Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Base act (13.05.2010-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.05.03/11(363) Հոդ.99
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
19.03.2010
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.05.2010
«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 ապրիլի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 05010172
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
19 մարտի 2010 թ. |
թիվ 54-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 5-րդ գլուխները, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգ 2-ի 28.1-րդ կետում.
ա. առաջին պարբերության «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) չբաշխված շահույթ (եկամուտների պահուստներ): Ընդ որում՝ բանկի չբաշխված շահույթը բանկի ընդհանուր կապիտալի հաշվարկում ներառվում է բանկի համալրված կանոնադրական կապիտալի առավելագույնը 150 տոկոսի չափով:».
բ. երկրորդ պարբերությունը լրացնել «ը» ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«ը) սույն պարբերության «դ» ենթակետում նշված կազմակերպություններից տարբեր այլ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում կատարված ներդրումների դեպքում,
1) եթե կանոնադրական կապիտալում ներդրումը կազմում է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 4.99 տոկոսը կամ ավելին, կամ
2) եթե կանոնադրական կապիտալում ներդրումը փոքր է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 4.99 տոկոսից, սակայն գերազանցում է բանկի հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 15 տոկոսը, կամ
3) եթե բոլոր անձանց (այդ թվում՝ սույն պարբերության «դ» ենթակետում նշված) կանոնադրական կապիտալում ներդրումները գերազանցում են բանկի հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 35 տոկոսը,
ընդ որում, նվազեցումները կատարվում են առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում կատարված ներդրումների և սույն ենթակետի 1-ին, 2-րդ կամ 3-րդ կետերում նշված մեծությունների տարբերություններից առավելագույնի չափով:»:
2) Կանոնակարգ 2-ը լրացնել 38.2-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«38.2. Ն3.1 և Ն3.2 նորմատիվների հաշվարկին չեն մասնակցում այն իրավաբանական անձինք, որոնք փոխառուի հետ փոխկապակցված են միայն այն հիմքով, որ պետությունը տիրապետում է փոխառուի և այդ իրավաբանական անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի քսան տոկոսից ավելիին կամ իրավունք ունի օրենքով չարգելված այլ ձևով կանխորոշել նրանց որոշումները:»:
3) Կանոնակարգ 2-ի 39-րդ կետը «Կենտրոնական բանկի» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերով:
4) Կանոնակարգ 2-ի 49-րդ կետի նախավերջին պարբերությունը վերջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Բացի այդ, փոխառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի առարկայի փաստացի իրացման հնարավորության կամ բանկին տրամադրված երաշխիքի/երաշխավորության կատարման ժամկետների առումով չպետք է լինեն պայմանագրով և/կամ այլ փոխադարձ համաձայնությամբ նախատեսված սահմանափակումներ:»:
5) Կանոնակարգ 2-ի 56.1-րդ կետի առաջին պարբերությունից հանել «(նաև հետհաշվեկշռային)» բառերը:
6) Կանոնակարգ 2-ի «Վարկային ռիսկի հաշվարկ» հավելված 3-ում.
ա. 6-րդ կետի «Վարկային ռիսկի հաշվարկում օգտագործվող ռիսկի կշիռների աղյուսակ» Աղյուսակ 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աղյուսակ 1
ՎԱՐԿԱՅԻՆ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՌԻՍԿԻ ԿՇԻՌՆԵՐԻ ԱՂՅՈՒՍԱԿ |
Ակտիվների տեսակները |
Ռիսկի կշիռներ (տոկոս) |
դրամային ակտիվների համար |
արտարժութային ակտիվների համար |
6.1. Կանխիկ դրամական միջոցներ (Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթներով, ռուբլով), ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ՝ կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր (Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթներով) |
