ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2011 թվականի N 869-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպմանը, ինչպես նաև Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով 2011 թվականի սեպտեմբերի 22-28-ը Վաշինգտոն (ԱՄՆ) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության` Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախսերը (այդ թվում՝ նաև ներկայացուցչական)՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Վ. Գաբրիելյանինը, Տ. Դավթյանինը (նաև՝ 2011 թվականի սեպտեմբերի 27-29-ը՝ Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն), Վ. Արամյանինը և Ա. Ազիզյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Կիրակոսյանինը և Ա. Հակոբյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Ջավադյանի, Վ. Վարդանյանի և Ա. Գրիգորյանի` Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Վաշինգտոն մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ.Գաբրիելյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վաշինգտոն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. սեպտեմբերի 17-ի N 869-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-28-Ը ՎԱՇԻՆԳՏՈՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Վ. Գաբրիելյան |
- ՀՀ ֆինանսների նախարար, Արժույթի միջազգային |
Տ. Դավթյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարար, Համաշխարհային բանկի |
Ա. Ջավադյան |
- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Կիրակոսյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի |
Վ. Արամյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Վ. Վարդանյան |
- ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի |
Ա. Գրիգորյան |
- ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի |
Ա. Հակոբյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի |
Ա. Ազիզյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |