ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 644-Ա
ՎԱԶԳԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Իսպանիայի Թագավորությունից՝ անհատ բարերար Արթուր Շարլույան Պետրոսյանի կողմից Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորում» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց հանձնելու նպատակով, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Վազգեն Ղազարյանի հասցեով ուղարկված բժշկական նշանակության ապրանքների (մեկ տեղ, 5.3 կգ ընդհանուր քաշով, 952.72 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 79.75 եվրո, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. Վազգեն Ղազարյանին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
09.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 644-Ա որոշման |
ԲԵՌԻ ՑԱՆԿ
NN ը/կ |
Անունը |
Քանակը |
Միավորի արժեքը (-) |
Ընդհանուր արժեքը (-) |
1 |
Էնդոտրախեալ խողովակ (Covidien, Rushelit. N.Ե 3 3,5 4 4,5 5 5,5 6 6,5) |
39 |
3.15 |
122.85 |
2 |
Կոկորդային (լարինգեալ) դիմակ (Solus, LMA Better by Design) |
3 |
7.5 |
22.5 |
3 |
Ինտուբացիոն ուղղորդիչ ֆրովա (Frova) |
3 |
8.73 |
26.19 |
4 |
Էնդոտրախեալ խողովակի փոխանակիչ (Cook) |
2 |
89.3 |
178.6 |
5 |
Պուլսիոքսիմետրի սենսոր Covidien Nellcor |
4 |
13 |
52 |
6 |
Դիմակ ComfortStar DrՊger (Ամբու տեսակի) |
14 |
2.24 |
31.36 |
7 |
Էնդոսկոպիկ դիմակ |
4 |
16.9 |
67.6 |
8 |
Ներոսկրային ասեղ Cook |
3 |
73 |
219 |
9 |
Պորտալարային (Ումբիլիկալ) կաթետեր (Vygon) |
13 |
0.09 |
1.17 |
10 |
Ներերակային ինֆուզիոն պոմպի սիստեմաներ Alaris |
145 |
0.6 |
87 |
11 |
Օքսիմետրի սենսոր Massimo |
3 |
10 |
30 |
12 |
Մանկական արյան ճնշման մանժետ Philips |
15 |
7.63 |
114.45 |
Ընդամենը՝ 952.72 եվրո |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
09.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |