ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հուլիսի 2012 թվականի N 611-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱԹԵՆՔ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հունական ապրանքային վարկի հետ կապված հարցը կարգավորելու նպատակով բանակցություններին մասնակցելու համար 2012 թվականի հուլիսի 23-25-ը գործուղել պատվիրակություն Աթենք (Հունաստանի Հանրապետություն)՝ համաձայն հավելվածի:
2. Հ. Դավթյանի, Ս. Խանվելյանի, Ն. Հակոբյանի և Հ. Թոռչյանի` Աթենք գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ`
1) Վ. Մնացականյանի` Աթենք գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին.
2) Տ. Սամվելյանի` Աթենք գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հ. Դավթյանի՝ Աթենք գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հուլիսի 13 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. հուլիսի 13-ի N 611-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-25-Ը ԱԹԵՆՔ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Հ. Դավթյան | - ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական (աշխատանքային խմբի ղեկավար) |
Ս. Խանվելյան | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի պետ - վարչության պետի տեղակալ |
Տ. Սամվելյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների II բաժնի վարիչ |
Վ. Մնացականյան |
- ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ) |
Ն. Հակոբյան | - ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ) |
Հ. Թոռչյան | - «Արդշինբանկ լուծարվող բանկ» ԲԲԸ-ի լուծարային կառավարիչ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.09.2012, N 880-Ա | 15.09.2012, N 611-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|