Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 160
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
01.12.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.01.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 դեկտեմբերի 2020 թվականի

թիվ 160

քաղ. Մոսկվա

 

ԱՐՄԱՎԵՆՈՒ ՅՈՒՂԻ ՄՈՆՈԿԱՐԲՈՆԱՅԻՆ ՃԱՐՊԱԹԹՈՒՆԵՐԻ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հիդրոլիզով, թորմամբ և ջրածնավորմամբ արմավենու յուղից ստացված՝ կապող նյութի (կրիչ)՝ սիլիցիումի երկօքսիդ կամ բենտոնիտ, վրա փոշիացրած՝ արմավենու յուղի մոնոկարբոնային ճարպաթթուների (հիմնականում պալմիտինաթթվի և ստեարինաթթվի) խառնուրդները՝ բուրավետիչի հնարավոր ավելացմամբ՝ հատիկավորված (գրանուլացված) փոշու տեսքով ներկայացված և կենդանիների կերի մեջ ավելացնելու համար նախատեսված, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան, դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 3823 ապրանքային դիրքում։

2. Հիդրոլիզով, թորմամբ և ջրածնավորմամբ արմավենու յուղից ստացված՝ արմավենու յուղի մոնոկարբոնային ճարպաթթուների (հիմնականում պալմիտինաթթվի և օլեինաթթվի) խառնուրդները՝ լեցիտինի ավելացմամբ՝ հատիկավորված (գրանուլացված) փոշու տեսքով ներկայացված և կենդանիների կերի մեջ ավելացնելու համար նախատեսված, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան, դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 2309 ապրանքային դիրքում։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: