«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 օգոստոսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 60611411
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
11 օգոստոսի 2011 թ. |
N 58-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել.
1) տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքի նմուշը` համաձայն N 1 հավելվածի,
2) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կնիքի նմուշը` համաձայն N 2 հավելվածի,
3) կենտրոնական ընտրական հանձնաժողովի կնիքի նմուշը` համաձայն N 3 հավելվածի,
4) դրոշմակնիքի նմուշները` համաձայն N 4 հավելվածի,
5) տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի անհատական կնիքի նմուշը` համաձայն N 5 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 31.01.12 N 22-Ն)
1.1 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ իր որոշմամբ սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված դրոշմակնիքի նմուշներից մեկը ընտրում է, որպես օգտագործվող դրոշմակնիքի ձև:
(1.1 կետը լրաց. 31.01.12 N 22-Ն)
2. Կենտրոնական, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների գործող կնիքները ենթակա են ոչնչացման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` սույն որոշմամբ հաստատված կնիքները պատրաստելուց հետո:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. Ազարյան |
Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության |
Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության |
Հավելված N 3 Հայաստանի Հանրապետության |
Հավելված N 4 Հայաստանի Հանրապետության |
(Հավելվածը խմբ. 31.01.12 N 22-Ն)
Հավելված N 5 Հայաստանի Հանրապետության |