Գլխավոր տեղեկություն
Համար
N 1450-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.09.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.09.19-2022.10.02 Պաշտոնական հրապարակման օրը 22.09.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.09.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 սեպտեմբերի 2022 թվականի N 1450-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 291-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 6-ի «Պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության միասնական կանոնները հաստատելու մասին» N 291-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման նախաբանը և հավելվածի 1-ին կետը «5-րդ» բառից առաջ լրացնել «4-րդ հոդվածի 2-րդ մասի,» բառերով.

2) որոշման վերնագիրը, 1-ին կետը, հավելվածի վերնագիրը և հավելվածի 1-ին կետը «անվտանգության» բառից առաջ լրացնել «տեխնիկական» բառով.

3) որոշման հավելվածում՝

ա. 22-րդ կետի 4-րդ ենթակետում «աշխատանքի պետական տեսչության» բառերը փոխարինել «առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի» բառերով,

բ. 23-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության» բառերով,

գ. 180-րդ կետում «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության» բառերով,

դ. 22-րդ կետի 4-րդ պարբերությունից, 23-րդ կետից, 36-րդ կետից, 248-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

22.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 սեպտեմբերի 2022 թվական: