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
14. |
ՀՀ տարածքում գործող քիմիական ոլորտի կազմակերպությունների և այլ տնտեսավարող սուբյեկտների կողմից իրենց արտադրական կարիքների համար օգտագործվող և շրջանառության մեջ գտնվող ՄԱԿ-ի 1988 թ. կոնվենցիայի ցուցակներով հսկվող նյութերի շարժի նկատմամբ հսկողության ապահովում |
Պրեկուրսորների մեծածախ առևտրի նկատմամբ վերահսկողության, ապօրինի առևտրի կամ ընդհատակյա լաբորատորիաների հայտնաբերմանն ուղղված քայլերի ապահովում |
ՀՀ ոստիկանություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
2023 թվականի ընթացքում |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
5. Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց վերականգնողական միջոցառումներ | |||||
15. |
15.1. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գործածումը դադարեցրած անձանց վերականգնողական աշխատանքների իրականացնող ծառայությունների կարիքների ուսումնասիրություն և առաջարկությունների ներկայացում 15.2. Նարկոլոգիական ծառայությունում հաշվառված անձանց, որոնք գտնվում են դադարի (ռեմիսիայի) շրջանում կամ հաջողությամբ ավարտել են բուժման կուրսը, պետական զբաղվածության կարգավորման ծրագրերում ընդգրկելը |
Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գործածումը դադարեցրած, ռեմիսիայի շրջանում գտնվող, բուժման կուրսն ավարտած անձանց ինտեգրումը հասարակություն |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ մարզպետարաններ, համայնքապետարաններ (համաձայնությամբ) Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
2023 թվականի ընթացքում |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
16. |
Բնակչության և թմրամիջոցներ գործածող անձանց շրջանում կանխարգելման ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպությունների և նարկոլոգիական բժշկական օգնություն և ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունների, մարզային, համայնքային սոցիալական ծառայությունների միջև սերտ համագործակցության ապահովում |
Կանխարգելման ծրագրերի արդյունավետության բարձրացում, նարկոլոգիական բժշկական օգնության և ծառայության առավել մատչելիության ապահովում, սոցիալական դեպքի վարման շրջանակներում ռիսկային գործոնների բացահայտում և համապատասխան կառույցների հետ համատեղ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպում |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ մարզպետարաններ, համայնքապետարաններ (համաձայնությամբ) Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
2023 թվականի ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
17. |
Սոցիալական ծառայությունների շրջանակում` թմրամոլության հակում ունեցող անձանց սոցիալական կարիքների ամբողջական գնահատում և դրանց համարժեք սոցիալական ծառայությունների փաթեթի տրամադրում |
Սոցիալական ծրագրերում թմրամոլության հակում ունեցող անձանց սոցիալվերականգնողական անհրաժեշտ օգնության ցուցաբերում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ մարզպետարաններ, համայնքապետարաններ (համաձայնությամբ) Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
2023 թվականի ընթացքում |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
6. Անչափահասների և երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի միջոցառումներ | |||||
18. |
Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում «Առողջ ապրելակերպի» դասավանդման ընթացքում թմրամոլության կանխարգելման վերաբերյալ թեմաների ուսուցում |
Անչափահասների և երիտասարդների շրջանում թմրամիջոցների գործածման նկատմամբ սոցիալական անձեռնմխելիության խթանում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ՀՀ մարզպետարաններ, համայնքապետարաններ (համաձայնությամբ) |
2023 թվականի ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
19. |
19.1. Ֆիզիկական պատրաստականության, առողջարարական և զանգվածային մարզական միջոցառումների կազմակերպման և անցկացման ապահովում 19.2. Ֆիզիկական պատրաստականության, առողջարարական և մարզական զանգվածային քարոզչություն` տպագիր, էլեկտրոնային և զանգվածային լրատվական միջոցներով |
Բնակչության ակտիվ հանգստի կազմակերպում, առողջ կենսակերպի արմատավորում, հանրությանն իրազեկում, բնակչության լայն խավերին սպորտի պարապմունքներում ներգրավում, բնակչության բազմակողմանի ու ներդաշնակ զարգացում, առողջության ամրապնդում, ֆիզիկական պատրաստականության և սպորտի դերի բարձրացում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ, համայնքապետարաններ, մարզական հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ) |
2023 թվականի ընթացքում |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
20. |
Ըստ բնակության վայրերի՝ պարզ տիպի խաղահրապարակների ստեղծում |
Համայնքների բակերում և հանգստի գոտիներում (զբոսայգիներ, պուրակ- ներ) խաղահրապարակների ստեղծում` հագեցած պարզ տիպի մարզասարքերով (պտտաձողեր, ճոճանակներ, զուգափայտեր, սահելու, մագլցման և ձգումների համակցված հարմարանքներ ու սարքեր և այլն) |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (Երևանի քաղաքապետա- րան, ՀՀ մարզպետարաններ, համայնքապետարաններ) |
2023 թվականի ընթացքում |
ՀՀ պետական բյուջե և ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
30.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |