ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2012 թվականի N 314-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը վարձակալության տրամադրելու մասին պայմանագրի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. ապրիլի 10 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. ապրիլի 10-ի N 314-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Ալեքսանյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) | |
Ծ. Գալստյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի փոստի վարչության պետի տեղակալ | |
Կ. Հակոբյան |
- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրության վերլուծության և կատարելագործման վարչության պետ | |
Ա. Մելիք-Իսրայելյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական բաժնեմասի կառավարման վարչության պետ | |
Ա. Սարգսյան |
- ՀՀ կենտրոնական բանկի աշխատակազմի ֆինանսական վերահսկողության վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ) | |
Հ. Դավթյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական | |
Ա. Հարությունյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության առաջատար մասնագետ | |
Հ. Մալխասյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության փորձագետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|