«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 մարտի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60612139
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
1 մարտի 2012 թ. ք. Երևան |
N 41-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 56-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ մասերով, 90-րդ հոդվածի 1-ին մասով, 124-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 11-ի «Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների ձևերը և շարադրանքը սահմանելու մասին» N 56-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ`
«1) Հանրապետության Նախագահի ընտրությունների քվեաթերթիկի ձևերը և շարադրանքը` համաձայն N 1 հավելվածի:»,
2) որոշման 1-ին կետը լրացնել նոր ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ՝
«3) Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունների քվեաթերթիկի ձևերը և շարադրանքը` համաձայն N 3 հավելվածի»:
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 3 հավելվածով (հավելվածը կցվում է):
Հավելված Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012թ. մարտի 1-ի N 41-Ն որոշման |
«Հավելված N 3 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011թ. օգոստոսի 11-ի N 56-Ն որոշման |
Ձև 1
O |
O |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
[նշվում է ընտրության անվանումը] ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ընտրատարածք թիվ [նշվում է ընտրատարածքի համարը]
0000000
(քվեաթերթիկի հերթական համարը)
---------------------------------------------------------------------------------------------------------
Ընտրողը նշում է կատարում այն թեկնածուի անվան դիմացի դատարկ քառանկյունում, որին կողմ է քվեարկում:
Նշումը կատարվում է միայն V ձևի նշանով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
[նշվում է ընտրության անվանումը] ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ընտրատարածք թիվ [նշվում է ընտրատարածքի համարը]
Ք Վ Ե Ա Թ Ե Ր Թ Ի Կ
[նշվում է քվեարկության օրը, ամիսը, տարեթիվը]
Նշումի համար | ||||||
|
| |||||
|
| |||||
|
|
[նշվում է տպագրատան անվանումը]
Ձև 2
O |
O |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
[նշվում է ընտրության անվանումը] ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ընտրատարածք թիվ [նշվում է ընտրատարածքի համարը]
0000000
(քվեաթերթիկի հերթական համարը)
---------------------------------------------------------------------------------------------------------
Ընտրողը, եթե կողմ է քվեարկելու նշում է կատարում «Կողմ եմ» բառերի, եթե դեմ՝ «Դեմ եմ» բառերի դիմացի դատարկ քառանկյունում:
Նշումը կատարվում է միայն V ձևի նշանով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
[նշվում է ընտրության անվանումը] ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ընտրատարածք թիվ [նշվում է ընտրատարածքի համարը]
Ք Վ Ե Ա Թ Ե Ր Թ Ի Կ
[նշվում է քվեարկության օրը, ամիսը, տարեթիվը]
Նշվում է թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը |
Նշվում է առաջադրող կուսակցության անվանումը, իսկ ինքնաառաջադրման դեպքում` ինքնաառաջադրում բառը |
Նշումի համար |
Նշումի համար | ||||
Կողմ եմ |
|
Դեմ եմ |
|
[նշվում է տպագրատան անվանումը] »:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |