«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 մայիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ապրիլի 2005 թվականի N 562-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 282 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական գույքի հաշվառման համակարգի ներդրումն ապահովող միջոցառումների մասին» N 282 որոշման 5-րդ կետով, ինչպես նաև պետական գույքի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական գույքի հաշվառման և գրանցամատյան վարելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 18.12.08 N 1543-Ն)
1.1. Հաստատել հաշվառման օբյեկտների մասին տեղեկատվություն ներկայացնելու ձևերը` համաձայն N 2 հավելվածի:
(1.1 կետը լրաց. 18.12.08 N 1543-Ն)
1.2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին`
ա) նախարարության և մարզպետարանների ենթակայության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները, արհեստական կառույցները, ճանապարհային կահավորանքն ու ճանապարհային մաս հանդիսացող այլ շինությունները դասակարգել ըստ նշանակության (ընդհանուր օգտագործման միջպետական, հանրապետական և մարզային), ընդ որում, այն ավտոմոբիլային ճանապարհները, արհեստական կառույցները, ճանապարհային կահավորանքն ու ճանապարհային մաս հանդիսացող այլ շինությունները, որոնց հաշվեկշռային արժեքները հնարավոր չէ առանձնացնել՝ հաշվառել զրոյական արժեքներով,
բ) ապահովել նախարարության և մարզպետարանների ենթակայության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների, արհեստական կառույցների, ճանապարհային կահավորանքի ու ճանապարհային մաս հանդիսացող այլ շինությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետության սեփականության իրավունքի գրանցումը:
(1.2 կետը լրաց. 28.04.11 N 559-Ն)
1.3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` ամփոփել սույն որոշման 1.2-րդ կետով սահմանված աշխատանքների արդյունքները և համապատասխան տեղեկատվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն:
(1.3 կետը լրաց. 28.04.11 N 559-Ն, փոփ. 10.11.11 N 1579-Ն)
1.4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ամփոփել սույն որոշման 1.2-րդ կետով սահմանված աշխատանքները և 1.3-րդ կետի համաձայն ներկայացված տեղեկատվությունը և արդյունքները սույն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետով սահմանված ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն` սույն որոշման N 2 հավելվածի N 2.1 ձևով:
(1.4 կետը լրաց. 28.04.11 N 559-Ն, փոփ. 10.11.11 N 1579-Ն)
1.5. Առաջարկել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնել սույն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի (այսուհետ` կարգ) 10-րդ կետով սահմանված տեղեկատվությունն այն պետական ոչ առևտրային կազմակերպությունների և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների վերաբերյալ, որոնց հիմնադրի, ինչպես նաև լիազորված պետական մարմնի լիազորությունները, որպես պատվիրակված լիազորություն, վերապահվել են Երևանի քաղաքապետին:
(1.5 կետը լրաց. 28.04.11 N 559-Ն)
1.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման 1.2-րդ կետում նշված անշարժ գույքի նկատմամբ պետական սեփականության իրավունքների գրանցումներն իրականացնել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(1.6 կետը լրաց. 28.04.11 N 559-Ն, փոփ. 10.11.11 N 1579-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական գույքի հաշվառման համակարգի ներդրումն ապահովող միջոցառումների մասին»
N 282 որոշման 3-րդ կետի «գ» ենթակետը և 4-րդ կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
|
վարչապետ |
Ա. Մարգարյան |
|
|
2005 թ. մայիսի 18 |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ՎԱՐԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են պետական գույքի հաշվառման հետ կապված հարաբերությունները։
2. Սույն կարգի իմաստով պետական գույքի հաշվառում է համարվում պետական գույքի նկարագրությունը և տնօրինման լիազորությունների որոշակիությունը պետական գույքի հաշվառման գրանցամատյանում գրանցելը՝ պետական սեփականությունը հավաստող և տնօրինման և (կամ) օգտագործման համապատասխան լիազորություններ ունեցող մարմնին և (կամ) կազմակերպությանն ամրացնելու բնութագրիչների օգտագործմամբ։
3. Պետական հաշվառման օբյեկտներ են հանդիսանում սեփականության իրավունքով պետությանը պատկանող շարժական (բացառությամբ դրամական միջոցների) և անշարժ գույքը (բացառությամբ հողի), այդ թվում՝ միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհները, արհեստական կառույցները, ճանապարհային կահավորանքն ու ճանապարհային մաս հանդիսացող այլ շինությունները, ջրամբարներն ու ջրատարները, պետական կառավարչական հիմնարկներին, պետական այլ հիմնարկներին և պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այդ թվում` որոնց հիմնադրի, ինչպես նաև լիազորված պետական մարմնի լիազորությունները փոխանցվել են Երևանի քաղաքապետին) ամրացված գույքը, ինչպես նաև հիմնարկների հաշվեկշռում հաշվառված ոչ նյութական ակտիվները, պետական մասնակցությամբ առևտրային և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը, իրավաբանական անձանց (այդ թվում` որոնց հիմնադրի, ինչպես նաև լիազորված պետական մարմնի լիազորությունները, որպես պատվիրակված լիազորություն, փոխանցվել են Երևանի քաղաքապետին) կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասը (բաժնետոմսերը), այլ պետություններում գտնվող (այդ թվում` դիվանագիտական առաքելությունների համար օգտագործվող)` Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը:
(3-րդ կետը խմբ. 18.12.08 N 1543-Ն, 28.04.11 N 559-Ն)
4. Սույն կարգով հաշվառման ենթակա չէ այն պետական գույքը, որի մասին տեղեկությունները պետական գաղտնիք են:
5. Պետական գույքի հաշվառման գրանցամատյանը (այսուհետ՝ գրանցամատյան) թղթային և էլեկտրոնային կրիչների վրա պարունակվող տեղեկատվական համակարգ է, որը պարունակում է հաշվառման ենթակա օբյեկտների մասին միասնական մեթոդաբանական և ծրագրային-տեխնիկական սկզբունքներով կազմված տեղեկություններ։
6. Գրանցամատյանը վարում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը՝ ապահովելով հաշվառման ենթակա օբյեկտների մասին տվյալների մուտքագրման անընդհատությունը և գրանցամատյանում պարունակվող տվյալների համադրելիությունը հաշվառման ու վերահսկման այլ տեղեկատվական համակարգերի տվյալների հետ։
7. Պետական հաշվառման օբյեկտների մասին տվյալները պետք է ներկայացվեն սույն կարգի 10-րդ կետին համապատասխան:
(7-րդ կետը փոփ. 18.12.08 N 1543-Ն, խմբ. 05.04.12 N 401-Ն)
8. Գրանցամատյանին կից պետք է պահվեն նաև նշված տեղեկություններին վերաբերող բոլոր համապատասխան փաստաթղթերի պատճենները։
9. Սույն կարգի 6-րդ կետում նշված գրանցամատյանը վարելու սկզբունքների ապահովման նպատակով գրանցամատյանում ներառված տվյալները յուրաքանչյուր տարի պարտադիր կարգով նորացվում են: Ընդ որում՝
ա) գրանցամատյանում ներառված որևէ գույքի բնութագրիչների փոփոխության դեպքում պետական կառավարման մարմինների ղեկավարները 10-օրյա ժամկետում այդ մասին պետք է տեղեկացնեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը,
բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն իրավասու է իրականացնել պետական գույքի հաշվառման բազայում ներառված գույքի ընտրանքային ուսումնասիրություն և արդյունքում հայտնաբերված թերությունների և (կամ) պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության հետ անհամապատասխանության դեպքում դրա մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
(9-րդ կետը խմբ. 05.04.12 N 401-Ն)
10. Պետական մարմինների ղեկավարները յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի 1-ը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն են ներկայացնում՝
ա) պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մասին տեղեկանքը (N 2 հավելվածի N 1 ձև),
բ) պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված, ինչպես նաև պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի մասին տեղեկանքը (N 2 հավելվածի N 2 ձև),
գ) պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված ճանապարհների, արհեստական կառույցների, ճանապարհային կահավորանքի ու ճանապարհային մաս հանդիսացող այլ շինությունների մասին տեղեկանքը (N 2 հավելվածի N 2.1 ձև),
դ) պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված ջրամբարների և ջրատարների մասին տեղեկանքը (N 2 հավելվածի NN 2.2 և 2.3 ձևեր),
ե) պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված անշարժ գույքի օգտագործողների մասին տեղեկանքը (N 2 հավելվածի N 2.4 ձև),
զ) պետական կառավարչական հիմնարկներին անհրաժեշտ անշարժ գույքի մասին տեղեկանքը (N 2 հավելվածի N 3 ձև),
է) պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (բաժնեմաս) ունեցող իրավաբանական անձանց մասին տեղեկանքը (N 2 հավելվածի N 4 ձև),
ը) պետական կառավարչական և պետական այլ հիմնարկների հաշվեկշռում հաշվառված ոչ նյութական ակտիվների մասին տեղեկանքը (N 2 հավելվածի N 5 ձև):
(10-րդ կետը խմբ. 18.12.08 N 1543-Ն, 28.04.11 N 559-Ն, փոփ. 10.11.11 N 1579-Ն)
11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը սույն կարգի 10-րդ կետում նշված ժամկետներում ներկայացված տեղեկություններն ստանալուց հետո`
ա) սահմանված կարգով դրանք գրանցում է պետական գույքի հաշվառման գրանցամատյանում,
բ) (ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 559-Ն)
գ) պետական մարմինների ղեկավարների պահանջի դեպքում 10-օրյա ժամկետում գրանցամատյանից տրամադրում է անհրաժեշտ տեղեկություններ պետական հաշվառման օբյեկտների մասին:
դ) սույն կարգի 10-րդ կետով սահմանված տեղեկանքների ներկայացման ժամկետներից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում տեղեկատվություն սույն կարգի 10-րդ կետի կատարման ընթացքի մասին:
(11-րդ կետը փոփ., լրաց. 18.12.08 N 1543-Ն, փոփ. 28.04.11 N 559-Ն)
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 18-ի N 562-Ն որոշման |
Ձև N 1
Ձ Ե Վ Ե Ր
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
__________________________________________________________________________________________________
(պետական կառավարչական հիմնարկի անվանումը)
պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մասին (20 թ. հունվարի 1 -ի դրությամբ)
NN |
Անշարժ գույքը (շենքեր, շինություններ, ճանապարհներ, արհեստական կառույցներ, ճանապարհային կահավորանք, ճանապարհային մաս հանդիսացող այլ շինություններ, ջրատարներ |
Տրանսպորտային |
Այլ հիմնական միջոցներ (բացառությամբ անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների) |
Ոչ նյութական | ||||||
անշարժ գույքի անվանումը |
գտնվելու վայրը |
հաշվեկշռային արժեքը |
տրանսպորտային միջոցի անվանումը |
պետհամարանիշը |
հաշվեկշռային արժեքը |
քանակը |
հաշվեկշռային արժեքը |
քանակը |
հաշվեկշռային արժեքը | |
Ընդամենը |
Հիմնարկի ղեկավար |
_____________________________ (ստորագրությունը) |
___________________________ |
Կ.Տ. |
Ձև N 2
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
—————————————————————————————————
(պետական կառավարչական հիմնարկի անվանումը)
պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված, ինչպես նաև պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի մասին (20 թ. հունվարի 1-ի դրությամբ)
(լրացվում է յուրաքանչյուր շենքի, շինության, շենքի բացվածքի (տարածքի) և անավարտ շինարարության համար առանձին)
1. |
Անվանումը և տեսակը (շենք (առանձին կանգնած կամ ստորաբաժանված), շինություն, շենքի բացվածք (տարածք) կամ անավարտ շինարարություն) |
|
2. |
Գտնվելու վայրը (փոստային դասիչը, մարզը, քաղաքը (գյուղը), հասցեն) |
|
3. |
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված անշարժ գույքի գտնվելու վայրի գոտին |
|
4. |
Պատրաստվածության աստիճանը (մինչև 50%, 50%-ից մինչև 100%, 100%) |
|
5. |
Շենքի, շինության շահագործման հանձնման տարեթիվը |
|
6. |
Անշարժ գույքի նշանակությունը (արտադրական, վարչական, օժանդակ և այլն) |
|
7. |
Շենքի, շինության շինանյութի տեսակը (քարից, երկաթբետոնյա կոնստրուկցիաներից, թեթևացված քարից և այլն) |
|
8. |
Շենքի, շինության հարկայնությունը, այդ թվում՝ |
|
8.1. |
հիմնարկին ամրացված հարկերը |
|
9. |
Ընդհանուր մակերեսը (քառ. մետր), այդ թվում` |
|
9.1. |
նկուղ (քառ. մետր) |
|
9.2. |
կիսանկուղ (քառ. մետր) |
|
9.3. |
n-րդ հարկ (քառ. մետր) |
|
10. |
Անշարժ գույքի սպասարկման համար հատկացված հողամասի մակերեսը (հա) |
|
11. |
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, սեփականության իրավունքի գրանցման վկայականի համարը |
|
12. |
Անշարժ գույքի ծանրաբեռնված լինելը (վարձակալություն, սերվիտուտ, գրավ և այլն) |
|
13. |
Հաշվեկշռին հանձնման- ընդունման տարեթիվը |
|
14. |
Անշարժ գույքի հաշվեկշռային արժեքը (հազ. դրամ) |
|
15. |
Պատմամշակութային արժեք ներկայացնող անշարժ գույքի վկայականի համարը և տալու ամսաթիվը (եթե անշարժ գույքն այդպիսին է) |
|
16. |
Օգտագործողի անունը (անվանումը) և կազմակերպաիրավական ձևը (ՊԿՀ, ՊՈԱԿ, ՓԲԸ, ՍՊԸ և այլն) |
|
17. |
Օգտագործման տրամադրման հիմքերը |
|
18. |
Օգտագործման տրամադրված շենքի, շինության, տարածքի և այլն մակերեսը (քառ. մետր) |
|
19. |
Օգտագործման պայմանագրի կնքման ամսաթիվը |
|
20. |
Օգտագործման տրամադրման ժամկետները |
|
21. |
Օգտագործման իրավունքի գրանցման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, օգտագործման իրավունքի գրանցման վկայականի համարը |
|
22. |
Օգտագործողի աշխատողների ցուցակային թիվը |
|
23. |
Օգտագործողի ղեկավար աշխատողների թիվը |
|
24. |
Օգտագործողի պետական հիմունքներով սովորողների թիվը |
|
25. |
Օգտագործողի վճարովի հիմունքներով սովորողների թիվը |
|
26. |
Գործող նորմատիվներով օգտագործողին հասանելիք տարածքի նվազագույն մակերեսը (քառ. մետր) |
Հիմնարկի ղեկավար |
_____________________________ (ստորագրությունը) |
___________________________ |
Կ.Տ. |
Ձև N 2.1
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
___________________________________________________________________________________
(պետական կառավարչական հիմնարկի անվանումը)
պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված ճանապարհների, արհեստական կառույցների, ճանապարհային կահավորանքի ու ճանապարհային մաս հանդիսացող այլ շինությունների մասին (20 թ. հունվարի 1-ի դրությամբ)
(լրացվում է յուրաքանչյուր ճանապարհի հատվածի համար առանձին)
1. |
Ճանապարհի անվանումը |
|
2. |
Նշանակությունը (միջպետական, հանրապետական և մարզային նշանակության) |
|
3. |
Պայմանանիշը և համարը |
|
4. |
Երկարությունը (կմ) |
|
5. |
Շահագործման հանձնելու տարեթիվը |
|
6. |
Հաշվեկշռային արժեքը (հազ. դրամ) |
|
7. |
Ճանապարհի վրա գտնվող արհեստական կառույցների, ճանապարհային կահավորանքի, ճանապարհային մաս հանդիսացող այլ շինությունների թիվը |
|
8. |
Ճանապարհի և դրա վրա գտնվող արհեստական կառույցների, ճանապարհային կահավորանքի, ճանապարհային մաս հանդիսացող այլ շինությունների տեխնիկական վիճակը |
|
9. |
Ճանապարհների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, սեփականության իրավունքի գրանցման վկայականի համարը |
|
10. |
Հաշվեկշռին հանձնման-ընդունման ամսաթիվը |
Հիմնարկի ղեկավար |
_____________________________ (ստորագրությունը) |
___________________________ |
Կ.Տ. |
Ձև N 2.2
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
_________________________________________________________________________________
(պետական կառավարչական հիմնարկի անվանումը)
պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված ջրամբարների մասին (20 թ. հունվարի 1-ի դրությամբ)
(լրացվում է պետական կառավարչական և պետական այլ հիմնարկների ենթակայության յուրաքանչյուր հիմնարկի կամ կազմակերպության համար առանձին)
1. |
Ջրամբարի անվանումը |
|
2. |
Գտնվելու վայրը |
|
3. |
Տեսակը |
|
4. |
Շահագործման հանձնելու տարեթիվը |
|
5. |
Մակերեսը (քառ. մետր) |
|
6. |
Ծավալը (խոր. մետր) |
|
7. |
Հաշվեկշռային արժեքը (հազ. դրամ) |
|
8. |
Սեփականության իրավունքի գրանցման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, սեփականության իրավունքի գրանցման վկայականի համարը |
Հիմնարկի ղեկավար |
_____________________________ (ստորագրությունը) |
___________________________ |
Կ.Տ. |
Ձև N 2.3
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
_____________________________________________________________
(պետական կառավարչական հիմնարկի անվանումը)
պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված ջրատարների մասին (20 թ. հունվարի 1-ի դրությամբ)
(լրացվում է պետական կառավարչական և պետական այլ հիմնարկների ենթակայության յուրաքանչյուր հիմնարկի կամ կազմակերպության համար առանձին)
1. |
Ջրատարի անվանումը |
|
2. |
Գտնվելու վայրը |
|
3. |
Տեսակը |
|
4. |
Շահագործման հանձնելու տարեթիվը |
|
5. |
Գծամետրը |
|
6. |
Տրամագիծը (մմ) |
|
7. |
Հաշվեկշռային արժեքը (հազ. դրամ) |
|
8. |
Սեփականության իրավունքի գրանցման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, սեփականության իրավունքի գրանցման վկայականի համարը |
Հիմնարկի ղեկավար |
_____________________________ (ստորագրությունը) |
___________________________ |
Կ.Տ. |
Ձև N 2.4
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
________________________________________________________________-
(պետական կառավարչական հիմնարկի անվանումը)
պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված անշարժ գույքի օգտագործողների մասին (20 թ. հունվարի 1-ի դրությամբ)
(լրացվում է պետական կառավարչական և պետական այլ հիմնարկների ենթակայության յուրաքանչյուր հիմնարկի կամ կազմակերպության համար առանձին)
1. |
Անվանումը և տեսակը (շենք (առանձին կանգնած կամ ստորաբաժանված), շինություն, շենքի բացվածք (տարածք) կամ անավարտ շինարարություն) |
|
2. |
Գտնվելու վայրը (փոստային դասիչը, մարզը, քաղաքը (գյուղը), հասցեն) |
|
3. |
Օգտագործողի անունը (անվանումը) և կազմակերպաիրավական ձևը (ՊԿՀ, ՊՀ, ՊՈԱԿ, ՓԲԸ, ՍՊԸ և այլն) |
|
4. |
Օգտագործման տրամադրման հիմքերը |
|
5. |
Օգտագործման տրամադրված շենքի, շինության, տարածքի և այլն մակերեսը (քառ. մետր) |
|
6. |
Օգտագործման պայմանագրի կնքման ամսաթիվը |
|
7. |
Օգտագործման տրամադրման ժամկետները |
|
8. |
Օգտագործման իրավունքի գրանցման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, օգտագործման իրավունքի գրանցման վկայականի համարը |
|
9. |
Օգտագործողի աշխատողների ցուցակային թիվը |
|
10. |
Օգտագործողի ղեկավար աշխատողների թիվը |
|
11. |
Օգտագործողի պետական հիմունքներով սովորողների թիվը |
|
12. |
Օգտագործողի վճարովի հիմունքներով սովորողների թիվը |
|
13. |
Գործող նորմատիվներով օգտագործողին հասանելիք տարածքի նվազագույն մակերեսը (քառ. մետր) |
Հիմնարկի ղեկավար |
_____________________________ (ստորագրությունը) |
___________________________ |
Կ.Տ. |
Ձև N 3
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
___________________________________________________________________________________
(պետական կառավարչական հիմնարկի անվանումը)
պետական կառավարչական հիմնարկներին անհրաժեշտ անշարժ գույքի մասին (20 թ. հունվարի 1-ի դրությամբ)
(լրացվում է յուրաքանչյուր շենքի, շինության և անավարտ շինարարության համար առանձին)
1. |
Անվանումը և տեսակը (շենք (առանձին կանգնած կամ ստորաբաժանված), շինություն կամ անավարտ շինարարություն) |
|
2. |
Գործող նորմատիվներով հավանական օգտագործողին հասանելիք տարածքի նվազագույն մակերեսը (քառ. մետր) |
|
3. |
Հավանական օգտագործողին սեփականության իրավունքով պատկանող տարածքի մակերեսը (քառ. մետր) |
|
4. |
Հավանական օգտագործողին ամրացված տարածքի մակերեսը (քառ. մետր) |
|
5. |
Հավանական օգտագործողի կողմից այլ անձանցից վարձակալած (անհատույց օգտագործման իրավունք ձեռք բերած) տարածքի մակերեսը (քառ. մետր) |
|
6. |
Գտնվելու վայրը (մարզը, քաղաքը (գյուղը) |
|
7. |
Անշարժ գույքի նշանակությունը (արտադրական, վարչական, օժանդակ և այլն) |
|
8. |
Շենքի, շինության շինանյութի տեսակը (քարից, երկաթբետոնյա կոնստրուկցիաներից, թեթևացված քարից և այլն) |
|
9. |
Հարկայնությունը |
|
10. |
Ընդհանուր մակերեսը (քառ. մետր), այդ թվում՝ |
|
10.1. |
նկուղ (քառ. մետր) |
|
10.2. |
կիսանկուղ (քառ. մետր) |
|
10.3. |
ո-րդ հարկ (քառ. մետր) |
|
11. |
Հավանական օգտագործողի անունը (անվանումը) և կազմակերպաիրավական ձևը |
|
12. |
Օգտագործման տրամադրման ժամկետները |
|
13. |
Հավանական օգտագործողի աշխատողների ցուցակային թիվը |
|
14. |
Հավանական օգտագործողի ղեկավար աշխատողների թիվը |
|
15. |
Հավանական օգտագործողի պետական հիմունքներով սովորողների թիվը |
|
16. |
Հավանական օգտագործողի վճարովի հիմունքներով սովորողների թիվը |
Հիմնարկի ղեկավար |
_____________________________ (ստորագրությունը) |
___________________________ |
Կ.Տ. |
Ձև N 4
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (բաժնեմաս) ունեցող իրավաբանական անձանց մասին
________________________________________________________________________________________________________________________________________________________________
(պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) կառավարման լիազորություններն իրականացնող իրավաբանական անձանց մասին)
NN |
Իրավաբանական անձի անվանումը |
Կազմակերպա-իրավական ձևը |
Պետական մասնակցության |
Գտնվելու վայրը, հեռախոսահամարը և փոստային հասցեն | |
(հազ. դրամ) |
% | ||||
1. |
|||||
2. |
|||||
Հիմնարկի ղեկավար |
————————————— |
———————————————— |
Կ.Տ. |
Ձև N 5
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
__________________________________________________________________
(պետական կառավարչական հիմնարկի անվանումը)
պետական կառավարչական և պետական այլ հիմնարկների հաշվեկշռում հաշվառված ոչ նյութական ակտիվների մասին (20 թ. հունվարի 1-ի դրությամբ)
Օբյեկտի անվանումը |
Նախորդ տարվա վերջի մնացորդը (քանակը) |
Ընթացիկ տարի |
Հաշվետու տարվա (ժամանա-կաշրջանի վերջին մնացորդը) |
Հաշվե-կշռային արժեքը | |
ավելացումը (քանակը) |
նվազեցումը (քանակը) | ||||
Ա. Մտավոր գործունեության արդյունքները |
|||||
I. Հեղինակային իրավունքի օբյեկտներ, ընդամենը |
|||||
այդ թվում` |
|||||
II. Հարակից իրավունքներ, ընդամենը |
|||||
այդ թվում` |
|||||
III. Արդյունաբերական սեփականության իրավունքի օբյեկտներ (գյուտ, օգտակար մոդել, արդյունաբերական |
|||||
այդ թվում` |
|||||
IV. Սելեկցիոն նվաճումներ, ընդամենը |
|||||
այդ թվում` |
|||||
V. Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաներ, ընդամենը |
|||||
այդ թվում` |
|||||
VI. Չբացահայտված տեղեկատվություն` ներառյալ արտադրության գաղտնիքները (նոու-հաու), ընդամենը |
|||||
այդ թվում` |
|||||
Բ. Քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցները |
|||||
I. Ֆիրմային անվանումներ, ընդամենը |
|||||
այդ թվում` |
|||||
II. Ապրանքային նշաններ (սպասարկման նշաններ), ընդամենը |
|||||
այդ թվում` |
|||||
III. Աշխարհագրական նշումներ |
|||||
այդ թվում` |
|||||
Հիմնարկի ղեկավար |
_____________________________ (ստորագրությունը) |
___________________________ |
Կ.Տ. |
(Հավելվածը լրաց. 18.12.08 N 1534-Ն, խմբ. 28.04.11 N 559-Ն)
Հայաստանի Հանրապետության | |
կառավարության աշխատակազմի | |
ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան |