ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 637-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 359-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 01503283) «Լևադան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05304472) 2022 թվականի օգոստոսի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է երկաթբետոնե կիսախողովակների և երկաթբետոնե սալերի մատակարարում՝ 8,337,560 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 10-ի «Շեն բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Խմելու և ոռոգման ջրի համակարգերի բարելավում» ծրագրի մասին» N 359-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
09.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |