ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
13 օգոստոսի 2014 թ. ք. Երևան |
N 1951-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՖՕԼ-ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և «Ֆօլ-Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2014 թվականի օգոստոսի 4-ին ներկայացված դիմումը,
Հրամայում եմ՝
1. Վերաձևակերպել «Ֆօլ-Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2006 թվականի նոյեմբերի 2-ին (Կ-XX-000935) և 2003 թվականի սեպտեմբերի 18-ին (Կ-XX-000301) տրված դեղատնային գործունեության իրականացման լիցենզիաները իրավաբանական անձի գտնվելու վայրը սահմանելով` ք. Երևան, Կենտրոն, Սարյան փ.,1:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին.
1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկությունների գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Ա. Մուրադյան |
