ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մարտի 2012 թվականի N 360-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԴԱՍԱԿԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2012-2014 թվականներին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անասնաբուժական ոստիկանական դասակի կողմից կարանտինային սահմանափակումների իրականացման ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. ապրիլի 2 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 29-ի N 360-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԴԱՍԱԿԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Աշխարհի բոլոր պետությունների համար համընդհանուր խնդիր է կենդանիների վարակիչ, այդ թվում՝ կենդանիների և մարդու համար ընդհանուր հիվանդությունների դեմ պայքարը: Հանրապետությունում կենդանիների վարակիչ հիվանդությունները կանխելու նպատակով ամեն տարի իրականացվում են անասնահամաճարակային կանխարգելիչ միջոցառումներ:
2. Ելնելով կենդանիների վարակիչ հիվանդությունների բարդ համաճարակային իրավիճակից՝ անհրաժեշտ է ժամանակին և օպերատիվ կերպով ձեռնարկել միջոցներ՝ վարակիչ հիվանդությունների օջախների վերացման ու կարանտինային կանոնների պահանջների պահպանման համար:
3. Վերջին երեք տարվա ընթացքում աֆրիկական ժանտախտի բռնկման ժամանակ կարանտին միջոցառումներն իրականացվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անասնաբուժական ոստիկանական դասակի (այսուհետ՝ դասակ) անմիջական մասնակցությամբ: Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում հիվանդության բռնկումը կանխարգելելու համար սահմանվել է կարանտինային 7 հենակետ: Վերջին տարիների ընթացքում դասակի մասնակցությամբ ոչնչացվել է շուրջ 700 տոննա վտանգավոր սննդամթերք, տեսչական ստուգումների ժամանակ, անհրաժեշտության դեպքում, դասակն ապահովել է տեսուչների անվտանգությունը:
II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
4. Ծրագրի նպատակն է՝ հանրապետությունում անասնահամաճարակների, բույսերի կարանտինի արձանագրման դեպքում ժամանակին և օպերատիվ կերպով՝ ամբողջական ծավալներով իրականացնել մատուցվող ծառայությունները, նպաստել վարակիչ հիվանդությունների օջախների վերացմանը և կարանտինային կանոնների պահանջների պահպանմանը, ինչպես նաև ապահովել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսչական ստուգումների ժամանակ մասնագետների անվտանգությունը, մասնակցել վտանգավոր սննդամթերքի, վտանգավոր անասնակերի, սննդամթերքի ու անասնակերի հետ շփվող վտանգավոր նյութերի, վտանգավոր սննդային և կերային հավելումների ոչնչացման աշխատանքներին:
5. Ծրագրի խնդիրն է՝ կենդանիների վարակիչ հիվանդությունների համաճարակների, բույսերի կարանտինի բռնկման դեպքում հանրապետությունում կարանտինային սահմանափակումների իրականացումը և հիվանդությունների տարածման կանխարգելումը, ինչպես նաև տեսչական ստուգումների ժամանակ մասնագետների անվտանգության ապահովումը, վտանգավոր սննդամթերքի, վտանգավոր անասնակերի, սննդամթերքի ու անասնակերի հետ շփվող վտանգավոր նյութերի, վտանգավոր սննդային և կերային հավելումների ոչնչացման աշխատանքներին մասնակցությունը:
III. ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԾԱԽՍԵՐԸ
6. Ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումներն են՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածաշրջանային մասնագետների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների և համապատասխան մասնագետների հետ համատեղ անասնահամաճարակային իրավիճակի, բույսերի կարանտինի արձանագրման դեպքում կարանտինային-ոստիկանական կետերում կարանտինային սահմանափակման ծառայությունների մատուցումը, տեսչական ստուգումների ժամանակ մասնագետների անվտանգության ապահովումը, վտանգավոր սննդամթերքի, վտանգավոր անասնակերի, սննդամթերքի ու անասնակերի հետ շփվող վտանգավոր նյութերի, վտանգավոր սննդային և կերային հավելումների ոչնչացման աշխատանքներին մասնակցությունը:
7. Ծրագրի բյուջեն այսպիսին է՝
Ծրագրի անվանումը |
2012 թ. |
2013 թ. |
2014 թ. |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անասնաբուժական ոստիկանական դասակի 26 ծառայողների (2 միջին խմբի և 24 կրտսեր խմբի) կողմից կարանտինային սահմանափակումների իրականացում |
40154.5 |
44170.0 |
44170.0 |
IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
8. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են՝ Հանրապետության տարածքում կենդանիների վարակիչ հիվանդությունների, բույսերի կարանտինի բռնկման օջախների վերացումը և հիվանդության հետագա տարածման կանխարգելումը, ինչպես նաև տեսչական ստուգումների ժամանակ մասնագետների անվտանգության ապահովումը, վտանգավոր սննդամթերքի, վտանգավոր անասնակերի, սննդամթերքի ու անասնակերի հետ շփվող վտանգավոր նյութերի, վտանգավոր սննդային և կերային հավելումների ոչնչացման աշխատանքներին մասնակցությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |