ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2016 թվականի N 674-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1230-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2016 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 1230-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերը.
2) որոշման հավելվածի 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերում «ՀՀ ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերով, իսկ 14-րդ կետում «ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերը՝ «ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն» բառերով.
3) 18-րդ կետից հետո որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ և 23-րդ կետերով.
« |
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|