ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2022 թվականի N 1514-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐ, 2023 ԹՎԱԿԱՆԻՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՕԺԱՆԴԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ և 8-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականին հերթական գյուղատնտեսական համատարած հաշվառում (այսուհետ՝ ԳՀՀ) անցկացնելու, ինչպես նաև դրա նախապատրաստման և անցկացման աշխատանքներին օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետությունում հերթական ԳՀՀ անցկացնել 2024 թվականի հոկտեմբերի 11-31-ը ներառյալ:
2. 2024 թվականին հերթական ԳՀՀ մեթոդաբանական, կազմակերպական հարցերի, տվյալների հավաքման եղանակների և դրանց մեքենայական մշակման ծրագրերի ու գործառույթների փորձարկումն իրականացնելու համար փորձնական ԳՀՀ անցկացնել 2023 թվականի հոկտեմբերի 11-31-ը ներառյալ, Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի գյուղատնտեսության վիճակագրության ընտրանքային մշտադիտարկման դաշտում ընդգրկված՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթափ և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ ու Նոր Արմավիր բնակավայրերում, համապատասխանաբար, շուրջ 2325, 1040 և 340 անհատական (գյուղացիական) տնային տնտեսություններում՝ ընդամենը 3705 տնտեսություն:
3. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի հերթական ԳՀՀ աշխատանքներին օժանդակող՝ ԳՀՀ նախապատրաստման և անցկացման հանրապետական, Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովներ և հաստատել դրանց կազմերը` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
4. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի հերթական ԳՀՀ նախապատրաստման և անցկացման հանրապետական հանձնաժողովին ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի հերթական ԳՀՀ նախապատրաստման, անցկացման և նյութերի մշակման ծախսերի նախահաշիվը:
5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին ու Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին ու համայնքների ղեկավարներին համակողմանիորեն օժանդակել Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի հերթական ԳՀՀ նախապատրաստման և անցկացման գործառույթներում (սահմանված ժամկետներում ԳՀՀ անցկացման ժամանակավոր կադրերի թեկնածուների ներկայացման, ժամանակավոր աշխատանքային գրասենյակների տրամադրման և այլ հարցերում):
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
29.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2022 թվականիսեպտեմբերի 29-ի N 1514-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. Ոլորտը համակարգող ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)
2. ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (հանձնաժողովի նախագահի տեղակալ), (համաձայնությամբ)
3. ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
4. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
5. ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ, նախագահի տեղակալ
6. ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)
7. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
8. ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
9. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
10. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
11. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
12. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
13. ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
14. ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
15. Կադաստրի կոմիտեի ղեկավար
16. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
17. ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
18. Ոլորտը համակարգող ՀՀ փոխվարչապետի խորհրդական
19. ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ
20. ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ
21. ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետ
22. «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
23. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ)
24. «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտոր (համաձայնությամբ)
25. ՀՀ վիճակագրական կոմիտեի գյուղատնտեսական համատարած հաշվառման վարչության պետ
26. ՀՀ վիճակագրական կոմիտեի գյուղատնտեսության և պարենային ապահովության վիճակագրության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
29.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2022 թվականիսեպտեմբերի 29-ի N 1514-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. Երևանի քաղաքապետի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
2. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
3. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
4. ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության պետ
5. ՀՀ էկոնոմիկայի նախարարության բուսաբուծության վարչության պետ
6. ՀՀ էկոնոմիկայի նախարարության անասնաբուծության վարչության պետ
7. ՀՀ էկոնոմիկայի նախարարության ագրովերամշակման վարչության պետ
8. ՀՀ էկոնոմիկայի նախարարության սննդամթերքի անվտանգության վարչության պետ
9. ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության գյուղատնտեսության աջակցության ծրագրերի նախագծման բաժնի պետ
10. ՀՀ վիճակագրական կոմիտեի Երևան քաղաքի վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
11. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ
12. Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ
13. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Վիճակագրություն» ամբիոնի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
14. «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ներկայացուցիչ, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր (համաձայնությամբ)
15. ՀՀ վիճակագրական կոմիտեի գյուղատնտեսական համատարած հաշվառման վարչության պլանավորման և ծրագրամեթոդաբանական բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
29.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2022 թվականիսեպտեմբերի 29-ի N 1514-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. Մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
2. ՀՀ վիճակագրական կոմիտեի մարզային վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
3. ՀՀ ոստիկանության մարզային վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
4. Համայնքների ղեկավարներ (համաձայնությամբ)
5. Կադաստրի կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավար
6. Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ
7. Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ
8. Մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ
9. Մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
29.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 սեպտեմբերի 2022 թվական: