«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 ապրիլի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 05010172
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
19 մարտի 2010 թ. |
թիվ 54-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 5-րդ գլուխները, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգ 2-ի 28.1-րդ կետում.
ա. առաջին պարբերության «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) չբաշխված շահույթ (եկամուտների պահուստներ): Ընդ որում՝ բանկի չբաշխված շահույթը բանկի ընդհանուր կապիտալի հաշվարկում ներառվում է բանկի համալրված կանոնադրական կապիտալի առավելագույնը 150 տոկոսի չափով:».
բ. երկրորդ պարբերությունը լրացնել «ը» ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«ը) սույն պարբերության «դ» ենթակետում նշված կազմակերպություններից տարբեր այլ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում կատարված ներդրումների դեպքում,
1) եթե կանոնադրական կապիտալում ներդրումը կազմում է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 4.99 տոկոսը կամ ավելին, կամ
2) եթե կանոնադրական կապիտալում ներդրումը փոքր է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 4.99 տոկոսից, սակայն գերազանցում է բանկի հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 15 տոկոսը, կամ
3) եթե բոլոր անձանց (այդ թվում՝ սույն պարբերության «դ» ենթակետում նշված) կանոնադրական կապիտալում ներդրումները գերազանցում են բանկի հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 35 տոկոսը,
ընդ որում, նվազեցումները կատարվում են առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում կատարված ներդրումների և սույն ենթակետի 1-ին, 2-րդ կամ 3-րդ կետերում նշված մեծությունների տարբերություններից առավելագույնի չափով:»:
2) Կանոնակարգ 2-ը լրացնել 38.2-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«38.2. Ն3.1 և Ն3.2 նորմատիվների հաշվարկին չեն մասնակցում այն իրավաբանական անձինք, որոնք փոխառուի հետ փոխկապակցված են միայն այն հիմքով, որ պետությունը տիրապետում է փոխառուի և այդ իրավաբանական անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի քսան տոկոսից ավելիին կամ իրավունք ունի օրենքով չարգելված այլ ձևով կանխորոշել նրանց որոշումները:»:
3) Կանոնակարգ 2-ի 39-րդ կետը «Կենտրոնական բանկի» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերով:
4) Կանոնակարգ 2-ի 49-րդ կետի նախավերջին պարբերությունը վերջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Բացի այդ, փոխառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի առարկայի փաստացի իրացման հնարավորության կամ բանկին տրամադրված երաշխիքի/երաշխավորության կատարման ժամկետների առումով չպետք է լինեն պայմանագրով և/կամ այլ փոխադարձ համաձայնությամբ նախատեսված սահմանափակումներ:»:
5) Կանոնակարգ 2-ի 56.1-րդ կետի առաջին պարբերությունից հանել «(նաև հետհաշվեկշռային)» բառերը:
6) Կանոնակարգ 2-ի «Վարկային ռիսկի հաշվարկ» հավելված 3-ում.
ա. 6-րդ կետի «Վարկային ռիսկի հաշվարկում օգտագործվող ռիսկի կշիռների աղյուսակ» Աղյուսակ 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աղյուսակ 1
|
»: |
բ. 13-րդ կետի «Վարկային ռիսկի փոխարկման գործոններ» Աղյուսակ 2-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աղյուսակ 2
|
»: |
գ. 16-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ. փոխառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի առարկայի փաստացի իրացման հնարավորության կամ բանկին տրամադրված երաշխիքի/երաշխավորության կատարման ժամկետների առումով չկան պայմանագրով և/կամ այլ փոխադարձ համաձայնությամբ նախատեսված սահմանափակումներ:»:
7) Կանոնակարգ 2-ի «Շուկայական ռիսկի հաշվարկ» հավելված 4-ի 17-րդ կետում «ՀՀՀՀՍ» բառը փոխարինել «ՀՀՄՍ» բառով:
8) Կանոնակարգ 2-ի «50 տոկոս ռիսկի կշռին բավարարող հիփոթեքային վարկերի տրամադրման նվազագույն պայմաններ» հավելված 6-ի վերնագրում և ամբողջ տեքստը «50» թվից հետո լրացնել «/75» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին և 6-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշման ընդունման պահից վեց ամիս հետո:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2010 թ. մարտի 25 ք. Երևան |