ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
Նորք-Մարաշ թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2005 թվականի թիվ 136-Ն
քաղ. Երևան
ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ ՀԱՃԱԽՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԶԵՂՉԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 19-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է`
1. Հաստատել Նորք-Մարաշի համայնքի ենթակայության մսուր-մանկապարտեզներ հաճախող մեկ երեխայի մեկ հաճախման օրվա վարձավճարի չափը՝ 100 (մեկ հարյուր) դրամ:
2. Սահմանել վարձավճարի զեղչ 50%-ի (հիսուն տոկոս) չափով հետևյալ դեպքերում.
ա) միևնույն ընտանիքից երկու կամ երեք երեխա մսուր-մանկապարտեզ ընդունվելու դեպքում՝ երկրորդ կամ երկրորդ և երրորդ երեխայի համար,
բ) բազմազավակ (չորս և ավելի անչափահաս երեխաներ) ծնող(ներ)ի երեխաների համար,
գ) միակողմանի ծնողազուրկ երեխաների համար,
դ) զինծառայողի ընտանիքի երեխայի համար:
3. Երկկողմանի ծնողազուրկ երեխաները ազատվում են վարձավճարից:
Թաղապետ՝ |
Վ. Մկրտչյան |