ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 2011 թվականի N 874-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳԾԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ, ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՌԵԱՆԻՄՈԲԻԼՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև 2010 թվականի դեկտեմբերի 27-ին ստորագրված պայմանագրով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված շտապ օգնության գծային մեքենաների, շտապ օգնության ռեանիմոբիլների և դրանց օժանդակ սարքավորումների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
1.1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև 2010 թվականի դեկտեմբերի 27-ին ստորագրված` նվիրաբերության պայմանագրով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված շտապ բժշկական օգնության գծային մեքենաների և շտապ օգնության ռեանիմոբիլների պահեստամասերի ցանկը` համաձայն N 3 հավելվածի:
(1-ին կետը լրաց. 28.06.12 N 806-Ա)
2. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածում ներառված շտապ օգնության գծային մեքենաները, շտապ օգնության ռեանիմոբիլները և դրանց օժանդակ սարքավորումները նվիրաբերվում են «Շտապ բուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերությանը` Երևան քաղաքում շտապ օգնության աշխատանքը կազմակերպելու պայմանով, և մարզպետարանների ենթակայության առողջապահական բաժնետիրական ընկերություններին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բուժծառայությանը` համաձայն N 2 հավելվածով նախատեսված շտապ օգնության գծային մեքենաների, շտապ օգնության ռեանիմոբիլների և դրանց օժանդակ սարքավորումների բաշխացուցակի:
(2-րդ կետը խմբ. 07.03.12 N 373-Ա)
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված շտապ օգնության գծային մեքենաների, շտապ օգնության ռեանիմոբիլների և դրանց օժանդակ սարքավորումների նվիրաբերության մասին եռակողմ պայմանագրերի կնքումը «Շտապ բուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության, մարզպետարանների ենթակայության առողջապահական բաժնետիրական ընկերությունների և դրանց բաժնետոմսերի կառավարման լիազորություններ ունեցող մարմինների և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ` պայմանագրերում նախատեսելով դրույթներ՝ նվիրաբերված գույքը բացառապես շտապ օգնության ծառայությունների նպատակների համար օգտագործելու, դրանք տեխնիկական փաստաթղթերին համապատասխան շահագործելու, պահպանելու, սպասարկելու և սույն կետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերման վերացման հնարավորության մասին: «Շտապ բուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են ընկերության միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
3.1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ըստ անհրաժեշտության, ապահովել սույն որոշման N 3 հավելվածով նախատեսված շտապ օգնության գծային մեքենաների և շտապ օգնության ռեանիմոբիլների պահեստամասերի նվիրաբերության մասին երկկողմ պայմանագրերի կնքումը «Շտապ բուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության, մարզպետարանների ենթակայության առողջապահական բաժնետիրական ընկերությունների և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ` պայմանագրերում նախատեսելով դրույթներ պահեստամասերը բացառապես սույն որոշմամբ նվիրաբերված գծային մեքենաների և շտապ օգնության ռեանիմոբիլների համար օգտագործելու, դրանք ավտոմեքենաների տեխնիկական փաստաթղթերին համապատասխան շահագործելու, պահպանելու, սպասարկելու և սույն կետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերման վերացման հնարավորության մասին:
(3-րդ կետը խմբ. 07.03.12 N 373-Ա, լրաց. 28.06.12 N 806-Ա)
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին` կազմակերպել նվիրաբերված շտապ օգնության գծային մեքենաների, շտապ օգնության ռեանիմոբիլների և դրանց օժանդակ սարքավորումների արժեքը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բաժնետիրական կազմակերպությունների կանոնադրական կապիտալներում ներդնելու հետ կապված աշխատանքները:
(4-րդ կետը փոփ. 07.03.12 N 373-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 17-ի N 874-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳԾԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ, ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՌԵԱՆԻՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
NN |
Անվանումը |
Քանակը |
1. |
Գծային շտապ օգնության մեքենաներ (Ֆորդ-Տրանզիտ, մակնիշը` ՋիԻքս5038ԻքսՋիԷյջԶեթՍի (JX5038XJHZC) |
68 |
2. |
Գծային շտապ օգնության մեքենաների օժանդակ սարքավորումներ |
|
1) |
պատգարակ |
68 |
2) |
էլեկտրասրտագրի ապարատ |
68 |
3) |
արտածծիչ |
68 |
4) |
տոնոմետր |
68 |
5) |
առաջին օգնության հավաքածու |
68 |
6) |
թթվածնային համակարգ |
68 |
3. |
շտապ օգնության ռեանիմոբիլներ (Ֆորդ-Տրանզիտ, |
20 |
4. |
Շտապ օգնության ռեանիմոբիլների օժանդակ սարքավորումներ |
|
1) |
պատգարակ |
20 |
2) |
շնչառական սարք |
20 |
3) |
մոնիթոր |
20 |
4) |
էլեկտրասրտագրի ապարատ |
20 |
5) |
ինֆուզիոն պոմպ |
20 |
6) |
դեֆիբրիլիատոր |
20 |
7) |
արտածծիչ |
20 |
8) |
տոնոմետր |
20 |
9) |
առաջին օգնության հավաքածու |
20 |
10) |
թթվածնային համակարգ |
20 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 17-ի N 874-Ա որոշման |
Բ Ա Շ Խ Ա Ց ՈՒ Ց Ա Կ
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳԾԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ, ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՌԵԱՆԻՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
Նվիրաբերություն ստացողը կամ |
Շտապ օգնության |
Նվիրաբերվող |
Երևան | ||
«Շտապ բուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերություն |
10 |
25 |
ՀՀ Շիրակի մարզ | ||
Գյումրու «Շտապ օգնության կայան» փակ բաժնետիրական ընկերություն |
1 |
5 |
«Արթիկի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
1 | |
«Ամասիայի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
1 | |
ՀՀ Լոռու մարզ | ||
Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» փակ բաժնետիրական ընկերություն |
1 |
3 |
«Սպիտակի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
1 | |
«Ալավերդու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
1 | |
«Տաշիրի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
1 | |
«Ստեփանավանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
1 | |
ՀՀ Արագածոտնի մարզ | ||
«Աշտարակի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
1 | |
«Ապարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
1 |
|
«Թալինի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
1 | |
«Ծաղկահովտի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
1 | |
ՀՀ Արարատի մարզ | ||
«Արտաշատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
1 |
1 |
«Վեդու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
1 | |
«Մասիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
1 | |
«Արարատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
1 | |
ՀՀ Արմավիրի մարզ | ||
«Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
1 | |
«Վաղարշապատի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն |
2 | |
ՀՀ Գեղարքունիքի մարզ | ||
«Գավառի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
1 |
|
«Սևանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն |
1 | |
«Մարտունու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
1 | |
«Վարդենիսի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն |
1 | |
ՀՀ Կոտայքի մարզ | ||
«Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
1 | |
«Աբովյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
1 |
1 |
«Չարենցավանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
1 | |
«Նաիրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
1 | |
«Նոր Հաճնի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն |
1 | |
ՀՀ Սյունիքի մարզ | ||
«Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
1 |
1 |
«Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
1 | |
«Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
1 | |
«Քաջարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
1 | |
«Մեղրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
1 |
|
ՀՀ Տավուշի մարզ | ||
«Իջևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
1 | |
«Դիլիջանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
1 | |
«Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
1 | |
«Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
1 |
|
ՀՀ Վայոց ձորի մարզ | ||
«Ջերմուկի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
1 | |
«Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
1 |
1 |
«Վայքի բուժական միավորում» փակ բաժնետիրական ընկերություն |
1 | |
Այլ գերատեսչություններ | ||
ՀՀ ոստիկանության բուժծառայություն |
1 | |
Ընդամենը |
20 |
68 |
(Հավելվածը փոփ. 07.03.12 N 373-Ա)
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 17-ի N 874-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՇՏԱՊ OԳՆՈՒԹՅԱՆ ԳԾԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՇՏԱՊ OԳՆՈՒԹՅԱՆ ՌԵԱՆԻՄՈԲԻԼՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐԻ
NN |
Անվանումը |
Քանակը | |
1 |
2 |
3 | |
1. |
Ռադիատոր |
42 | |
2. |
Բենզինի ֆիլտր |
91 | |
3. |
Դիմապակու մաքրիչ |
88 | |
4. |
Էլեկտրական գեներատոր |
22 | |
5. |
Ապահովիչ (տարբեր) |
704 | |
6. |
Արգելակման սկավառակ |
44 | |
7. |
Արգելակման կոճղակ` առջևի |
176 | |
8. |
Արգելակման կոճղակ` հետևի |
88 | |
9. |
Աքսելեռատորի ճոպան |
88 | |
10. |
Թերմոստատ |
44 | |
11. |
Փոխանցման լիսեռի դիրքի տվիչ |
44 | |
12. |
Հակամառախուղային լուսարձակ (հալոգեն) |
44 | |
13. |
Լուսարձակ |
88 | |
14. |
Լուսարձակ` հետևի |
88 | |
15. |
Ստարտեր |
44 | |
16. |
Խցծծոց |
44 | |
17. |
Կարբյուրատորի դրոսելային փական |
22 | |
18. |
Մեղմիչ` առջևի |
44 | |
19. |
Մեղմիչ` հետևի |
44 | |
20. |
Ցափկի առանցկակալ |
44 | |
21. |
Մոմիկ |
44 | |
22. |
Ճնշման ցուցիչ |
88 | |
23. |
Շարժիչի ալյումինե ատամնանիվ |
51 | |
24. |
Շարժիչի շղթա |
16 | |
25. |
Նեցուկ` առջևի |
88 | |
26. |
Նեցուկ` հետևի |
88 | |
27. |
Օդի ֆիլտր |
352 | |
28. |
Յուղի ֆիլտր |
704 | |
29. |
Ետնամասի թթվածնային տվիչ |
22 | |
30. |
Առջևի անիվների պտտման տվիչ |
44 | |
31. |
Տաքացուցիչ` էկոնմայզեր |
44 |
(Հավելվածը լրաց. 28.06.12 N 806-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.06.2012, N 806-Ա | 03.07.2012, N 874-Ա | |
07.03.2012, N 373-Ա | 06.04.2012, N 874-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|