ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 փետրվարի 2012 թվականի N 127-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1205-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Անհուսալի համարվող հարկային պարտավորությունների հաշվառման և հաշվառումից հանելու կարգը սահմանելու մասին» N 1205-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին, 10-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «հարկային մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) 3-րդ, 5-րդ, 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի հրամանով» բառերը փոխարինել «հարկային մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով» բառերով.
3) 3-րդ կետում «հարկային ծառայության յուրաքանչյուր տարածքային մարմնում» բառերը փոխարինել «յուրաքանչյուր հարկային մարմնում» բառերով.
4) 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի» բառերը փոխարինել «հարկային մարմնի ղեկավարի» բառերով.
5) 9-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2012 թ. փետրվարի 15
վարչապետՏ. Սարգսյան
Երևան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|