ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՀԱՅՏՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ԿԱՏԱՐՎԱԾ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Խոր մտահոգություն արտահայտելով վերջին շրջանում հայտնի քաղաքական, հասարակական գործիչների հանդեպ կատարված բռնությունների կապակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝
1) անթույլատրելի ու դատապարտելի է համարում մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքը բռնությամբ լռեցնելու ցանկացած փորձ.
2) դատապարտում է վերջին օրերին առանձին պաշտոնյաների և քաղաքական գործիչների անընդունելի կեցվածքն ու հրապարակային արտահայտությունները.
3) դատապարտում է երկրի միջազգային վարկն ու ազգային միասնությունը խաթարող ցանկացած գործողություն.
4) առանձնահատուկ կարևորում է հասարակական-քաղաքական գործընթացներում զսպվածություն, հանդուրժողականություն պահպանելը, փոխադարձ վիրավորանքներից հրաժարվելը.
5) վերահաստատում է Ազգային ժողովի բարձր պատասխանատվությունը երկրում օրինականություն և բարոյաքաղաքական առողջ մթնոլորտ ապահովելու գործում:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը իրավապահ մարմիններից պահանջում է սեղմ ժամկետներում ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները և բացահայտել հասարակական գործիչների, ազատամարտիկների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Մանուկյանի հանդեպ կատարված բռնարարքների հեղինակներին և պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ:
Հայաստանի Հանրապետության 16 դեկտեմբերի 2014 թվականի,
Գ. Սահակյան
քաղ. Երևան
Հ-004
