ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 օգոստոսի 2013 թվականի N 739-Ա
ՅՈՒ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Վ. Մուտկոյի հետ հանդիպման ընթացքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում հայ-ռուսական համագործակցության հետագա զարգացման հարցերը, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի տարբեր ոլորտներում փորձի և տեղեկատվության փոխանակման, համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպման և երկու երկրների մարզական ենթակառուցվածքների համատեղ օգտագործմանը վերաբերող հարցերը քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յու. Վարդանյանի՝ 2013 թվականի օգոստոսի 4-6-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսվող միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Գևորգյան |
2013 թ. օգոստոսի 24 Երևան |