ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հոկտեմբերի 2011 թվականի N 1448-Ն
2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի հոկտեմբերի 8-ի «2011 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» N 256-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2011 թվականի աշնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:
2. 2011 թվականի աշնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում աշնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
1) 2011 թվականի աշնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով` հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում.
2) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին`
1) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը վերցնել անմիջական վերահսկողության տակ.
2) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնել լրացուցիչ միջոցառումներ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող` զորակոչից խուսափող անձանց հետախուզման ու հանրապետություն վերադարձնելու համար:
6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`
1) քրեական գործ հարուցված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.
2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:
7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին`
1) 2011 թվականի աշնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.
2) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին.
3) նախատեսել և սահմանված կարգով յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի մի քանի թեկնածություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` տեղական զորակոչային հանձնաժողովների 2011 թվականի աշնանային զորակոչի բժշկական սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) անհրաժեշտության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովների կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, սոնոգրաֆիկ հետազոտում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին` ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութեր և ֆլյուորո (ռենտգեն) ժապավեններ և երևակման նյութեր:
9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինների միջոցով պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու համար.
2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
1) ապահովել`
ա. զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում,
բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.
2) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս` փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել ճանապարհային ոստիկանության վեց անձնակազմ:
11. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:
12. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին` բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:
13. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:
14. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` 2011 թվականի աշնանային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույնս օգտագործելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ավարտական քննություններն ավարտել մինչև 2011 թվականի դեկտեմբերի 1-ը:
15. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:
16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. հոկտեմբերի 18 |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1448-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ս. Օհանյան |
- ՀՀ պաշտպանության նախարար | |
Յու. Խաչատուրով |
- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ | |
Ս. Չալյան |
- ՀՀ զինվորական կոմիսար | |
Վ. Գասպարյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր | |
Գ. Հակոբյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային | |
Ա. Հովսեփյան |
- ՀՀ գլխավոր դատախազ | |
Հ. Քուշկյան | - ՀՀ առողջապահության նախարար | |
Մ. Վարդանյան | - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար | |
Ա. Աշոտյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարար | |
Է. Նալբանդյան | - ՀՀ արտաքին գործերի նախարար | |
Հ. Կարապետյան |
- ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) | |
Վ. Ասցատրյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ | |
Ա. Ասատրյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ |
(հավելվածը փոփ. 03.11.11 N 1555-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1448-Ն որոշման
Կ Ա Զ Մ
ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տարածքների և զինվորական կոմիսարիատների անվանումը |
Հանձնաժողովների անդամները | |
1 |
2 | |
Երևան Մաշտոց |
Է. Ապրիամով |
- Երևանի քաղաքապետ - ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի պետի առաջին տեղակալ - Երևան քաղաքի ոստիկանության |
Արագածոտն
Աշտարակ Ապարան |
Ս. Սահակյան
|
- Արագածոտնի մարզպետ
|
Արարատ
Արտաշատ |
Է. Բարսեղյան
Ա. Կարապետյան |
- Արարատի մարզպետ
- մարզային ոստիկանության վարչության |
Արմավիր Արմավիր Էջմիածին |
Ա. Ղահրամանյան
Վ. Գրիգորյան |
- Արմավիրի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
- մարզային ոստիկանության վարչության պետ |
Գեղարքունիք Մարտունի Սևան Վարդենիս Կրասնոսելսկ |
Ն. Պողոսյան
Հ. Օհանյան |
- Գեղարքունիքի մարզպետ
- մարզային ոստիկանության վարչության պետ |
Լոռի Սպիտակ Ստեփանավան Տաշիր Թումանյան |
Ա. Նալբանդյան
Լ. Երանոսյան |
- Լոռու մարզպետ
- մարզային ոստիկանության վարչության պետ |
Կոտայք (Աբովյան)
Հրազդան |
Կ. Շահգալդյան
Հ. Բաղմանյան |
Կոտայքի մարզպետ - ՀՀ ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետի տեղակալ
- մարզային ոստիկանության վարչության պետ |
Շիրակ Արթիկ Աշոցք Անի Ախուրյան |
Ա. Գիզիրյան
Ս. Գալստյան |
- Շիրակի մարզպետ
- մարզային ոստիկանության վարչության |
Սյունիք Գորիս Սիսիան Մեղրի |
Ս. Խաչատրյան
Կ. Աղաջանյան |
- Սյունիքի մարզպետ
- մարզային ոստիկանության վարչության պետ |
Վայոց ձոր Վայք |
Ս. Բագրատյան
Պ. Պողոսյան |
- Վայոց ձորի մարզպետ
- մարզային ոստիկանության վարչության պետ |
Տավուշ Իջևան |
Ա. Ղուլարյան
|
- Տավուշի մարզպետ
|
(հավելվածը փոփ. 03.11.11 N 1555-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1448-Ն որոշման
Կ Ա Զ Մ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ս. Չալյան |
- ՀՀ զինվորական կոմիսար |
Հ. Հովսեփյան |
- ՀՀ 88865 զ/մ թերապևտիկ բաժանմունքի օրդինատոր |
Վ. Հակոբյան |
- ՀՀ առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետի պաշտոնակատար |
Պ. Ներսիսյան |
- ՀՀ պաշտպանության նախարարության վերահսկիչ վարչության ծառայողական |
Ա. Չարչյան |
- վնասվածքաբան |
Ս. Մաթոսյան |
- վնասվածքաբան |
Կ. Բաբայան |
- մաշկաբան |
Ս. Կիրակոսյան |
- մաշկաբան |
Գ. Հովհաննիսյան |
- նյարդաբան |
Լ. Նանիջանյան |
- թերապևտ |
Ա. Մուրադյան |
- օտոլարինգոլոգ |
Հ. Շահինյան |
- ակնաբույժ |
Ս. Բաբաջանյան |
- ակնաբույժ |
Մ. Միրիջանյան |
- վիրաբույժ |
Ա. Խուրշուդյան |
- վիրաբույժ |
Ա. Սարկիսով |
- սրտաբան |
Մ. Պետրոսյան |
- սրտաբան |
Վ. Բաբայան |
- հոգեբույժ |
Ա. Մելիք-Փաշայան |
- հոգեբույժ |
Հ. Հովսեփյան |
- հանձնաժողովի քարտուղար |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան