«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 հունվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 05012058
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
6 դեկտեմբերի 2011 թ. |
թիվ 330-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ վարկային կազմակերպություններն իրենց գործունեության ընթացքում իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով փոփոխել իրենց գործունեության տեսակը,
նպատակ ունենալով ապահովել Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունությունը, բանկի հետագա բնականոն գործունեությունը, ինչպես նաև վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխության արդյունքում առաջացող բանկի և վարկային կազմակերպության հաճախորդների և պարտատերերի շահերի պաշտպանությունը,
հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.2-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի ««Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ը հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ը լրացնել նոր 4.1-ին գլխով` հետևյալ բովանդակությամբ.
«Գ լ ու խ 4.1
Վարկային կազմակերպությունների գործունեության տեսակի փոփոխումը ԵՎ բանկային գործունեության լիցենզիայի տրամադրումը
17.1. Վարկային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմնի կողմից վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման մասին որոշման ընդունման դեպքում, վարկային կազմակերպությունը որոշման ընդունման պահից մեկշաբաթյա ժամկետում Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) վարկային կազմակերպության գործունեության տեսակը փոփոխելու մասին միջնորդագիրը` համաձայն ենթահավելված 36-ի,
2) վարկային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմնի որոշումը` վարկային կազմակերպության գործունեության տեսակը փոփոխելու մասին,
3) վարկային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմնի կողմից հաստատված գործունեության տեսակի փոփոխման ծրագիրը` համաձայն ենթահավելված 37-ի:
17.2. Սույն կանոնակարգի 17.1-ին կետով սահմանված փաստաթղթերը ստանալուց հետո Կենտրոնական բանկը մեկամսյա ժամկետում որոշում է կայացնում` վարկային կազմակերպության կողմից ներկայացված միջնորդագրին համաձայնություն տալու կամ միջնորդագիրը մերժելու մասին, որի վերաբերյալ 3 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է վարկային կազմակերպությանը: Վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման համար նշանակություն ունեցող փաստեր պարզաբանելու նպատակով սույն կետում նշված մեկամսյա ժամկետը Կենտրոնական բանկի որոշմամբ կարող է կասեցվել, բայց ոչ ավելի, քան մեկ անգամ և առավելագույնը երեք ամիս ժամկետով, որի մասին Կենտրոնական բանկը 3 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է վարկային կազմակերպությանը: Սույն կետում նշված մեկամսյա ժամկետում վարկային կազմակերպության միջնորդագրին համաձայնություն տալու կամ միջնորդագիրը մերժելու կամ միջնորդագրի քննության ժամկետը կասեցնելու վերաբերյալ որոշում չկայացնելու դեպքում միջնորդագրին Կենտրոնական բանկի համաձայնությունը համարվում է տրված:
17.3. Կենտրոնական բանկը կարող է համաձայնություն չտալ ներկայացված միջնորդագրին «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.2-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված դեպքերում: Ընդ որում, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.2-րդ հոդվածի 5-րդ կետի «բ» ենթակետով սահմանված մերժման հիմքերի ուսումնասիրությունն իրականացվում է սույն կանոնակարգի 6-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան:
17.4. Կենտրոնական բանկի կողմից սույն կանոնակարգի 17.2-րդ կետում նշված միջնորդագրին համաձայնություն տալու դեպքում վարկային կազմակերպությանը բանկային գործունեության լիցենզիա ստանալու նախնական համաձայնությունը համարվում է տրված: Սույն կետում նշված համաձայնությունը տրամադրելու հետ մեկտեղ Կենտրոնական բանկը տրամադրում է նաև նոր ստեղծվող բանկի մասնակիցների նշանակալից մասնակցությանը իր նախնական համաձայնությունը տրամադրելու որոշումը:
17.5. Նախնական համաձայնությունը ստացած վարկային կազմակերպությունը որպես բանկ գրանցվելու և բանկային գործունեության լիցենզիա ստանալու նպատակով պետք է Կենտրոնական բանկ ներկայացնի սույն կանոնակարգի 3-րդ և 4-րդ գլուխներով պահանջվող փաստաթղթերը, ինչպես նաև բավարարի սույն կանոնակարգի 4-րդ գլխով սահմանված բոլոր պայմաններին:
17.6. Բանկ գրանցվելու և բանկային գործունեության լիցենզիա ստանալու նպատակով դիմում ներկայացնելու պահին վարկային կազմակերպության մասնաճյուղերը (առկայության դեպքում) պետք է բավարարեն բանկի մասնաճյուղերի համար Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված բոլոր պահանջներին, բացառությամբ դրանց վերաբերյալ Կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերի պահանջների: Վարկային կազմակերպությունը 17.5-րդ կետում նշված փաստաթղթերի հետ միասին Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) վարկային կազմակերպության իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` բանկային գործունեության լիցենզիա ստանալու դեպքում վարկային կազմակերպության յուրաքանչյուր մասնաճյուղը որպես բանկի մասնաճյուղ գրանցելու վերաբերյալ,
2) յուրաքանչյուր մասնաճյուղի փոփոխված կանոնադրությունը` սույն կանոնակարգի պահանջներին համապատասխան,
3) յուրաքանչյուր մասնաճյուղի ղեկավարների աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք (միջնորդագրի տեսքով) համաձայն ենթահավելված 4-ի,
4) յուրաքանչյուր մասնաճյուղի տարածքի և տեխնիկական հագեցվածությանը սույն կանոնակարգի 13-րդ գլխով սահմանված չափանիշներին համապատասխանելու մասին փաստաթղթերը,
5) վարկային կազմակերպության իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` բանկի մասնաճյուղի ղեկավարներ ընտրելու կամ նշանակելու մասին,
6) հայտարարագիր` համաձայն սույն կանոնակարգի ենթահավելված 25-ի:
17.7. Որպես բանկի ներկայացուցչություններ գրանցվելու նպատակով վարկային կազմակերպության ներկայացուցչությունները (առկայության դեպքում) պետք է բավարարեն բանկի ներկայացուցչությունների համար Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված բոլոր պահանջներին, բացառությամբ դրանց վերաբերյալ Կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերի պահանջների: Վարկային կազմակերպությունը սույն կանոնակարգի 17.5-րդ կետում նշված փաստաթղթերի հետ միասին Կենտրոնական բանկ է ներկայացնում նաև հետևյալ փաստաթղթերը.
1) վարկային կազմակերպության իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` բանկային գործունեության լիցենզիա ստանալու դեպքում վարկային կազմակերպության յուրաքանչյուր ներկայացուցչությունը որպես բանկի ներկայացուցչություն գրանցելու վերաբերյալ,
2) յուրաքանչյուր ներկայացուցչության փոփոխված կանոնադրությունը` սույն կանոնակարգի պահանջներին համապատասխան:
17.8. Սույն կանոնակարգի 17.5-րդ, 17.6-րդ և 17.7-րդ կետերում նշված փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելիս վարկային կազմակերպությունը կարող է Կենտրոնական բանկում բացված հաշվում չապահովել համապատասխան չափով միջոցների առկայությունը, եթե վարկային կազմակերպության համալրված կանոնադրական կապիտալը և ընդհանուր կապիտալը սույն կետում նշված փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվա դրությամբ բավարարում են Կենտրոնական բանկի կողմից սահմանված` բանկի համար հաշվարկվող կանոնադրական հիմնադրամի նվազագույն չափի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջներին: Այն դեպքում, երբ վարկային կազմակերպությունն իր գործունեության տեսակը փոփոխելու հետ մեկտեղ նախատեսում է կամ համաձայն Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի պահանջների` պարտավոր է համալրել իր կանոնադրական կապիտալը, ապա որպես բանկ գրանցվելու և լիցենզավորելու նպատակով վարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկում բացված համապատասխան հաշվում ապահովում է համապատասխան չափով (չբավարարող չափով) միջոցների առկայությունը:
17.9. Սույն կանոնակարգի 17.5-րդ, 17.6-րդ և 17.7-րդ կետերում նշված փաստաթղթերի ուսումնասիրությունը Կենտրոնական բանկն իրականացնում է բանկային գործունեության լիցենզիայի տրամադրման նպատակով Կենտրոնական բանկի կողմից իրականացվող քննության` սույն կանոնակարգով սահմանված ժամկետներում:
17.10. Վարկային կազմակերպության` որպես բանկ գրանցելու և բանկային գործունեության լիցենզիա տրամադրելու և վարկային կազմակերպության գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու Կենտրոնական բանկի որոշումը ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ պետք է ներկայացվեն վարկային կազմակերպության գործունեության լիցենզիան և վարկային կազմակերպության գլխամասի և մասնաճյուղերի գրանցման վկայականները: Սույն կետում նշված որոշման ընդունման օրը Կենտրոնական բանկը համապատասխան փոփոխություններ է կատարում վարկային կազմակերպությունների գրանցումների մատյանում:
17.11. Վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման հետ կապված սույն գլխով չկանոնակարգված հարաբերությունները կարգավորվում են սույն կանոնակարգի համապատասխան դրույթներով:»:
2. Հաստատել ենթահավելված 36-ը` համաձայն Հավելված 1-ի:
3. Հաստատել ենթահավելված 37-ը` համաձայն Հավելված 2-ի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2011 թ. դեկտեմբերի 8 Երևան |
Հավելված 1
Հաստատված է Հայաստանի Հանրապետության 2011 թվականի դեկտեմբերի 6-ի
Հավելված 1-ի Ենթահավելված 36
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ պարոն………………………….-ին |
Մ Ի Ջ Ն Ո Ր Դ Ա Գ Ի Ր
ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարգելի պարոն……………………...
------------------------------------------------------------------- վարկային կազմակերպության
(նշվում է վարկային կազմակերպության լրիվ ֆիրմային անվանումը)
կառավարման բարձրագույն մարմինը (նշվում է մարմնի անվանումը) --/--/----թ. թիվ որոշմամբ որոշել է փոփոխել վարկային կազմակերպության գործունեության տեսակը և դիմել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ` որպես բանկ գրանցվելու և բանկային գործունեության լիցենզիա ստանալու նպատակով:
Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.2-րդ հոդվածը և ղեկավարվելով վերոնշյալ որոշմամբ` խնդրում եմ համաձայնություն տալ սույն միջնորդագրին:
Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների` կից ներկայացնում եմ վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման համաձայնությունը ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը (կից` ___էջ):
Ես` ներքոստորագրյալս, հավաստիացնում եմ, որ մանրակրկիտ դիտարկել եմ սույն միջնորդագրին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում եմ, որ տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:
----------------------------------------------------------------- վարկային կազմակերպության
(վարկային կազմակերպության լրիվ ֆիրմային անվանումը)
գործադիր մարմնի ղեկավար` ---------------------- (ստորագրություն) -----/-------/---------թ.
Կ.Տ. |
---------------------------------------- (անուն, ազգանուն) |
Հավելված 2
Հաստատված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 6-ի
Հավելված 1-ի Ենթահավելված 37 |
Ծրագիր
վարկային կազմակերպության գործունեության տեսակը փոփոխելու վերաբերյալ
Սույն ծրագիրը բաղկացած է 2 մասից: Առաջին մասում ներկայացվում է վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխմանը հաջորդող երեք տարիների համար բանկի գործունեության տնտեսական ծրագիրը, իսկ երկրորդ մասում որպես բանկ գրանցվելու և լիցենզավորվելու համար ձեռնարկվող անհրաժեշտ միջոցառումները, բանկային գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ պայմանների ապահովմանն ուղղված գործընթացի իրականացման նկարագրությունը:
Մաս 1:
Բաժին 1. Ընդհանուր դրույթներ
Բաժին 2. Ֆինանսական հեռանկարային զարգացման միտումներ
Բաժին 3. Ներդրումների համար կանխատեսվող շուկաների նկարագրություն
Բաժին 4. Միջոցների ներգրավման հիմնական գործիքներ
Բաժին 5. Մրցակցությանը դիմակայելու մեթոդներ
Բաժին 6. Ներքին կազմակերպական կառուցվածք և կառավարման սկզբունքներ
Բաժին 7. Կապիտալ, եկամուտների և ծախսերի հաշվարկ
Բաժին 8. Հնարավոր ռիսկերի գնահատում
Բաժին 9. Բանկի մասնաճյուղերը
Բաժին 10. Ծրագրի իրականացման նկատմամբ հսկողության սահմանում
Բաժին 11. Այլընտրանքային տնտեսական ծրագիրը (պարտադիր չէ. ներկայացվում է Կենտրոնական Բանկի պահանջով)
Մաս 2:
Բաժին 1. Անհրաժեշտ միջոցառումների իրականացում
Բաժին 2. Անհարժեշտ միջոցառումների կատարման նկատմամբ հսկողությունը
Այլ դրույթներ
Ենթահավելվածներ:
Մ Ա Ս 1
1. Ընդհանուր դրույթներ
Սույն ծրագրի 1-ին մասը կոնկրետ հաշվարկներով, վերլուծություններով և ելակետային տվյալներով հիմնավորված, վարկային կազմակերպության գործունեության տեսակը փոփոխվելուն (որպես բանկ գրանցվելու և բանկային գործունության լիցենզիա ստանալուն) հաջորդող երեք լրիվ ֆինանսական տարիների համար կազմված, բանկի տնտեսական գործունեությունը կազմակերպական կառուցվածքը նկարագրող և հիմնավորող փաստաթուղթ է:
Ծրագրի 1-ին մասի ընդհանուր դրույթներում նշվում են`
1. վարկային կազմակերպության գործունեության տեսակը փոփոխելու պատճառները և նպատակները,
2. ստեղծվող բանկի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը և գտնվելու վայրը,
3. բանկի առաքելությունը,
4. բանկի նպատակները,
5. վարկային կազմակերպության մասնակիցների կազմում և մասնակցության չափի ծրագրվող փոփոխությունները` առկայության դեպքում:
2. Ֆինանսական հեռանկարային զարգացման միտումներ
1. բանկի գործունեության հիմնական ուղղությունները, նախատեսվող ֆինանսական գործառնությունների ցանկը և դրանց նկարագիրը,
2. բանկի կողմից ֆինանսական շուկայում նոր տիպի ծառայությունների ներդրումը (առկայության դեպքում),
3. բանկի հնարավոր դուստր կազմակերպությունները, դրանց կողմից իրականացվող գործառնությունները,
4. նշում այն մասին, թե վարկային կազմակերպության առկա մասնաճյուղերից որոնք են նախատեսվում դառնալ բանկի մասնաճյուղեր,
5. բանկի զարգացման և ընդլայնման հեռանկարները, ներառյալ լրացուցիչ մասնաճյուղերի բացումը և տեղակայվածությունը, այլ կազմակերպությունների հետ միացումը և/կամ դրանց ձեռք բերումը,
6. բանկի հետ փոխկապակցված իրավաբանական անձանց գործունեությունը, դրանց կազմակերպական կառուցվածքը, բանկի և նրա հետ փոխկապակցված իրավաբանական անձանց փոխհարաբերությունները,
7. բանկի և նրա հետ փոխկապակցված անձանց գործարքները (բանկի կողմից փոխկապակցված անձանց ֆինանսավորումը), եթե այդպիսիք նախատեսվում են,
8. նկարագրել բանկի վարկավորման ծրագրերը (հիփոթեքային վարկավորման ծրագիր և այլն): Տեղեկացնել բանկի կողմից ռիսկային վարկավորում (անբարեխիղճ վարկառուներ, բլանկային վարկերի տրամադրում, այլ) իրականացնելու մտադրության մասին, առկայության դեպքում նկարագրել գործընթացը,
9. եթե բանկային գործառույթների իրականացմանը ներգրավված են լինելու միջնորդ կազմակերպությունները (խանութներ, ավտո-դիլերներ և այլ), նկարագրել այդ տիպի գործարքների իրականացման գործընթացը, դրանց շրջանակները, նախատեսվող ծավալները` գումարային արտահայտությամբ, վարկավորման պայմանները, այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
3. Բանկի ակտիվային գործունեության կանխատեսվող շուկաների նկարագրություն
Կանխատեսվող շուկաների վերլուծությունը պետք է հիմնված լինի թվային շարքերի և այլ փաստացի ցուցանիշների վրա: Տեղեկատվության աղբյուրները, տնտեսական, մրցակցային և այլ բնույթի ենթադրությունների և կանխատեսումների հիմքերը և նախապայմանները նույնպես նշվում են ծրագրում:
1. Նկարագրել միջոցների տեղաբաշխման նախատեսվող ուղիների, գործառնությունների տեսակների (ներդրումներ արժեթղթերում, տարբեր տեսակի վարկավորում և այլն) բնութագիրը, միջոցների տեղաբաշխման պայմանները,
2. նկարագրել ֆինանսական այն շուկաները (նպատակային շուկաները), որոնցում բանկը պատրաստվում է ծավալել իր ակտիվային գործունեությունը (ըստ յուրաքանչյուր ֆինանսական ծառայության տեսակի), մասնավորապես.
- շուկաների տնտեսական բնութագիրը (նրա ծավալները, ոլորտի եկամտաբերությունը և այլն), հեռանկարային զարգացման միտումները,
- շուկաներում (վարկավորման, արժեթղթերի և այլն) բանկի գործարար ակտիվության կանխատեսումը, դրա որակական և քանակական գնահատումը, շուկայում բանկի հնարավոր մասնաբաժինը
- շուկայի տարածքային ընդգրկվածությունը,
- բանկի պոտենցիալ հաճախորդների բնութագիրը և ենթադրվող թիվը, խոշոր հաճախորդների անունները,
3. ներկայացնել երեք տարվա կտրվածքով տնտեսական միջավայրի փոփոխման կանխատեսումները, մասնավորապես` գնաճ, գործազրկություն, տոկոսադրույքների մակարդակը, ֆիսկալ և դրամավարկային քաղաքականությունը: Ծրագիրը ներառում է տնտեսական միջավայրի փոփոխման առավել հավանական սցենարները և գնահատի հնարավոր տնտեսական անկումները, դրանց ազդեցությունը բանկի վրա,
4. ծրագրում նկարագրվում են, թե ինչպես տնտեսության մեջ հնարավոր փոփոխությունները կարող են ազդել բանկի նպատակային շուկաների վրա, ինչպես նաև բանկի կողմից իրականացվող գործառույթների և մատուցվող ծառայությունների վրա:
4. Միջոցների ներգրավման հիմնական գործիքներ
1. նկարագրել միջոցների ներգրավման հիմնական գործիքները (ավանդներ, փոխառություններ և այլն), տալ դրանց բնութագիրը (հնարավորության դեպքումª ըստ միջին մեծության և ժամկետայնության), միջոցների ներգրավման պայմանները (տոկոսադրույքներ և այլն),
2. նկարագրել փոխառությունների ներգրավման հիմնական աղբյուրները և մեթոդները:
5. Մրցակցությանը դիմակայելու մեթոդներ
1. նկարագրել բանկի ակտիվային և պասիվային գործունեության նպատակային շուկաներում բանկի հիմնական մրցակիցներին,
2. նկարագրել բանկի ակտիվային և պասիվային գործունեության նպատակային շուկաներում բանկին տրամադրվող ծառայությունների վերաբերյալ մարքետինգային ռազմավարությունը, և համեմատել այն բանկի հիմնական մրցակիցների հետ,
3. նկարագրել բանկի հիմնական մրցակիցների նկատմամբ բանկի հարաբերական առավելությունը և թերությունները (գնային քաղաքականություն, համբավ, շուկայի մասնաբաժին և այլն), հիմնավորել բանկի մրցունակությունը, նկարագրել մրցակցությանը դիմակայելու մեթոդները,
4. նկարագրել անհրաժեշտ մարկետինգային ծախսերը նպատակային շուկաները գրավելու համար:
5. նկարագրել ինտերնետի միջոցով ծառայությունների տրամադրման ծրագրերը,
6. նկարագրել բանկի գովազդային ռազմավարությունը (գովազդելու հաճախականությունը, տեսակները և այլն), որն ուղղված է նպատակային շուկան գրավելուն, ապրանքանիշի ստեղծմանը և այլն,
7. նկարագրել նպատակային շուկայում բանկի պոտենցիալ մրցակիցներին:
6. Ներքին կազմակերպական կառուցվածք և կառավարման սկզբունքներ
1. ներկայացնել բանկի ներքին կազմակերպական կառուցվածքը, կառուցվածքային ստորաբաժանումների և ծառայությունների անվանումներն ու հիմնական ֆունկցիաները, դրանց միջև փոխհարաբերությունները, բանկի ղեկավարների և աշխատակիցների քանակը,
2. հիմնավորել վերը նկարագրված կազմակերպական կառուցվածքը բանկի կողմից ծրագրվող գործունեության իրականացման տեսանկյունից,
3. ներկայացնել բանկի կառավարման մարմինները (մասնակիցների ընդհանուր ժողովը, խորհուրդը, գործադիր մարմինը, վարչությունը), դրանց միջև փոխհարաբերությունները, կառավարման մարմինների իրավասությունները և պարտականությունները,
4. նշել կառավարման մարմինների կազմը,
5. նկարագրել բանկի խորհրդի կողմից ստեղծվող կոմիտեների (ներդրումային, վարկային և այլն) գործունեությունը, դրանց իրավասություններն ու պարտականությունները,
6. նկարագրել աշխատանքի կազմակերպման հիմնական սկզբունքները, էթիկական պահանջները,
7. նշել բանկի խորհրդի անդամների փոխհատուցման նախատեսվող չափը և ձևը,
8. նշել բանկի ղեկավարների և այլ աշխատակիցների աշխատավարձերը` ըստ հաստիքների,
9. նկարագրել բանկի կառավարման և անձնակազմի աշխատանքների որակի բարձրացմանն ուղղված ծրագրերը, մասնավորապես անձնակազմի վերապատրաստման և այլ ծրագրերը,
10. նկարագրել բանկի ներքին հսկողության համակարգը, հաշվապահական և վճարահաշվարկային համակարգերի, ներառյալ էլեկտրոնային-տեղեկատվական համակարգերի ներդրման ծրագրերը,
11. նկարագրել տեխնիկական վերազինման, բանկային տեխնոլոգիաների ներդրման միջոցառումների ծրագիրը,
12. նկարագրել բանկի ներսում տեղեկատվական հոսքերը` հաշվետվական համակարգը ներառյալ,
13. նկարագրել ներքին աուդիտի գործառույթները, ընդ որում նկարագրությունում պետք է ամրագրված լինի այդ ստորաբաժանման անկախության ապահովման ուղիները, աուդիտի աշխատանքների շրջանակները և հաճախականությունը,
14. նկարագրել ներքին աուդիտի անձնակազմի նկատմամբ ներկայացվող պահանջները, կրթվածությունը և աշխատանքային փորձը ներառյալ,
15. նկարագրել այն բոլոր ընթացակարգերը և միջոցառումները, որոնք ուղղված են ապահովելու բանկի գործունեության համապատասխանեցումը ՀՀ օրենքների, այլ իրավական ակտերի, ինչպես նաև բանկի գործունեությունը կարգավորող ներքին ակտերի (քաղաքականություն, կարգեր և այլ) պահանջներին,
16. նկարագրել բանկի հաճախորդների բողոքներին արձագանքելու միջոցառումները,
17. նկարագրել անկախ աուդիտորական կազմակերպության ընտրման սկզբունքները:
7. Կապիտալ, եկամուտների և ծախսերի հաշվարկ
1. նկարագրել բանկի կապիտալի նպատակային մեծությունը և կառուցվածքը, դրանց հասնելու ուղիները, ինչպես նաև նորմատիվային կապիտալի պահանջների բավարարման հետ կապված ծրագրերը,
2. նկարագրել բանկի կապիտալիզացիայի ռազմավարությունը (ներառյալ` ընդհանուր կապիտալի նախատեսվող մեծության ապահովումը արտաքին և ներքին աղբյուրների հաշվին, կապիտալի համարժեքության ապահովմանն ուղղվող հիմնական միջոցառումները),
3. նկարագրել եկամտաբերության նախանշված մակարդակը, ակտիվների եկամտաբերության, զուտ տոկոսային մարժայի կամ շահութաբերության այլ չափանիշներին հասնելու ռազմավարությունները,
4. ֆինանսական կանխատեսումներից ելնելով` գնահատել ներքին և արտաքին ռիսկերի ազդեցությունը կապիտալի համարժեքության վրա,
5. նկարագրել շահաբաժինների բաշխման վերաբերյալ քաղաքականությունը:
8. Հնարավոր ռիսկերի գնահատում
8.1 Վարկային ռիսկ
1. ներկայացնել բանկի վարկային պորտֆելի մոտավոր նկարագիրը (ճյուղային և ժամկետային կառուցվածքը, այլ), վարկային ռիսկի կառավարման (ռիսկի բացահայտում, գնահատում և հսկում) ծրագրերը, գնահատել ռիսկի ընդունելու մակարդակը,
2. նկարագրել բանկի վարկերի գնահատման ծրագրերը, մասնավորապես անձնակազմի անաչառության և հմտության ապահովման տեսանկյունից,
3. նկարագրել վարկային պորտֆելի որակի ստուգման գործընթացը, հաճախականությունը և շրջանակները,
4. նկարագրել վարկերի և դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման հիմնական սկզբունքները,
5. նկարագրել վարկառուների վարկունակության գնահատման մեթոդաբանությունը:
8.2 Իրացվելիության ռիսկ
1. նկարագրել բանկի իրացվելիության (ակտիվների և պասիվների կառավարման) ռազմավարությունը,
2. նկարագրել բանկի իրացվելիության ռիսկի կառավարման (ռիսկի բացահայտում, գնահատում և հսկում) ծրագրերը, գնահատել ռիսկի ընդունելի մակարդակը,
3. նկարագրել բանկի կողմից բանկի հետ փոխկապակցված անձանցից (մասնակից չհանդիսացող) միջոցների ներգրավվման նկատմամբ մոտեցումները` ներառյալ դրանց ծավալների, տոկոսադրույքների ընդունելի մակարդակը և այլ պայմանները,
4. նկարագրել նախատեսվող ակտիվների ու պարտավորությունների կառուցվածքը, ըստ ժամկետայնության,
5. ներկայացնել ներգրավված և տեղաբաշխված միջոցների ժամկետայնության ճեղքվածքի կառավարման մեթոդները (GAP):
8.3 Շուկայական ռիսկ
1. նկարագրել ներդրումային քաղաքականության հիմնական ուղղությունները (պետական և ոչ պետական արժեթղթերում, պարտատոմսերում և այլն), շուկայական ռիսկի կառավարման (ռիսկի բացահայտում, գնահատում և հսկում) ծրագրերը, գնահատել ռիսկի ընդունելի մակարդակը,
2. նկարագրել արտարժութային գործառնությունները, արտարժութային ռիսկի կառավարման (ռիսկի բացահայտում, գնահատում և հսկում) ծրագրերը, գնահատել ռիսկի ընդունելի մակարդակը,
3. նկարագրել բանկի շուկայական ռիսկի նկատմամբ զգայուն ակտիվների և պարտավորությունների պորտֆելը և քննարկել գների հնարավոր փոփոխությունների ազդեցությունը եկամտաբերության, կապիտալի և պորտֆելի զուտ արժեքի վրա,
4. նկարագրել բանկի կողմից հեջավորման գործիքների կիրառումը (օրինակ` ֆյուչերս, օպցիոն, տոկոսադրույքի սվոպ և այլն):
8.4. նկարագրել վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխության դեպքում առաջացող հնարավոր իրավական ռիսկերը և դրանց կառավարումը:
8.5. նկարագրել բանկի համար էական նշանակություն ունեցող այլ ռիսկերը:
Բաժին 9. Բանկի մասնաճյուղերը
Սույն բաժնում ներկայացվում են այն մասնաճյուղերի վերաբերյալ տեղեկատվությունը, որոնք պետք է գրանցվեն որպես բանկի մասնաճյուղեր վարկային գործունեության տեսակի փոփոխման լիցենզիան ստանալու դեպքում:
Սույն բաժնում նկարագրվում են.
1) մասնաճյուղի գործունեության հիմնական ուղղությունները, նախատեսվող ֆինանսական գործառնությունների ցանկը և դրանց համառոտ նկարագիրը,
2) մասնաճյուղի պոտենցիալ հաճախորդների բնութագիրը և ենթադրվող թիվը, խոշոր հաճախորդների անունները, սպասարկման տարածքը,
3) մասնաճյուղի վարկավորման ծրագրերը,
4) այն տարածքը/շուկաները, որոնցում մասնաճյուղը պատրաստվում է ծավալել իր գործունեությունը
5) մասնաճյուղի գործարար ակտիվության կանխատեսումն, դրա որակական և քանակական գնահատումը,
6) մասնաճյուղի հիմնական մրցակիցների նկատմամբ մասնաճյուղի հարաբերական առավելությունը և թերությունները (սպասարկման որակ, մատուցվող ծառայությունների ցանկ և այլն), մասնաճյուղի մրցունակության հիմնավորումը,
7) մասնաճյուղի ներքին կազմակերպական կառուցվածքը, ստորաբաժանումների և ծառայությունների անվանումներն ու հիմնական ֆունկցիաները, դրանց միջև փոխհարաբերությունները, մասնաճյուղի աշխատակիցների քանակը,
8) մասնաճյուղի ղեկավարների և այլ աշխատակիցների աշխատավարձերը` ըստ հաստիքների:
9) մասնաճյուղի ներքին հսկողության համակարգը,
10) բանկի գլխամասի և մասնաճյուղի միջև տեղեկատվական հոսքերը` հաշվետվական համակարգը ներառյալ,
11) մասնաճյուղերում ներքին աուդիտի իրականացման հաճախականությունը և շրջանակները:
Բաժին 10. Ծրագրի իրականացման նկատմամբ հսկողության սահմանում
1. նկարագրել որպես բանկ գրանցվելուց և լիցենզավորվելուց հետո բանկի կառավարման բարձրագույն մարմնի կողմից ծրագրի 1-ին մասի իրագործման հսկողության գործընթացը, այդ թվում`
1) ծրագրված միջոցառումների իրականացման պատասխանատու (կառավարող/ համակարգող) անձը և/կամ ստորաբաժանումը,
2) Պատասխանատու անձի կամ ստորաբաժանման կողմից բանկի գործադիր մարմնին և խորհրդին կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվության տրամադրման պարբերականությունը (որն առնվազն պետք է ներառի վերլուծություն` բանկի ուժեղ/թույլ կողմերի, հնարավորությունների/սպառնալիքների, ընթացիկ տարվա առաջադրանքների կատարողականի, համակարգում բանկի դիրքի, ֆինանսական ցուցանիշների միտումների վերաբերյալ, համեմատական պլանային ցուցանիշների և փաստացի ցուցանիշների միջև),
3) բանկի գործադիր մարմնի և խորհրդի կողմից հաշվետվությունների (status reports (ստատուս ռեփորթս)) քննարկումը և հաստատումը, ժամկետները:
2. նկարագրել ծրագրի 1-ին մասով նախատեսված ծրագրում փոփոխություններ կատարելու կարգը:
Բաժին 11. Այլընտրանքային տնտեսական ծրագիրը (պարտադիր չէ. ներկայացվում է Կենտրոնական Բանկի պահանջով)
Այլընտրանքային տնտեսական ծրագիրը պետք է նկարագրի բանկի գործողությունները շուկայական պայմանների անբարենպաստ փոփոխության դեպքում: Այլընտրանքային տնտեսական ծրագիրը պետք է ընդգրկի ռիսկերի կառավարման առավել խիստ գործընթացներ: Ծրագիրը պետք է ներառի ապագայում անհրաժեշտության դեպքում բանկի կապիտալի մեծացման վերաբերյալ մոտեցումներ, ինչպես նաև բանկի արտակարգ իրավիճակների համար պահուստների ձևավորման և օգտագործման կարգը: Ծրագրում պետք է նկարագրված լինի անսպասելի կորուստների առաջացման դեպքում բանկի ֆինանսական պաշտպանվածության ապահովման ուղիները:
Մ Ա Ս 2
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ
Բաժին 1. Անհրաժեշտ միջոցառումների իրականացում
Ծրագրի սույն բաժնում պետք է նկարագրվեն այն բոլոր միջոցառումների նկարագրությունը, որոնք անհարժեշտ են վարկային կազմակերպության գործունեության տեսակը փոփոխելու, սույն ծրագրով սահմանված նպատակներին հասնելու և որպես բանկ գրանցվելու և բանկային գործունեության լիցենզիայի ստացման դիմումը ներկայացնելու պահին «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Կենտրոնական բանկի իրավական ակտերով բանկերին ներկայացվող բոլոր պահանջներն ու պայմանները բավարարելու համար: Այդ միջոցառումներն ընդգրկում են`
1) գլխամասի և մասնաճյուղերի տարածքի և տեխնիկական հագեցվածության պահանջների ապահովումը,
2) ներքին կազմակերպական կառուցվածքում անհրաժեշտ փոփոխությունների իրականացումը,
3) գործառնական համակարգի ձևավորումը/կատարելագործումը (համապատասխան ծրագրերի ձեռքբերումը և տեղադրումը),
4) ներքին հսկողության համակարգի ներդրումը/ կատարելագործումը,
5) աշխատակիցների վերապատրաստումը,
6) նոր ղեկավարների գրանցումը,
7) վճարահաշվարկային ծառայությունների լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ միջոցառումների իրականացումը,
8) ներքին իրավական ակտերի մշակումը,
9) բանկային գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ այլ պայմանների ապահովմանն ուղղված գործընթացի իրականացման նկարագրությունը,
10) կապիտալի անհրաժեշտ և բավարար մակարդակի ապահովման համար իրականացվելիք միջոցառումները, դրանց աղբյուրները,
11) Այլ անհրաժեշտ միջոցառումներ:
Միջոցառումների իրականացման ծրագրում յուրաքանչյուր միջոցառման (գործընթացի մասով) պետք է նշվեն`
1) Միջոցառման իրականացման վերջնական նպատակը,
2) Միջոցառման սկիզբը, տևողությունը և վերջնաժամկետը,
3) Միջոցառման իրականացման շրջանակները (որ մասնաճյուղերին, ստորաբաժանումներին է վերաբերում միջոցառումը),
4) Միջոցառման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ գործողությունների նկարագրությունը,
5) Գործողությունների համար պահանջվող աշխատանքային ռեսուրսների քանակը, իսկ պատվիրակման դեպքում` նաև կապալառու կազմակերպությունների անվանումը և հանձնարարվող աշխատանքների բնույթը,
6) Յուրաքանչյուր գործողության կատարման սկիզբը, տևողությունը և կատարման վերջնաժամկետը,
7) Յուրաքանչյուր գործողության իրականացման ծախսերի գնահատականը,
8) Միջոցառման ընդհանուր բյուջեն և դրա ֆինանսավորման աղբյուրները,
9) Յուրաքանչյուր միջոցառման իրականացման հնարավոր ռիսկերի բացահայտումը և դրանց կառավարմանն ուղղված գործողությունները,
10) Միջոցառման (կամ առանձին գործողությունների) համար սահմանված որակական և(կամ) քանակական պահանջները,
11) Միջոցառման իրականացման պատասխանատու անձը և/կամ ստորաբաժանումը:
Վերոնշյալ ծրագրում միջոցառումները և դրանց համապատասխան գործողությունները պետք է ներկայացվեն ըստ կատարման ժամկետի հաջորդականության: Խրախուսվում է միջոցառումների ծրագրի ներկայացումը կից գծապատկերների, բլոկսխեմաների միջոցով (օրինակ` կազմված MS Project ծրագրով):
Բաժին 2. Անհրաժեշտ միջոցառումների կատարման նկատմամբ հսկողությունը
Սույն բաժնում պետք է նկարագրվեն միջոցառումների կատարման նկատմամբ հսկողությունը, որը ենթադրում է միջոցառումների կատարման ընթացքի և որակի հետևում, կարգավորում և հսկողություն, խնդիրների բացահայտում, անհրաժեշտության դեպքում ծրագրում փոփոխություններ կատարելու նպատակահարմարության որոշում և փոփոխությունների կատարում: Սույն բաժնում առնվազն նկարագրվում են.
1) միջոցառումների և գործողությունների նկատմամբ հսկողության իրականացման կարգը և պատասխանատու անձինք և/կամ ստորաբաժանումները: Հսկողությունը ենթադրում է միջոցառումների և ծրագրերի կատարման շրջանակների, ժամկետների, որակի, ծախսումների, առաջացած ռիսկերի և դրանց նվազեցման գծով կատարված աշխատանքների նկատմամբ հսկողություն:
2) Միջոցառումների պատասխանատու անձանց, վարկային կազմակերպության գործադիր մարմնին, խորհրդին, ինչպես նաև այլ անձանց և/կամ ստորաբաժանումներին միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունների (statսs reports, progress meausrement) տրամադրման կարգը, պարբերականությունը և պատասխանատու անձինք:
3) Միջոցառումների պատասխանատու անձանց, վարկային կազմակերպության գործադիր մարմնի, խորհրդի, ինչպես նաև այլ անձանց և/կամ ստորաբաժանումների հետ հանդիպումների և քննարկումների իրականացման հաճախականությունը, դրանց արձանագրումը:
4) Վարկային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմնի կողմից միջոցառումների կատարման ծրագրում փոփոխություններ կատարելու կարգը:
5) Յուրաքանչյուր միջոցառումը և/կամ գործողությունը կատարելուց հետո կատարման որակի, սահմանված նպատակներին հասնելու գնահատման կարգը և կատարված միջոցառումը (գործողությունը) հաստատելու կարգը:
Այլ դրույթներ
1. Տեղեկություններ, որոնց վերաբերյալ սույն կանոնակարգով պահանջվող ձևեր սահմանված չեն, կարող են ներկայացվել ազատ ոճով:
2. Խրախուսվում է սույն ծրագրի կազմման ժամանակ հիմնական կանխատեսումները իրականացնելիս` նաև սթրես տեստերի կիրառումը:
3. Ծրագիրը կարող է պարունակել նաև այնպիսի տեղեկություն, որը չի պահանջվում սույն կանոնակարգով, սակայն կարևորվում է նախաձեռնող անձանց կողմից:
Ենթահավելվածներ և անհրաժեշտ կից տեղեկատվություն:
Ծրագրին կցվում են.
1) կապիտալի հաշվարկը առաջիկա երեք ֆինանսական տարվա համար (ձև 1),
2) հաշվեկշռի հաշվարկային նախագծերը գործունեության առաջին երեք ֆինանսական տարիների համար (ձև 2),
3) եկամուտների և ծախսերի կանխատեսումներն առաջին երեք տարիների համար (ձև 3):
4) բանկերի համար Կենտրոնական բանկի կողմից սահմանված նորմատիվների վերաբերյալ վարկային կազմակերպության հաշվետվությունը` Կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ի թիվ 3 հաշվետվության ձևին և լրացման կարգին համապատասխան, կազմված վարկային կազմակերպության գործունեության տեսակը փոփոխելու մասին վարկային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմնի որոշման ընդունման օրվան նախորդող 2 ամիսների համար: Սույն կետում նշված հաշվետվության մեջ չեն հաշվարկվում իրացվելիության նորմատիվները:
5) առկա և նոր մասնակիցների (առկայության դեպքում) վերաբերյալ սույն կանոնակարգի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը:
Ձև 1
ԲԱՆԿԻ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՐԿԸ
(կանխատեսումը)
(հազ. դրամ) | |||
ԿԱՊԻՏԱԼ |
Առաջիկա տարիներ | ||
1-ին տարի |
2-րդ տարի |
3-րդ տարի | |
Հիմնական կապիտալ |
|||
Կանոնադրական կապիտալ |
|||
Գլխավոր պահուստ |
|||
Չբաշխված շահույթ |
|||
Ընդամենը` հիմնական կապիտալ |
|||
Լրացուցիչ կապիտալ |
|||
Երկարաժամկետ ստորադաս փոխառություններ |
|||
Լրացուցիչ կապիտալի այլ տարրեր (նշել) |
|||
Ընդամենը` լրացուցիչ կապիտալ |
|||
Ընդամենը` ընդհանուր կապիտալ |
|||
Որակական գնահատականներ |
|||
1. Հարաբերակցությունն ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների միջև (%) |
|||
2. Հարաբերակցությունը ընդհանուր կապիտալի և ներգրավված միջոցների միջև |
Ձև 2
ՀԱՇՎԵԿՇՌԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ
(կանխատեսումներ)
(հազ. դրամ) | |||
ԱԿՏԻՎՆԵՐ |
Առաջիկա տարիներ | ||
1-ին |
2-րդ |
3-րդ | |
Կանխիկ դրամական միջոցներ, վճարային փաստաթղթեր և բանկային հաշիվներ |
|||
Առևտրական նպատակներով պահվող և վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվներ |
|||
Մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներ |
|||
Պահանջներ բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ |
|||
Վարկային ներդրումներ |
|||
Ներդրումներ այլ անձանց կանոնադրական կապիտալներում |
|||
Կապիտալ ներդրումներ հիմնական միջոցներում և ոչ նյութական ակտիվներում |
|||
Ոչ նյութական ակտիվներ (հանած մաշվածքը և արժեզրկումը) |
|||
Հիմնական միջոցներ (հանած մաշվածքը և արժեզրկումը) |
|||
Այլ ակտիվներ (նշել) |
|||
Ընդամենը` ակտիվներ |
|||
ՊԱՍԻՎՆԵՐ |
|||
Պարտավորություններ |
|||
Բանկերից և այլ ֆինանսական կազմակերպություններից ներգրաված փոխառություններ և ստացված վարկեր |
|||
Միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրաված միջոցներ |
|||
Պարտավորություններ այլ փոխատուների նկատմամբ |
|||
Այլ վճարվելիք գումարներ (կրեդիտորական պարտքեր և այլն) |
|||
Այլ պարտավորություններ (նշել) |
Ձև 3
Եկամուտների ԵՎ ծախսերի նախահաշվարկներ
(կանխատեսումներ)
(հազ. դրամ) | ||||
Առաջիկա տարիներ | ||||
1-ն |
2-րդ |
3-րդ | ||
1 |
Տոկոսային եկամուտներ |
x |
x |
x |
1.1. |
Առևտրային բանկերում և այլ ֆինանսական կազմակերպություններում տեղաբաշխված միջոցներից |
|||
1.2. |
Ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրված վարկերից (փոխատվություններից) |
|||
1.3. |
Իրավաբանական անձանց և հիմնարկներին տրված վարկերից (փոխատվություններից) |
|||
1.4. |
Վարկային քարտերից |
|||
1.5. |
Վարկային կազմակերպության հետ կապված անձանց մոտ տեղաբաշխված միջոցներից |
|||
1.6. |
Արժեթղթերում կատարված ներդրումներից ստացված տոկոսներ |
|||
1.7. |
Այլ տոկոսային եկամուտներ (նշել) |
|||
Ընդամենը տոկոսային եկամուտներ | ||||
2. |
Տոկոսային ծախսեր |
x |
x |
x |
2.1. |
Առևտրային բանկերից և այլ ֆինանսական կազմակերպություններից ներգրաված վարկերի և փոխառությունների դիմաց |
|||
2.3. |
Միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրաված միջոցների դիմաց |
|||
2.5. |
Ստացված այլ փոխառությունների դիմաց |
|||
2.7. |
Տոկոսային ծախսեր վարկային կազմակերպության կողմից թողարկված արժեթղթերի գծով |
|||
2.9. |
Ստորադաս փոխառությունների դիմաց վճարված տոկոսներ |
|||
2.10. |
Այլ տոկոսային ծախսեր (նշել) |
|||
Ընդամենը տոկոսային ծախս | ||||
Զուտ տոկոսային եկամուտներ | ||||
3. |
Ոչ տոկոսային եկամուտներ |
x |
x |
x |
3.1. |
Ստացված միջնորդավճարներ |
|||
3.5. |
Այլ կազմակերպություններում ներդրումներից ստացված եկամուտներ |
|||
3.6. |
Արժեթղթերի վաճառքից ստացված զուտ եկամուտներ |
|||
3.9. |
Արտարժույթի վերագնահատումից ստացված դրական (բացասական) փոխարժեքային տարբերություն |
|||
3.10. |
Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների օտարումից ստացված զուտ եկամուտներ |
|||
3.14. |
Ստացված տույժեր, տուգանքներ |
|||
3.15. |
Այլ ոչ տոկոսային եկամուտներ (նշել) |
|||
Ընդամենը ոչ տոկոսային եկամուտներ | ||||
4. |
Ոչ տոկոսային ծախսեր |
x |
x |
x |
4.1. |
Հաշվարկված աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ, հատկացումներ ՀՀ սոցիալական ապահովագրության հիմնադրամին |
|||
4.2. |
Գործուղման ծախսեր |
|||
4.4. |
Հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ |
|||
4.5. |
Ամորտիզացիոն մասհանումներ |
|||
4.6. |
Շենքի և այլ հիմնական միջոցների վարձակալության վճար |
|||
4.7. |
Շենքերի տնտեսական պահպանության և անվտանգության ապահովման ծախսեր |
|||
4.8. |
Վարկերի տրամադրման և վերադարձման ծախսեր |
|||
4.9. |
Գովազդային, ներկայացուցչական ծախսեր |
|||
4.10. |
Գրասենյակային և տպագրական ծախսեր |
|||
4.11. |
Աուդիտային և խորհրդատվական ծառայությունների գծով ծախսեր |
|||
4.12. |
Համակարգչային ծրագրերի, սարքավորումների սպասարկման և պահպանման գծով ծախսեր |
|||
4.13. |
Ծառայությունների դիմաց ծախսեր (տրանսպորտային, կապի և հաղորդակցական միջոցների գծով և այլ ծախսեր) |
|||
4.15 |
Վճարված տույժեր, տուգանքներ |
|||
4.16. |
Ուսուցման, վերապատրաստման ծախսեր |
|||
4.17. |
Ապահովագրության գծով ծախսեր |
|||
4.18. |
Այլ ոչ տոկոսային ծախսեր (նշել) |
|||
Ընդամենը ոչ տոկոսային ծախսեր | ||||
Զուտ ոչ տոկոսային եկամուտներ | ||||
5. |
Զուտ հատկացումներ ակտիվների հնարավոր կորուստների պահուստներին |
x |
x |
x |
5.1. |
Վարկերի և դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների ընդհանուր պահուստին |
|||
5.2. |
Վարկերի և դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների հատուկ պահուստին |
|||
5.3. |
Արժեթղթերի հնարավոր կորուստների ծածկման պահուստին |
|||
5.4. |
Երաշխիքների և այլ պայմանական պարտավորությունների պահուստին |
|||
Ընդամենը զուտ հատկացումներ | ||||
Շահույթ` մինչև հարկվելը | ||||
Շահութահարկ | ||||
Զուտ շահույթ | ||||
Հաշվարկված շահաբաժիններ | ||||
այդ թվում` արտոնյալ բաժնետոմսերի գծով | ||||
սովորական բաժնետոմսերի գծով | ||||
Չբաշխված շահույթ |