0 |
0 |
6.2. Բանկային ոսկի բանկի դրամապահոցում |
0 |
- |
6.3. Կենտրոնական բանկում թղթակցային հաշվի միջոցներ, ներդրված ավանդներ, բանկի կանոնադրական կապիտալի համալրման համար բացված կուտակային հաշվի մնացորդներ և դրանց գծով հաշվարկված տոկոսներ, այլ պահանջներ Կենտրոնական բանկի նկատմամբ |
0 |
0 |
6.4. Հայաստանի Հանրապետության դրամով Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր (ներառյալ՝ ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերը և բացառությամբ՝ ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի) և դրանց գծով հաշվարկված տոկոսներ |
0 |
- |
6.5. Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ՝ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորությունների կանխավճարների գծով |
0 |
- |
6.6. Պահանջներ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի, Ասիական զարգացման բանկի, Աֆրիկյան զարգացման բանկի, Միջամերիկյան զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Եվրոպական ներդրումային հիմնադրամի, Սկանդինավյան ներդրումային բանկի, Կարիբյան զարգացման բանկի, Իսլամական զարգացման բանկի և Եվրոպական զարգացման բանկի խորհրդի նկատմամբ |
0 |
0 |
6.7. Տվյալ բանկում պահվող (ներառյալ՝ տվյալ բանկի դեպոզիտային հաշիվներում հաշվառվող)՝ բանկային ոսկով, Հայաստանի Հանրապետության դրամով, առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցներով, ինչպես նաև այլ արտարժութային միջոցներով (եթե վերջիններս հանդիսանում են միևնույն արտարժույթով արտահայտված ակտիվների ապահովում) ապահովված պահանջներ |
0 |
0 |
6.8. Ռեպո համաձայնագրեր, արժութային սվոպ և դրանց գծով հաշվարկված տոկոսներ, եթե տվյալ գործառնությունների դիմաց ստացված համապատասխան արժեթղթի ընթացիկ (շուկայական) արժեքը կամ արժույթի մեծությունը հավասար է կամ գերազանցում է ռեպո կամ սվոպ գործառնության արդյունքում տրամադրված միջոցների և վերջիններիս գծով հաշվեգրված ստացվելիք տոկոսների հանրագումարին |
0 |
0 |
6.9. Ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթեր, արժութային սվոպով վաճառված արժույթ, եթե տվյալ գործառնությունների դիմաց ստացված միջոցների, դրանց գծով վճարվելիք տոկոսների հանրագումարը հավասար է կամ գերազանցում է ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի ընթացիկ (շուկայական) արժեքին կամ արժութային սվոպով վաճառված արժույթի մեծությանը |
0 |
0 |
6.10. Արտարժույթով Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր (ներառյալ՝ ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերը և բացառությամբ՝ ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի) և դրանց գծով հաշվարկված տոկոսներ |
- |
10 |
6.11. Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ապահովված պահանջներ, որոնք, համաձայն Կենտրոնական բանկի նախագահի 28.03.2006 թ. թիվ 1/202-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում վարվող բանկային հաշիվներից անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում հաշվառելու և կատարելու կարգի»՝ համարվում են անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված փոխանցելի մուրհակներ, որոնց մինչև մարումն ընկած ժամանակահատվածը մինչև 1 տարի է և որոնք ենթակա են պարտադիր վճարման Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության գանձապետական միասնական հաշվի միջոցներից |
10 |
10 |
6.12. Դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց փոխանցելի Հայաստանի Հանրապետության պետական մուրհակներ (ներառյալ՝ ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերը և բացառությամբ՝ ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի) և դրանց գծով հաշվարկված տոկոսներ |
20 |
20 |
6.13. Ճանապարհին գտնվող կանխիկ դրամական միջոցներ (Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթներով), բանկային ոսկի, ինչպես նաև ճանապարհին գտնվող՝ Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր (Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթներով) |
20 |
20 |
6.14. Թղթակցային հաշիվներ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերում, դրանց գծով հաշվարկված տոկոսներ |
20 |
30 |
6.15. Պահանջներ օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ |
/ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 0 /Ա+/Ա1/-ից /Ա-/Ա3/ 20 /ԲԲԲ+/Բաա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ 50 /ԲԲ+/Բա1/-ից /Բ-/Բ3/ 100 /(Բ-)-ից ցածր/(Բ3)-ից ցածր/ 150 վարկանիշ չունեցող 100 |
/ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 0 /Ա+/Ա1/-ից /Ա-/Ա3/ 20 /ԲԲԲ+/Բաա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ 50 /ԲԲ+/Բա1/-ից /Բ-/Բ3/ 100 /(Բ-)-ից ցածր/ (Բ3)-ից ցածր/ 150 վարկանիշ չունեցող 100 |
6.16. Պահանջներ օտարերկրյա տեղական կառավարման մարմինների նկատմամբ |
/ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 20 /Ա+/Ա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ 50 /ԲԲ+/Բա1/-ից /Բ-/Բ3/ 100 /(Բ-)-ից ցածր/(Բ3)-ից ցածր/ 150 վարկանիշ չունեցող 100 |
/ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 20 /Ա+/Ա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ 50 /ԲԲ+/Բա1/-ից /Բ-/Բ3/ 100 /(Բ-)-ից ցածր/ (Բ3)-ից ցածր/ 150 վարկանիշ չունեցող 100 |
6.17. Կարճաժամկետ պահանջներ օտարերկրյա բանկերի նկատմամբ |
/Ա-1+,Ա-1/Ֆ1+,Ֆ1/Պ-1/ 20 /Ա-2/Ֆ2/Պ-2/ 50 /Ա-3/Ֆ3/Պ-3/ 100 /Ա-3-ից ցածր/Ֆ3-ից ցածր/ՆՊ/ 150 վարկանիշ չունեցող 100 |
/Ա-1+,Ա-1/Ֆ1+,Ֆ1/Պ-1/ 20 /Ա-2/Ֆ2/Պ-2/ 50 /Ա-3/Ֆ3/Պ-3/ 100 /Ա-3-ից ցածր/ Ֆ3-ից ցածր/ՆՊ/ 150 վարկանիշ չունեցող 100 |
6.18. Երկարաժամկետ պահանջներ օտարերկրյա բանկերի նկատմամբ |
/ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 20 /Ա+/Ա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ 50 /ԲԲ+/Բա1/-ից /Բ-/Բ3/ 100 /(Բ-)-ից ցածր/(Բ3)-ից ցածր/ 150 վարկանիշ չունեցող 100 |
/ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 20 /Ա+/Ա1/-ից /ԲԲԲ-/Բաա3/ 50 /ԲԲ+/Բա1/-ից /Բ-/Բ3/ 100 /(Բ-)-ից ցածր/ (Բ3)-ից ցածր/ 150 վարկանիշ չունեցող 100 |
6.19. Կենտրոնական բանկի կողմից վարկանիշ ստացած ոչ բանկ կազմակերպությունների նկատմամբ պահանջներ |
«Ա+»-ից «Բ -» 20 «Գ+»-ից «Գ -» 50 «Դ+»-ից «Դ -» 100 «Ե+»-ից «Զ» 150 վարկանիշ չունեցող 100 |
«Ա+»-ից «Բ -» 30 «Գ+»-ից «Գ -» 75 «Դ+»-ից «Դ -» 150 «Ե+»-ից «Զ» 225 վարկանիշ չունեցող 150 |
6.20. Կարճաժամկետ պահանջներ օտարերկրյա ոչ բանկ կազմակերպությունների նկատմամբ |
/Ա-1+,Ա-1/Ֆ1+,Ֆ1/Պ-1/ 20 /Ա-2/Ֆ2/Պ-2/ 50 /Ա-3/Ֆ3/Պ-3/ 100 /Ա-3-ից ցածր/Ֆ3-ից ցածր/ՆՊ/ 150 վարկանիշ չունեցող 100 |
/Ա-1+,Ա-1/Ֆ1+,Ֆ1/Պ-1/ 20 /Ա-2/Ֆ2/Պ-2/ 50 /Ա-3/Ֆ3/Պ-3/ 100 /Ա-3-ից ցածր/ Ֆ3-ից ցածր/ՆՊ/ 150 վարկանիշ չունեցող 100 |
6.21. Երկարաժամկետ պահանջներ օտարերկրյա ոչ բանկ կազմակերպությունների նկատմամբ |
/ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 20 /Ա+/Ա1/-ից /Ա-/Ա3/ 50 /ԲԲԲ+/Բաա1/-ից /ԲԲ-/Բա3/ 100 /(ԲԲ-)-ից ցածր/(Բա3)-ից ցածր/ 150 վարկանիշ չունեցող 100 |
/ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 20 /Ա+/Ա1/-ից /Ա-/Ա3/ 50 /ԲԲԲ+/Բաա1/-ից /ԲԲ-/Բա3/ 100 /(ԲԲ-)-ից ցածր/(Բա3)-ից ցածր/ 150 վարկանիշ չունեցող 100 |
6.22. Հիփոթեքային վարկեր, դրանց գծով հաշվարկված տոկոսներ, որոնք բավարարում են սույն կանոնակարգի հավելված 6-ով սահմանված «50 տոկոս ռիսկի կշռին բավարարող հիփոթեքային վարկերի տրամադրման նվազագույն պայմաններին» |
50 |
75 |
6.23. Այլ պահանջներ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի նկատմամբ |
50 |
75 |
6.24. Ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ (բացառությամբ՝ բոլոր հիփոթեքային վարկերի, թանկարժեք մետաղների և քարերի գրավով ապահովված վարկերի), որոնց գծով բավարարված են ներքոհիշյալ պայմանները միաժամանակ. ա. փոխառուի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պահանջների (բացառությամբ՝ բոլոր տեսակի հիփոթեքային վարկերի, թանկարժեք մետաղների և քարերի գրավով ապահովված վարկերի) և հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հանրագումարը չի գերազանցում 5 մլն ՀՀ դրամը, բ. փոխառուի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ սույն կետի «ա» ենթակետին բավարարող պահանջների, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հանրագումարը (բացառությամբ՝ բոլոր տեսակի հիփոթեքային վարկերի, թանկարժեք մետաղների և քարերի գրավով ապահովված պահանջների) չի գերազանցում «ա» ենթակետով սահմանված մեծությունների հանրագումարի 0.2%-ը |
75 |
110 |
6.25. Պահանջներ Հայաստանի Հանրապետության համայնքների նկատմամբ |
100 |
150 |
6.26. Դատարանի վճռով սառեցված կամ կալանված միջոցներ, դրանց գծով հաշվարկված տոկոսներ |
100 |
150 |
6.27. Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարների (գերավճարների) գծով |
100 |
- |
6.28. Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ապահովված պահանջներ, որոնք, համաձայն Կենտրոնական բանկի նախագահի 28.03.2006թ. թիվ 1/202-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում վարվող բանկային հաշիվներից անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում հաշվառելու և կատարելու կարգի», չեն համարվում անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորություններ |
100 |
150 |
6.29. Հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ հաշվեկշռային արժեքով |
100 |
- |
6.30. Ոչ ստանդարտ և կասկածելի դասակարգված վարկեր և դեբիտորական պարտքեր, միջին ռիսկային և բարձր ռիսկային դասակարգված արժեթղթեր |
100 |
150 |
6.31. Կանոնակարգ 2-ի 28.1-րդ կետի երկրորդ պարբերության «ը» ենթակետով սահմանված ներդրումների այն մասը, որը չի նվազեցվում բանկի հիմնական կապիտալից |
150 |
225 |
6.32. Բոլոր այն հաշվեկշռային ակտիվները, որոնք ընդգրկված չեն 6.1-6.31-րդ կետերում |
100 |
150 | |
»: |
բ. 13-րդ կետի «Վարկային ռիսկի փոխարկման գործոններ» Աղյուսակ 2-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աղյուսակ 2
Հետհաշվեկշռային հոդվածներ
|
ՎՌՓԳ (%) |
Դրամային հոդվածներ |
Արտարժութային հոդվածներ |
13.1. Հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնություններ |
1 |
1.5 |
13.2. Պայմանագրով մինչև մեկ տարի ժամկետայնությամբ հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ (բացառությամբ՝ երաշխավորությունների (երաշխիքների)) |
20
|
30
|
13.3. Պայմանագրով մեկ տարի և ավելի ժամկետայնությամբ հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ (բացառությամբ՝ երաշխավորությունների (երաշխիքների)) |
50
|
75
|
13.4. Երաշխավորություններ/երաշխիքներ |
100 |
100 | |
»: |
գ. 16-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ. փոխառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի առարկայի փաստացի իրացման հնարավորության կամ բանկին տրամադրված երաշխիքի/երաշխավորության կատարման ժամկետների առումով չկան պայմանագրով և/կամ այլ փոխադարձ համաձայնությամբ նախատեսված սահմանափակումներ:»:
7) Կանոնակարգ 2-ի «Շուկայական ռիսկի հաշվարկ» հավելված 4-ի 17-րդ կետում «ՀՀՀՀՍ» բառը փոխարինել «ՀՀՄՍ» բառով:
8) Կանոնակարգ 2-ի «50 տոկոս ռիսկի կշռին բավարարող հիփոթեքային վարկերի տրամադրման նվազագույն պայմաններ» հավելված 6-ի վերնագրում և ամբողջ տեքստը «50» թվից հետո լրացնել «/75» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին և 6-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշման ընդունման պահից վեց ամիս հետո:
ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2010 թ. մարտի 25
ք. Երևան |
|