«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 դեկտեմբերի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11815492
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
10 դեկտեմբերի 2015 թ. |
N 845-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի ԹԻՎ 463-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի թիվ 503-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 14-րդ կետի 4-րդ ենթակետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2014 թվականի հուլիսի 23-ի «Հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցման ժամանակացույցը հաստատելու մասին» թիվ 463-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հավելվածի 2-րդ խմբի (2017 թվականի հունվարի 1) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն»,
2) հավելվածի 2-րդ խմբի 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«24. Ջրային տնտեսության պետական կոմիտե»,
3) հավելվածի 2-րդ խումբը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 28-րդ կետով.
«28. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա»,
4) հավելվածի 3-րդ խմբի (2018 թվականի հունվարի 1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն»,
5) հավելվածի 3-րդ խմբի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Հայաստանի փրկարար ծառայություն»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գ. Խաչատրյան |