ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մայիսի 2015 թվականի N 489-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվական դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման 11 հավելվածի NN 11.32 և 12 աղյուսակներում կատարել փոփոխություն՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերությանը հատկացնելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին 2015 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 25,507.00 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» հոդվածով), որից՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մայիսյանի համայնքում գտնվող N 353 հորատանցքի վերականգնման համար (կոորդինատական կետերն են X = 400 08' 58.2'', Y = 440 06' 05.3", H= 870)` 14,250.65 հազ. դրամ (որից` 1,143.65 հազ. դրամը նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման, փորձաքննության և հեղինակային հսկողության, իսկ 257.0 հազ. դրամը՝ տեխնիկական վերահսկողության համար) և N 369 հորատանցքերի վերականգնման համար (կոորդինատական կետերն են X = 400 10' 14.9'', Y = 440 06' 32.0", H= 878)` 11,256.35 հազ. դրամ (որից՝ 903.35 հազ. դրամը նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման, փորձաքննության և հեղինակային հսկողության, իսկ 203.0 հազ. դրամը՝ տեխնիկական վերահսկողության համար):
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի ֆինանսավորումը կատարել փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության պայմաններում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Հավելված N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.32 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||||
առաջին |
ինն |
տարի |
առաջին |
ինն |
տարի | |||
ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները | ||||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը | |||||||
1004 |
ԱՏ02 |
Նկարագրությունը | ||||||
Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ) |
x |
x |
x |
25,507.0 |
25,507.0 |
25,507.0 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
Ծրագրային դասիչը |
Գործառական |
Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) | |
ծրագիրը |
միջոցա- |
(բաժինը/խումբը/դասը) |
ՀՀ 2015 թ. պետական բյուջե | |
1004 |
ԾՐԱԳԻՐ |
|||
Աջակցություն ոռոգման ծառայություններին |
25,507.0 | |||
Ծրագրի նկարագրությունը | ||||
Ոռոգման ծառայություններ մատակարարող ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների սուբսիդավորում | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||
Ոռոգման ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովում | ||||
Այլ կազմակերպություններին տրամադրված ակտիվներ |
||||
ԱՏ02 |
04.02.04 |
Ջրային տնտեսության ենթակառուցվածքների հիմնանորոգում |
25,507.0 | |
Ակտիվի նկարագրությունը | ||||
Ոռոգման համակարգերի հիմնանորոգում | ||||
Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը | ||||
ՋՕԸ-ներ, ջրառ իրականացնող կազմակերպություններ | ||||
Ծրագիրը (ծրագրերը), որին (որոնց) առնչվում է ակտիվը | ||||
1004 Աջակցություն ոռոգման ծառայություններին |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |