ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
15 հոկտեմբերի 2024 թ. |
N 217-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՄԵՆ ՍԱՄՎԵԼԻ ԽԱՆԴԻԿՅԱՆԻՆ «ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ» ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետի դրույթներով, Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N 604-Ն որոշման N 1 հավելվածի 46-րդ կետի 1-ին ենթակետով, 56-րդ կետով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի 2806-րդ տարեդարձի առթիվ, Երևան քաղաքի արվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սամվելի Խանդիկյանին շնորհել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024 թ. հոկտեմբերի 15 Երևան |